Երևանում ավարտվեց Հայաստանում արդեն երրրոդ տարին անընդմեջ անցկացվող ՈՒԵՖԱ-ի Մ-14 տարիքային խմբի զարգացման մրցաշարը։ Առաջնության վերջին խաղում Հայաստանի հավաքականը նվազագույն հաշվով զիջեց Բելառուսի ընտրանուն և գրավեց երկրորդ հորիզոնականը։
Գոլերի ավելի լավ տարբերությամբ մրցաշարի հաղթող ճանաչվեց Ղազախստանի ընտրանին։ Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Հայաստանի Մ-14 հավաքականի կիսապաշտպան Վարդան Թովմասյանը։
Գոլը՝ 0-1 Վլադիսլավ Սկավպնեվ (29’)