Thursday, 25 04 2024
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են

Քոչարյանականներին ասպարեզից դուրս մղելու համար անհրաժեշտ է իրական կուսակցական համակարգի կայացումը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Բուդապեշտում բնակվող քաղաքագետ Արմեն Գրիգորյանը։

– Պարոն Գրիգորյան, «Ռոյթերս»-ին տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ ընդդիմություն է ձևավորվում ընդդեմ Հայաստանի նոր իշխանությունների։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։

– Քոչարյանը պարզապես բացահայտ հայտարարեց, ֆորմալ առումով արձանագրեց դեռևս շուրջ 10-11 ամիս առաջ ուրվագծված, իսկ վերջին ամիսներին արդեն ակնհայտ դարձած իրողությունը. «Ղարաբաղը ծախելու», «ավանդական արժեքների», Սորոսի թեմաներով քարոզչություն ծավալածների, երիտհանրապետականների և դեստրուկտիվ գործունեություն իրականացնող մյուս տարրերի առաջնորդն այժմ ինքն է: Իր անբարոյական ու հանցավոր գործունեության համար երբեք չզղջացած, ցանկացած միջոցի դիմելու պատրաստակամ, կրիտիկական պահերին արյունահեղության պատրաստ այդ անձնավորությունը լավագույնս համապատասխանում է հետադիմական ուժերին միավորող առաջնորդի դերին. նրա կողմից այդ դերը ստանձնելուն համաձայն են նաև Ս. Սարգսյանը և վերջինիս ոչ վաղ անցյալում անզուսպ կերպով փառաբանածները ու, պետք է ենթադրել, նրանց օտարերկրյա դաշնակիցները ևս:

– Ակնհայտ է, որ նոր իշխանությունների դեմ լուրջ ռեսուրսներ են օգտագործվում՝ տեղեկատվական, ֆինանսական, մարդկային։ Ի՞նչ պիտի անի Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը, այսպես կոչված,  հակահեղափոխականների դեմ պայքարում հաջողելու համար։

– Նախկինում մի այլ առիթով անդրադարձել էինք այս խնդրին. մի քանի ուղղություններով անհրաժեշտ է աշխատել. անցումային արդարադատություն ու արդարադատության համակարգի բարեփոխում, ապօրինի հարստացման դեմ օրենսդրության ընդունում, քաղաքացիական կրթություն՝ մասնավորապես մեդիագրագիտության հետ կապված, և բացի այդ, հեղափոխության արժեքների ու արդյունքների պահպանմամբ շահագրգռված ուժերի ամրապնդում ու ներգրավում: Քոչարյանականներին մեկուսացնելու և ասպարեզից դուրս մղելու համար անհրաժեշտ է իրական կուսակցական համակարգի կայացումը՝ այդ թվում որոշ արտախորհրդարանական ժողովրդավարական ուժերի կայացումը:

– Այսօր մեկնարկելու է Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով դատաքննությունը։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ զարգացումներ կլինեն դատարանում։ Կհաջողվի՞ նոր իշխանությանը զսպել նախորդ ռեժիմի ներկայացուցիչներին և արդարադատություն իրականացնել։

– Գուցե ավելի նախընտրելի կլիներ, որ այդ ու ապագա մյուս դատավարությունները տեղի ունենային արդեն բարեփոխված դատական համակարգի պայմաններում: Բայց, այնուամենայնիվ, իմանալով, թե ինչ էր տեղի ունեցել մարտի 1-ին, հուսանք, որ քննչական մարմնի կատարած աշխատանքը բավականաչափ մանրակրկիտ է եղել, և դատավարությունը համապատասխան ավարտ կունենա: Միևնույն ժամանակ, այդ մի դատավարությունը չի կարող բոլոր կարևոր հարցերի պատասխանը տալ. 10 տարի շարունակ քննությանը խոչընդոտել են ամենաբարձր մակարդակով. դրա պատասխանատուները, ինչպես նաև այլ ապօրինություններ կատարած նախկին պաշտոնյաները դեռ պետք է պատասխանատվության ենթարկվեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում