Thursday, 28 03 2024
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ

Մոսկվան ուզում է Մարտի 1-ի հետ կապված արդար գործընթաց տեսնել, որ անգամ մեկ գրամ վրեժխնդրության հոտ չգա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Միաբանություն» կենտրոնի ղեկավար Սմբատ Կարախանյանը (Ռուսաստան, Մոսկվա):

– Պարոն Կարախանյան, Հայաստանում մեկնարկում է Ռոբերտ Քոչարյանի և նախկին այլ բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատաքննությունը։ Հաշվի առնելով Ռուսաստանից նախկինում հնչած տեսակետներն այս գործի մասին՝ ի՞նչ հետևանք կունենա այս դատական պրոցեսը և Քոչարյանի ազատազրկման դատապարտվելու հնարավորությունը հայ-ռուսական հարաբերությունների վրա։

– Իհարկե, Ռուսաստանում ուշիուշով հետևում են այս ողջ գործընթացին։ Հարցը ոչ թե այն է, որ Ռուսաստանը ինչ-որ կողմի աջակցում է կամ ինչ-որ որոշման կողմնակից է, այլ այն, որ ՌԴ ղեկավարությունը՝ առաջին դեմքը ու նրա կարծիքները ձևավորող շրջանակները, սպասում են տեսնեն, թե ինչ կոնկրետ մեղադրանքներ կան այդ չորս ֆիգուրանտների հանդեպ։ Ռուսաստանում ուզում են, որ ընթանա կոնկրետ գործընթաց, լինի անկողմնակալ վերաբերմունք և հեղափոխական էմոցիաներից զերծ գործընթաց։ Արտասահմանյան և ոչ միայն ռուսաստանյան վերլուծաբանները շատ կխոսեն և կգրեն այս դատավարության մասին, բոլորը հետևում են պրոցեսներին, ու Մոսկվան սպասում է սթափ, արդար ու իրատես մոտեցումների։ Այսինքն՝ Ռուսաստանում ուզում են հետևյալը. օրինակ՝ Քոչարյանը արել է կոնկրետ այս և այս բաները, որովհետև դատվում են կոնկրետ անձերը, ու պետք է գնահատվեն կոնկրետ անձերի գործողությունները։ Հիմա կներկայացվեն կոնկրետ փաստերը, ու դրանք կդառնան դատաքննության առարկա։ Բնական է, և Հայաստանում հասկանում են, որ այս դատավարությունը քննարկվելու է դրսում՝ այդ թվում Ռուսաստանում, և եթե ինչ-որ բացահայտ կողմնակալ ու տենդենցիոզ մոտեցումներ լինեն, որոնք կբերեն ոչ իրական ու տրամաբանական լուծումների, իհարկե դա շատ վատ անդրադարձ կունենա։

Միևնույն ժամանակ շեշտեմ՝ Ռուսաստանի մոտեցումը չի փոխվել առ այն, որ սա ներհայաստանյան պատմություն է. դատական պրոցեսը կսկսվի, կավարտվի, դրանից հետո կարվեն հետևություններ։ Սա հետհեղափոխական Հայաստանի իրավական դաշտի առաջին լուրջ փորձությունն է, որը պետք է պատվով հաղթահարել։ Ամենահիմնական դիրքորոշումը, որ ունի Ռուսաստանը, չկա կողմնակալ վերաբերմունք՝ անկախ ամեն ինչից։ ՌԴ իշխանությունները շահագրգռված են, որ լինի արդար ու մաքուր գործընթաց։ Այսինքն՝ այս ամեն ինչից պետք է անգամ մի գրամ վրեժխնդրության հոտ չգա և լինի հստակ իրավական գործընթաց։ Ոչ մի այլ խնդիր չկա, Մոսկվան շահագրգռված է, որ այս պրոցեսը հասնի տրամաբանական ավարտին։ Ռուսաստանի իշխանությունների համար խիստ անցանկալի կլինի, եթե այս ամենը վերածվի ինչ-որ շոուի, ցուցադրական միջոցառման, և մյուս ամենահիմնական դրույթն այն է, որ սա չվերածվի աշխարհաքաղաքական, նաև ներքաղաքական ինտրիգների։ Դատապարտյալի աթոռին գտնվողները, բնական է, իրենց փաստաբանների ու գործընկերների միջոցով այս ամենին միշտ ցանկացել են ներգրավել դրսի ուժերին ու ստանալ նրանց աջակցությունը։ Եվ հենց այդ պատճառով այդ պրոցեսը պետք է կանխվի, այդ դրսևորումները ՌԴ իշխանությունների կողմից որևէ աջակցություն չեն ստացել։

– Որքան էլ նշում եք, որ Մոսկվան հարցը չի դիտարկում անձնական տիրույթում, կա Քոչարյանի և ՌԴ նախագահ Պուտինի անձնական մտերմության հարցը։ Եվ կարծում եք՝ այս հանգամանքը որևէ ազդեցություն չի՞ ունենա։ Եվ հետո՝ ռուս փորձագետներից մեկ անգամ չէ, որ լսել ենք, թե՝ ինչո՞ւ եք ազատազրկել հայ-ռուսական հարաբերությունների ճարտարապետին։

– Նախ սկսենք հարցի երկրորդ մասից՝ իբրև թե Քոչարյանը հայ-ռուսական հարաբերությունների ճարտարապետն է. դա կատեգորիկ սխալ ու նույնիսկ ծիծաղելի մոտեցում է։ Բոլոր այդ հիմնադիր փաստաթղթերը տեղի են ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք։ Այսինքն՝ դրանք կնքվել են Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, և այդ տեսակետները աբսուրդի ժանրից են։ Ես ինքս շատ եմ քննադատել, բայց իրատես ու արդար լինենք ու չընկնենք քարոզչական հիստերիայի մեջ։ Մարդկանց փող են տալիս ասում՝ ասեք, որ ճարտարապետը Քոչարյանն է. դա, կներեք, հիմարություն է։

Ճիշտ է, հետագայում՝ Քոչարյանի ժամանակաշրջանում, զարգացվեց ու խորացվեց ավելի շատ տնտեսական հարցերով, որն, ի դեպ, շատ կասկածելի է ճշտության ու անշահախնդրության առումով, բայց իրականությունն աղավաղվում է։ 10, 15 և 20 տարի առաջ ենք խոսել, փաստեր ներկայացրել այդ ամենի մասին։

Հիմա ինչ վերաբերում է անձնական հարաբերություններին՝ դա նույնպես քարոզչության և նույնիսկ ռուսաստանյան քարոզչության ոլորտից է։ Այսինքն՝ իրավիճակը հետևյալն է՝ ՌԴ առաջին դեմքը ոչ միայն Հայաստանի, այլ նաև տարբեր երկրների ղեկավարների անձնական հարաբերություններից ելնելով որոշումներ չի կայացրել և չի կայացնի նաև Քոչարյանի մասով։ Իհարկե, Ռուսաստանի որոշ պաշտոնյաներ հիշեցումներ էին անում, ցիտում էին Հայաստանի նոր իշխանությունների արտահայտությունները, որոնք հնչել են հեղափոխությունից առաջ։ Վերլուծաբանները դեմագոգիայով զբաղվելու փոխարեն թող ճիշտ պատկերը ներկայացնեն՝ Ռուսաստանը չի խառնվել Հայաստանի հեղափոխությանը և հիմա էլ չի պատրաստվում միջամտել այս դատավարությանը, չկա այդպիսի տենդենց։ Եթե Ռուսաստանն ու Ռուսաստանի նախագահն ուզենային, կան բազմաթիվ լծակներ, և կարելի էր շատ հետաքրքիր ու ուժեղ ձևերով այդ հարցը լուծել։ Բայց տեսնում եք, որ այդպիսի բան տեղի չի ունենում, ասում են՝ թողեք լինեն իրական մեղադրանքներ ու նորմալ որոշումներ։ Բայց նաև կա հարցադրում՝ ինչո՞ւ միայն Ռոբերտ Քոչարյանը։

– Այսինքն՝ ինչու ոչ նաև Սերժ Սարգսյա՞նը։

Այո, Քոչարյանի հետ կապված կար մի անձնավորություն, որը հետագայում դարձավ նախագահ։ Քոչարյանը միայն իր համար չէր անում այդ ամեն ինչը։ Քոչարյանը չէր գալիս իշխանության, իհարկե համարում ենք այն կոնցեպտում, որ իրենց թալանածն ու կապիտալն էին պահում, բայց հարցեր են առաջանում։ Տեսնենք, թե հետագայում գործընթացն ինչպես կծավալվի։ Ամենակարևորը՝ որ ամեն ինչ թափանցիկ լինի, ու հետագայում հարցեր չմնան։ Բայց դե հասկանանք նաև, որ հակառուսաստանյան քարոզչությունը հզոր զենք է, ու դա անպայման պետք էր օգտագործել։ Հասկանանք, որ կա քարոզչություն ու հակաքարոզչություն, ու իրավիճակը սթափ ու ադեկվատ գնահատենք։

– Կարծում եք՝ հայ-ռուսական հարաբերություններում ամեն ինչ հա՞րթ է։ Կա տպավորություն, որ որքան էլ Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս իր լոյալությունը, միևնույն է՝ օտար է մնում ՌԴ ղեկավարության համար։

– Դժբախտությունը մանիպուլյացիաներն են, այս ամենը քարոզչության ոլորտից է։ Այնպես չէ, որ օտար է, այդպիսի հասկացություն գոյություն չունի. գուցե տարբեր շրջանակների մոտ լինի, բայց որոշում կայացնող շրջանակների մոտ այդպիսի բան գոյություն չունի։ Նիկոլ Փաշինյանը երիտասարդ, նոր գործիչ է տարածաշրջանի համար, բնական է, նոր տենդենցներ կան, պետք է լինեն և՛ դրական, և՛ բացասական արձագանքներ՝ ոչ բոլորին է ամեն ինչ դուր գալիս։ Բայց Ռուսաստանի որոշում կայացնող շրջանակները նման տենդենցներով չեն առաջնորդվում։ Մեր ազգը «Կիկոսի մահը» շատ է սիրում՝ բա որ գնար, բա որ լիներ… քննադատություն, այո՛, կարող է լինել, բայց եթե դրական բաներ կան, այդ մասին ևս ասվում է։ Ռուսաստանը չի խառնվում, ռազմական օգնությունը շարունակվում է։ Այո՛, կան աշխատանքի թերացումներ՝ արտաքին դիվանագիտական կադրային կորպուսի հետ կապված կան խայտառակություններ, ներդրումային աշխատանքները ևս հստակ չեն։ Ռուսաստանի որոշում կայացնող շրջանակները շատ լավ տեսնում էին, թե ով է գալիս իշխանության, աջակցել են, համաձայնել են, թողել են, որ Հայաստանի ժողովուրդը որոշի։ Այն ժամանակ չեն դժգոհել, չեն դժգոհում նաև հիմա։ Իհարկե, կա հակառուսական քարոզչություն, որ պետք է ասի՝ այսպես չէ, այնպես է, բայց դա էլ հակասությունների մեջ է մտնում։ Հասկանում եմ՝ կան դժգոհողներ, «աբիժնիկներ», որոնք մեծ գումարներ են գցում տեղեկատվական դաշտ՝ ես միայն Քոչարյանի մասին չեմ խոսում, և իրենք էլ պետք է նման տրամադրություններ ձևավորեն։ Հասկանալի է՝ կեղտոտ մթնոլորտ է, բոլոր երկրներում էլ սա լինում է, բայց պետք է մենք սթափ մտածելակերպ ունեցող մարդկանց քանակը մեծացնենք։ Ռուսաստանում չկա «չուժոյ» ու «սվոյ» հասկացություն, դա միանշանակ է, Մոսկվան առաջնորդվում է իր պետական շահերի տեսանկյունով։ Դա էլ դինամիկ պրոցես է, տակտիկական որոշ հարցերում փոխվում է։ Բայց ֆիքսենք՝ Ռուսաստանը ցանկանում է ուժեղ, ազգային պետականություն ունեցող Հայաստան, ռազմականապես հզոր Հայաստան։ Նիկոլ Փաշինյանի հետ նորմալ հարաբերություններ են, աշխատանքը շարունակվում է։ Կա քննադատություն, որը դրական է, դա նույնիսկ Փաշինյանի թիմի համար օգտակար է։ Պետք է քննադատել, քննարկել ու առաջ շարժվել և, որ ամենակարևորն է, չտրվել քարոզչական մանիպուլյացիաներին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում