ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի ղեկավարների ջանքերով Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարին սատարելու որոշում է կայացրել, գրում է Wall Street Journal-ը։
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի և Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մոհամեդ բին Սալման էլ Սաուդի հորդորով Թրափը Հաֆթարի հետ հեռախոսազրույց է ունեցել։ Այդ ընթացքում ԱՄՆ առաջնորդն ակնարկել է, որ աջակցում է նրան։
Հավելենք նաև, որ ըստ պարբերականի՝ Սաուդյան Արաբիայի գահաժառանգը Թրամփին ասել է, թե Լիբիայի ղեկավարությունը կապված է ԴԱԻՇ-ի (《Իսլամական պետություն》) հետ։