Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 32-րդ տուրի կենտրոնական խաղում «Արարատ-Արմենիան» 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Ալաշկերտի» նկատմամբ:
Առաջին կեսի վերջնամասում ֆանտաստիկ գոլի հեղինակ «Ալաշկերտի» հարձակվող Ալեքսանդր Պրուդնիկովը: Երկրորդ կեսում հաշիվը հավասրեցրեց Ուգոչուկվու Լուիսը, իսկ խաղավարտին մոտ Անտոն Կոբյալկոն 11-մետրանոց հարվածով առաջ մղեց «Արարատ-Արմենիային»:
Այս հաղթանակից հետո «Արարատ-Արմենիան» 52 միավորով հանգրվանեց երկրորդ հորիզոնականում: «Ալաշակերտը» 46 միավորով 4-րդ տեղում է: