Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բրիգադի գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել է, որ Իրանը Միացյալ Նահանգներին «հարված գլխին» կհասցնի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա խոսքերով, այդպիսով Թեհրանը կպատասխանի Վաշինգթոնի հնարավոր կոնկրետ ռազմական գործողություններին:
Նա նաև հավելել է, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը լուրջ վտանգ է առաջացրել:
Սակայն, Հաջիզադեն շեշտել է, որ ներկայումս այս «սպառնալիքը» դարձել է «հնարավորություն»:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Վաշինգթոնի նպատակն Իրանում պատերազմը չէ: