Saturday, 20 04 2024
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ

Քոչարյանի մասնակցությամբ որևէ ուժ, բևեռ ոչ մի շանս չունի. 10 տարվա մեջ ժողովրդի հիշողությունն ավելի է թարմացել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:

Պարոն Մակեյան, օրերս Ռոբերտ Քոչարյանը «Ռոյթերզ» գործակալությանը տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանում հզոր ընդդիմադիր քաղաքական ուժ է ձևավորվում, որը շուտով ունակ կլինի մարտահրավերներ նետել իշխանություններին: Քոչարյանն ասել էր, որ ինքը ևս միանալու է այդ ուժին: Ձեր կարծիքով՝ ի՞նչ ուժի մասին է խոսքը, և ի՞նչ շանս կարող է ունենալ այդ ուժը:

-Գիտեք, այդ ուժերին պետք է տարբերակել: Արտախորհրդարանական ընդդիմությունը տարբեր է: Այն ուժերը, որոնք տարիներ շարունակ պայքարել են Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի դեմ, երբեք չեն միանա հինգերորդ շարասյանը: Այն հավաքը, որը երկու օր առաջ տեղի ունեցավ Արցախում, հինգերորդ շարասյան հավաք էր: Հիմնական ազդակներից երևում է, որ դա դրսի նախաձեռնությամբ կազմակերպված հավաք էր: Ես կարծում եմ, որ դա շատ վտանգավոր է երկրի համար, որովհետև Արցախում ընթացող խաղերը, որոնց ներկայացուցիչները մեզ հայտնի են, տարատեսակ գեներալներ են: Բնականաբար, այն ուժերը, որոնք տարիներ շարունակ պայքարել են Արցախի համար, այդ կլանի դեմ, սատարում են ներկա իշխանությանը: Բայց դա չի նշանակում, որ ով սատարում է ներկա իշխանությանը, իշխանության ամեն արած պետք է հալած յուղի տեղ ընդունի:

Դուք նկատի ունեք, որ Քոչարյանի հենարանն ավելի շատ արցախյան ուժե՞րն են, Արցախի ներկայացուցիչնե՞րը, որոնք այսօր էլ անթաքույց իրենց աջակցությունն են հայտնում Քոչարյանին ու պահանջում ազատ արձակել նրան:

-Եթե հիշում եք, տարիներ առաջ Զորի Բալայանը մի նամակ գրեց ռուսաց թագավորին: Այդ նամակի ամբողջ բովանդակային մասը նախօրեին տեղի ունեցած հավաքն էր Արցախում: Արցախի հավաքը դա էր նշանակում; Հավաքի մասնակիցները այդ նամակի բովանդակության կրողներն էին: Դա միայն Ղարաբաղը չէր, ղարաբաղցիները չէին: Իսկ Զորի Բալայանը այդ նամակով խնդրել էր Ղարաբաղը վերցնել իրենց տիրապետության տակ: Այսօր էլ նույն պատկերն է: Դառնալ մի ուրիշ պետության հպատակ, ծառայել նրանց՝ կստացվի ազգային դավաճանական մի ուժ: Եթե անգամ նման ուժ, միավոր ստեղծվի, դա ազգային դավաճանական ուժ կլինի:

Եթե անգամ հաջողվի ձևավորել նման ինչոր բևեռ, ի՞նչ շանս կարող է ունենալ այն: Կարո՞ղ է իրապես մարտահրավեր նետել իշխանությանը, ինչպես Քոչարյանն է պնդում:

-Իհարկե ոչ: Այդ ուժը կամ ուժերը մտածում են, որ ժողովրդի հիշողությունը կարճ է: Մտածում են, որ հանկարծ կարող է ժողովուրդը 10 տարվա կտրվածքով հիշողությունը կորցնե՞լ: Այս տասը տարվա ընթացքում ժողովրդի հիշողությունն ավելի է թարմացել: Նրանք որևէ շանս չունեն: Նրաք որևէ անելիք չունեն: Նրանց անելիքը, վերադարձը պետք է ժողովրդով լինի, իսկ ժողովուրդն այսօր ներկա իշխանությանն է պաշտպանում: Ներկա իշխանությունն էլ պետք է սթափ լինի, հասկանա ժողովրդի սպասելիքները, բավարարի դրանք, և դա լինի ռացիոնալ, ոչ թե նեյնիմներով ժողովրդին կերակրելով:

-Պարոն Մակեյան, այսինքն՝ Քոչարյանը և նրան միավորող ուժերը բացարձակապես չե՞ն կարող հավակնել ժողովրդի աջակցությանը: Այդ դեպքում ի՞նչ խնդիր են փորձում նրանք լուծել միավորվելով:

-Ես համոզված եմ, որ ոչ միայն առաջիկա ամիսներին, այլև առաջիկա տարիներին նրանք որևէ շանս չունեն: Նրանք անգամ չեն կարող մատնանշել ժամանակին իրենց ստացած ձայները, իրենց ընտրազանգվածին, քանի որ դրանք 10-20 հազարով գնված ձայներ էին: Նրանք ընտրազանգված էլ չունեին և չունեն: Սա է իրականությունը: Նրանք 20 տարի շարունակ ժողովրդին ստրկացրել են, նվաստացրել են, ապրանքի են վերածել ժողովրդին: Բայց այդ ժողովուրդն այսօր ուշքի է եկել, փորձում է կայանալ որպես քաղաքացի: Իշխանությունից է կախված, թե քաղաքացիական հասարակության զարգացումը որքան արագ տեղի կունենա:

Պարոն Մակեյան, մայիսի 13-ին սկսվելու է Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը: Ի՞նչ ակնկալիքներ ունեք: Կարծում եք՝ արդարադատություն կիրականացվի՞, թե՞ այս՝ նմանատիպ միավորումները, հինգերորդ շարասյունը կարող է ազդել այս պրոցեսների վրա: Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հեղափոխությունը դատական համակարգ դեռ չի էլ հասել:

-Հայաստանում դատական համակարգ՝ որպես այդպիսին, գոյություն չի ունեցել և չունի: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատական համակարգը դեռ այս կամ այն կերպ կապված է նախկին իշխանության հետ, լուրջ կասկածներ կան այդ կապակցությամբ: Բայց դրան զուգահեռ կա չափազանց մեծ հանրային ճնշում: Իսկ քանի դեռ կա հանրային ճնշում, դատական համակարգը կխուսափի վրիպակներ թույլ տալուց: Հիմա, մեծ հաշվով, Քոչարյանի դատավարությունը ամբողջ հանրության աչքի առաջ է եղել, ամբողջ հանրությունը գիտի, թե ինչ է եղել մարտի 1-ին, գիտեն, որ իշխանությունը զավթվել է այդ ուժերի կողմից ու եղել է 10 զոհ: Ամեն ինչ շատ հստակ է: Մնացածը իրավական խնդիր է: Բայց ակնհայտ է, որ եթե հասարակական ճնշումը թուլանա, ապա ոչ մի բան բացառել չի կարելի: Պարզապես գոնե այս փուլում հասարակական ճնշումը շատ մեծ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում