Իրանի ՌԾՈՒ հրամանատար, կոնտր-ծովակալ Հոսեյն Խանզադին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է լքի Մերձավոր Արևելքը։ Այս մասին հաղորդում է ISNA-ն։
«Պարսից ծոց ավիակիր ուղարկելու մասին լուրերով ԱՄՆ-ն փորձում է մեծացնել պատերազմի հավանականությունը»,-ասել է Խանզադին։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը պարտավոր է լքել տվյալ տարածաշրջանը։
Նա նաև հավելել է, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ներկայությունը «մոտեցել է ավարտին»։