Thursday, 18 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ի՞նչ է փոխվել. Մխիթարյանի գնահատականը Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում

Անգլիայի Պրեմիեր լիգայում Լոնդոնի «Արսենալը» բավարարվեց 5-րդ հորիզոնականով՝ չնայած իրական հնարավորություն ուներ բրոնզե մեդալը նվաճելու: Գալիք մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում հանդես գալու «Արսենալի» հույսը Եվրոպա լիգան է:

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Ունայ Էմերիի թիմը հեղինակավոր մրցաշարի գավաթը վիճարկելու է լոնդոնյան մեկ այլ թիմի՝ «Չելսիի» հետ: Եթե հաշվի առնենք «Արսենալի» ներուժն ու մրցաշարի ընթացքը, ընդհանուր առմամբ Պրեմիեր լիգայում գրանցված արդյունքը պետք է անբավարար համարենք: «Արսենալին» լավագույն քառյակում տեղ զբաղեցնելուն հատկապես խանգարեցին անկայուն խաղերը, որոնք չափից ավելի շատ էին:

Հայ ֆուտբոլասերին, սակայն, առաջին հերթին հետաքրքրում է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի ելույթը: Մեր ֆուտբոլիստը երրորդ մրցաշրջանն անցկացրեց Պրեմիեր լիգայում: 25 խաղում Մխիթարյանը դարձավ 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: 2017/2018թթ. մրցաշրջանում մեր կիսապաշտպանը 26 խաղում դարձել էր 3 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: Գոլ գումարած փոխանցում հաշվարկով 2017/2018 թթ. մրցաշրջանում Մխիթարյանը ստացել էր 12, իսկ ավարտված մրցաշրջանում՝ 10 միավոր: Ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ վերջին երկու մրցաշրջանում Մխիթարյանն «Արսենալում» ցուցադրել է կայուն խաղ: Այլ կերպ ասած՝ Մխիթարյանի խաղում դրական իմաստով ոչինչ չի փոխվել: Եթե 5 բալանոց համակարգում գնահատենք նրա խաղը, ապա կարող ենք տալ 4 գնահատականը:

Թե՛ հայ և թե՛ հատկապես անգլիացի երկրպագուները վերջին շրջանում պարբերաբար քննադատում են հայ ֆուտբոլիստին՝ պնդելով, որ նա իր հնարավորություններից ցածր է հանդես գալիս, բայց վստահեցնում ենք, որ դա այդպես չէ: Փորձենք հասկանալ, թե որն է գոլերի առումով Մխիթարյանի ոչ այնքան արդյունավետ խաղը: Դոնեցկի «Շախտյորում» և Դորտմունդի «Բորուսիայում» շռնդալից ելույթներից հետո բոլորը սպասում էին, որ Մխիթարյանը ռմբարկուական հատկանիշներով աչքի կընկնի նաև Պրեմիեր լիգայում և մասնավորապես «Մանչեսթեր Յունայթեդում»: Վերջինիս կազմում Մխիթարյանի նորամուտը այնքան էլ հաջող չէր: Շատերը մեղադրում էին «Յունայթեդի» պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոյին: Վերջին երկու մրցաշրջաններում, սակայն, Մխիթարյանը հանդես եկավ այլ մարզիչների գլխավորությամբ, և նրա խաղում էական փոփոխություն չնկատվեց: Հիմա արդեն կարող ենք ասել, որ Մխիթարյանի՝ Անգլիայում ոչ այնքան արդյունավետ ելույթների պատճառն ամենևին էլ Մոուրինյոն չէր:

Այսօր մատների վրա կարելի է հաշվել այն ֆուտբոլիստներին, որոնք իսկապես տոն են տալիս Պրեմիեր լիգայում և ընդգծված առաջատարներ են. Հարի Քեյն, Մուհամեդ Սալահ, Սադիո Մանե և վերջապես Պյեր-Էմերիկ Օբամեյանգ: Նույն «Մանչեսթեր Յունայթեդում» կամ «Չելսիում» այսօր չկան ընդգծված առաջատարներ, որոնք իրենց հետևից կտանեն մյուս ֆուտբոլիստներին: «Չելսիի» առանցքային խաղացող Էդեն Ազարի խաղը այլևս այն չէ, և նրան չես համարի թիմի հզոր ֆիգուր:

Ի տարբերություն Իտալիայի, Իսպանիայի կամ Գերմանիայի առաջնությունների՝ Պրեմիեր լիգան վերջին տարիներին դարձել է բոլորովին այլ հարթություն, որտեղ ոչ բոլորին է հաջողվում աչքի ընկնել: Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարերի եզրափակիչ են դուրս եկել բացառապես անգլիական թիմեր: Սա խոսում է Պրեմիեր լիգայի շատ ավելի բարձր դիրք ունենալու մասին: Տարիներ առաջ Անդրեյ Շևչենկոյի պես ֆուտբոլիստը «Միլանից» տեղափոխվելով «Չելսի»՝ պարզապես մարեց: Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Բարսելոնայից» «Արսենալ» տեղափոխված Դենիս Սուարեսը ընդհանրապես չկարողացավ խաղալ: Նման օրինակները կարելի է շարունակ թվարկել: Թերևս Օբամեյանգն էր, որը բավական արագ կարողացավ գտնել իր տեղը անգլիական ֆուտբոլում և դառնալ ռմբարկու:

Ի պատիվ Մխիթարյանի կարող ենք ասել, որ մեր ֆուտբոլիստը ևս հաղթահարեց բավական ծանր փորձությունը և գտավ իր տեղը: Ի տարբերություն Գերմանիայի առաջնության՝ անգլիական թիմերը խաղում են անհամեմատ ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ: Չմոռանանք նաև անգլիական ֆուտբոլի կոշտ լինելը և արագության դինամիկան: Տեղափոխվելով Անգլիա՝ Մխիթարյանը զգալիորեն բարելավեց խաղային որակները, բայց նման բարձր հարթության մեջ դա ցայտուն կերպով չարտահայտվեց:

Վերջին շրջանում շատ է խոսվում Մխիթարյանի՝ այլ թիմ տեղափոխվելու մասին: Օբյեկտիվորեն գնահատելով իրավիճակը՝ կարող ենք ասել, որ դրա համար չկան հիմնավոր պատճառներ: Մեր ֆուտբոլիստը «Արսենալի» կարևոր մասնիկն է, որն առնվազն մեկ մրցաշրջան էլ կարող է օգտակար լինել: Այլ հարց է ֆինանսական կողմը: Վստահաբար կարող ենք ասել, որ եթե «Արսենալը» նվաճի Եվրոպա լիգայի գավաթը և իրավունք ստանա Չեմպիոնների լիգայում հանդես գալու, Մխիթարյանի՝ այլ ակումբ տեղափոխվելու խոսակցությունները կվերանան:

Ամենահեղինակավոր մրցաշրջանում հանդես գալու համար «Արսենալին» օդի և ջրի պես անհրաժեշտ են Մխիթարյանի որակի ֆուտբոլիստներ: Կարևոր մրցաշրջանից առաջ հայ ֆուտբոլիստից հրաժարվելը ուղղակի կդիտվի որպես անմտություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում