Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին տուրում «Մանչեսթեր Սիթին» մրցակցի հարկի տակ 4:1 հաշվով հաղթեց «Բրայթոնին», դառնալով չեմպիոն: Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձան Ագուերոն, Լապորտը, Մահրեզը և դե Բրույնեն:
«Մանչեսթեր Սիթին» վաստակեց 98 միավոր և երկրորդ տարին անընդմեջ դարձավ Անգլիայի չեմպիոն:
Երկրորդ հորիզոնականը 97 միավորով զբաղեցրեց «Լիվերպուլը», իսկ բրոնզե մեդալը նվաճեց «Չելսին», որը ունի 72 միավոր: «Տոտենհեմը» 71 միավորով 4-րդն է, իսկ Լոնդոնի «Արսենալը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը 70 միավորով եզրափակեց լավագույն հնգյակը:
Վերջին տուրում լոնդոնյան թիմը հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց «Բարնլիին»: Մխիթարյանը նմասնակցեց ամբողջ հանդիպմանը: