Friday, 19 04 2024
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը

Սերժ Սարգսյանի ուշագրավ ուղերձը. ի՞նչ կպատասխանի Փաշինյանը

Ինչքան էլ Ռոբերտ Քոչարյանը բանտից ազդարարի ընդդիմադիր ազդեցիկ շարժման ծնունդի մասին՝ անցած երկու օրերի իրադարձությունները հաստատեցին, որ երկրորդ նախագահի հայտարարությունները գործնականում քաղաքական արժեք չունեն։ Շաբաթ օրը նրա անհայտ աջակիցների հավաքը, իսկ երեկ «Կյանք և ազատություն» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը շատ խղճուկ տպավորություն թողեցին։ Եթե անգամ լսեցինք ընդդիմադիր, նույնիսկ արմատական հայտարարություններ, ապա դրանցում առհասարակ բացակայում էր քաղաքական ուղերձը, էլ չեմ ասում՝ մոտիվացիայի, նպատակասլացության ու հետևողականության բացակայության մասին։

Քոչարյանին լավագույնս բնութագրում է այն հանգամանքը, որ նրա գիրքը նախ հրատարակվեց ռուսերեն, ապա նոր թարգմանվեց հայերեն։ Սա երկրորդ նախագահի արժեքային համակարգի յուրօրինակ բացահայտում է, դրսևորումն այն փաստի, որ նրա նախագահությունը եղել է ռուսական վասալության արտահայտություն։ Ժամանակները փոխվել են, ու դժվար, անկարելի է պատկերացնել, որ անգամ պուտինյան Ռուսաստանն այսօր կարող է օկուպացնել Հայաստանը հանուն Ռոբերտ Քոչարյանի կամ որևէ այլ դրածոյի։ Ըստ այդմ՝ Քոչարյանի քաղաքական հեռանկարը գրեթե կանխորոշված է, ու կհամարձակվենք պնդել, որ երկրորդ նախագահի օրակարգը քաղաքական էլ չէ, ու նա բոլոր հնարավոր միջոցներով ձգտում է ազատության, ինչն իհարկե բնական է ցանկացած մարդու պարագայում։

Ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի ու նրա կողմնակիցների՝ Սերժ Սարգսյանը քաղաքական տեքստեր չի արտասանում, նույնիսկ Շուշիում նա խոսեց բացառապես օրվա խորհրդի մասին, իհարկե՝ իրեն բնորոշ պաթոսով։ Մի կողմից՝ կարող ենք ենթադրել, որ երրորդ նախագահը քաղաքական ասելիք չունի, որովհետև, ի վերջո, քաղաքական մտքի ճգնաժամ նա ունեցել է արդեն առնվազն իր նախագահության երկրորդ ժամկետում, երբ արտաքուստ անգամ տեսանելի էր, որ նրա համակարգը հայտնվում է անհաղթահարելի ճահճում առերևույթ հաղթանակների համատեքստում։ Այլ խոսքով՝ վերջին հինգ-վեց տարիներին Սարգսյանի քաղաքական տեքստը եղել է հենց հայրենասիրական պաթոսը, որը, մեղմ ասած, զուրկ է եղել համարժեքությունից ու անկեղծությունից։ Օրինակ՝ 2017-18թթ. Սարգսյանն ու նրա թիմակիցները հենց այդ հայրենասիրական պսևդոպաթոսով էին հիմնավորում նրա իշխանավարման երկարաձգման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում Սերժ Սարգսյանը Շուշիում գուցե ունեցավ հենց այն ելույթը, ինչի մասին ակնարկում էին նրա կուսակիցները, պարզապես մենք չնկատեցինք դա, որովհետև քաղաքական խոսքի չարդարացված սպասում ունենք մեկից, ով դրա ընդունակությունը չունի կամ վաղուց կորցրել է։

Մյուս կողմից՝ շատ հնարավոր է, որ Սարգսյանը միտումնավոր է մտել «ռազմահայրենասիրական» դաշտ՝ գիտակցելով, որ ցանկացած քաղաքական խոսք ավելի է ուժեղացնելու Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի դիրքերը։ Եթե ճիշտ է այս վարկածը, ապա նրա մարտավարությունը հաստատապես ավելի արդյունավետ է, քան Ռոբերտ Քոչարյանի։

Հրաժարականից հետո Սերժ Սարգսյանը մի քանի անգամ այցելել է Արցախ, սակայն այդ փաստը կամ նրա հանդիպումները Արցախի այսօրվա էլիտայի ներկայացուցիչների հետ չեն հրապարակայնացվել։ Այս առումով Սարգսյանի արցախյան այս այցն ուշագրավ է, որովհետև լայնորեն լուսաբանվում է ու ինքնին քաղաքական ակցիա է, եթե նույնիսկ երրորդ նախագահի շուրթերից չի հնչում որևէ քաղաքական գնահատական։ Օրինակ՝ տարածվում են նրա բազմաթիվ լուսանկարները Բակո Սահակյանի, Արցախի քաղաքական ու ռազմական էլիտայի այլ ներկայացուցիչների հետ, իսկ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կուսակցապետի արցախյան այցելությունը ՖԲ-ում լուսաբանում է գրեթե օնլայն ռեժիմով։ Օրինակ՝ երեկ Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Արցախում գտնվող ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր իր մարտական ընկերների հետ Ասկերանի շրջանում այցելել է արցախյան հերոսամարտի ժամանակ հայրենիքի պաշտպանության համար զոհված ազատամարտիկների շիրիմներին և Արցախի ու Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի զոհվելու վայրում՝ Մարզիլի գյուղի մատույցներում, տեղադրված խաչքար-հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանների անմահ հիշատակին»:

Այնպիսի տպավորություն է, թե Սերժ Սարգսյանն Արցախում ոչ պաշտոնական քարոզարշավ է սկսել, որը միտված է հաջորդ տարվա նախագահական ընտրություններում առաջադրվելուն։ Երրորդ նախագահը կարծես քողարկված ուղերձ է հասցեագրում Նիկոլ Փաշինյանին, որ ինքը վերահսկում է Արցախի էլիտային ու կարող է «խմբագրել» նրա վարքագիծը՝ ԼՂՀ հաջորդ նախագահ դառնալու դեպքում։

Այս գծի մեջ է մտնում Սարգսյանի՝ Քոչարյանից տարբերվող, հանգիստ ու նույնիսկ կառուցողական վարքագիծը։ Շատ նման է նրան, որ շախմատային հերթական խաղում Սարգսյանն արել է իր քայլը ու սպասում է Նիկոլ Փաշինյանի պատասխան քայլին՝ հընթացս ուրվագծելով խաղի շարունակության մի քանի սցենարներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում