Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ռոբերտ Քոչարյանը բանտից նոր ուղերձ է հղել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բանտից նոր ուղերձ է հղել.

«Սիրելի՛ բարեկամներ, վերջապես հայտնվեց իմ գրքի հայերեն թարգմանությունը: Ես շատ կցանկանայի, որ գրքի հայերեն եւ ռուսերեն հրատարակությունը լույս տեսնեին միաժամանակ, սակայն, ցավոք, իշխանությունն ամեն ինչ արեց, որպեսզի դա անհնարին լինի: Հայերեն ձեռագրերի վրա ես ստիպված էի աշխատել բանտում՝ համակարգչի եւ այլ տեխնիկական միջոցների բացակայության պայմաններում: Ես հնարավորություն չունեի շփվելու թարգմանիչների հետ, ինչը խիստ կարեւոր էր նրանց կողմից հեղինակի ինդիվիդուալ հատկությունները հասկանալու համար: Չնայած այդ դժվարություններին՝ գիրքը հրատարակված է, եւ ես շնորհակալ եմ բոլորին, ով մասնակցեց դրա պատրաստմանը: Ինչպես գիտեք, գրքում վերարտադրված է բազմամյա անցյալի իրադարձություններ եւ նկարագրված են դրանք այն ժամանակների ընկալման տեսակետից», – նամակում նշել է ՀՀ երկրորդ նախագահը եւ մանրամասնել, որ գրքի առաջին մասը մեր պատմության հերոսական էջերի եւ այդ էջերը կերտող մարդկանց մասին է:

Այնուհետեւ Ռ. Քոչարյանն անդրադարձել է արցախյան հաղթանակին եւ ընդգծել. «Մեր հաղթանակը Ղարաբաղում ինչ-որ կանխորոշված բան չէր, հակառակը՝ հաջողության հասնելու հնարավորություն մենք շատ քիչ ունեինք: Հենց դրանով էլ ավելի արժեքավոր են մեր ձեռքբերումները, եւ այդ իսկ պատճառով ավելի պատասխանատու կերպով պետք է վերաբերենք դրանց այսօր: Կարեւորագույն ճակատագրական որոշումներ ընդունելիս մենք ավելի կուռ էինք, ավելի վճռական, խիզախ եւ արագ, քան մեր թշնամիները: Այդ իսկ պատճառով մեզ հաջողվեց հաղթել թշնամուն, որը զգալիորեն գերազանցում էր մեզ մարդկային եւ նյութական ռեսուրսներով: Սակայն, որպեսզի պահեինք եւ ամրապնդեինք ռազմական հաջողությունը, պետք էր կառուցել ուժեղ եւ դինամիկ զարգացող Հայաստան, որն ի վիճակի է ապահովել պաշտպանության բանակի մարտունակության ռեսուրսային ապահովումը եւ Արցախի պետականության կայացումը: Սրան է նվիրված գրքի երկրորդ մասը, որտեղ նկարագրված է, թե ինչ ջանքերով հաջողվեց ապահովել Հայաստանի տնտեսության երկնիշ զարգացման տեմպը եւ 10 տարում հասնել ՀՆԱ-յի հնգակի եւ բյուջեի 8 անգամից ավելի աճի, ինչպես էին իրագործվում հայկական հասարակության կենսագործունեության բոլոր կողմերին առնչվող եւ Հայաստանի պատկերը փոխած ֆունդամենտալ բարեփոխումները: Ինչպես նաեւ նրա մասին է, թե ինչպես ես հեռացա իշխանությունից՝ հաջողության գագաթնակետին գտնվելով»:

Եզրափակելով խոսքը՝ նամակում Ռ. Քոչարյանը շեշտել է. «Հարգելի՛ բարեկամներ, հուսով եմ, որ այն իրադարձությունները, որոնք նոր գրքի նյութ են դառնալու իրենց երկար սպասեցնել չեն տա: Շնորհակալ եմ ձեզ ձեր ուշադրության եւ աջակցության համար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում