Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

Քոչարյանի քաղաքական անտերությունը կամ ովքե՞ր են աջակցում երկրորդ նախագահին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին աջակցող մի շարք անհատներ, կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ միավորվել են և կազմել «Նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինքը»: Աջակիցներն առաջին հավաքն անցկացրել են երեկ ու անկեղծորեն՝ սա շատ թույլ արձագանք է երկուշաբթի սկսվող դատավարությանը, որի մեկնարկին քննարկվելու է Քոչարյանի խափանման միջոցի հարցը։

Մի քանի օր առաջ Ռոբերտ Քոչարյանը բանտից Reuters-ին տված գրավոր հարցազրույցում հայտարարել էր՝ հզոր ընդդիմադիր ուժեր միավորվում են՝ մարտահրավեր նետելու Հայաստանի նոր իշխանություններին։ Երկրորդ նախագահը հասկացրել էր, որ ինքը լինելու է այդ «հզոր» ուժերի առանցքը։ Անցած օրերին Քոչարյանը ոչ մի արձագանք չստացավ, ավելի ճիշտ՝ արձագանքը նրան ոգեկոչել չի կարող։ Անգամ ՀՀԿ-ն, որի տարբեր գործիչներ հրապարակավ սատարում են երկրորդ նախագահին, չարձագանքեց։ Սերժ Սարգսյանը հենց նրա համար է ամուր պահել կուսակցության առաջնորդի դիրքը, որպեսզի ոչ ոք չփորձի գրավել «սուրբ տեղը», առավել ևս՝ Քոչարյանը։ Այլ խոսքով՝ Սարգսյանի գործոնը ՀՀԿ-ին զրկել է ռեբրենդինգի, հետևաբար՝ որևէ գործունեություն ծավալելու հնարավորությունից։ Սխալվում են մարդիկ, ովքեր կարծում են, թե համակարգային կորպորատիվ շահը կամ համատեղ հանցագործության գործոնը միավորելու է Հայաստանի երկրորդ ու երրոդ նախագահներին։ Այդպիսի բան լինել չի կարող, որովհետև Սարգսյանի ու Քոչարյանի շահերը հակոտնյա էին նույնիսկ առաջինի նախագահության տարիներին ու հազիվ թե ներդաշնակվեն այսօր, երբ հին համակարգի ռեստավրացիայի անգամ նվազագույն երաշխիքներ չկան։ Զուտ քաղաքական, հոգեբանական հարթությունների վրա անգամ Քոչարյանն ու Սարգսյանն ընդհանուր օրակարգ չունեն, որովհետև վերջինս «ճիշտ» է «հանել» Նիկոլ Փաշինյանին՝ իշխանության խաղաղ փոխանցումով լեգիտիմացնելով նաև Քոչարյանի քրեական հետապնդումը։

ՀՅԴ-ն հազիվ թե իր անունը ցանկանա կապել նախկին համակարգի երկու նշանային դեմքերից որևէ մեկի հետ։ Ավանդական կուսակցությունն, իհարկե, հոգեհարազատություն ունի թե Սերժ Սարգսյանի և թե Ռոբերտ Քոչարյանի հետ, սակայն հիմա փորձում է տեղավորվել, այսպես կոչված, գաղափարական գծի մեջ, իսկ դա ենթադրում է «մաքրվել» անցած քսան տարիների թալանից ու արյունից։

Տակը մնաց այն քաղաքական անհայտությունը, որը «դաշինք» բարձրագոչ ցուցանակի տակ երեկ հավաքվել էր Քոչարյանի ընտանիքին պատկանող հյուրանոցում ու հզոր շարժում ստեղծելու իմիտացիա էր անում։

Նման հավաքը, բնականաբար, որևէ աղերս չունի «հզոր ընդդիմադիր ուժերի միավորման» հետ ու որևէ ձևով չի կարող ազդել հանրային տրամադրությունենրի վրա, անգամ օժանդակել Քոչարյանին, եթե ճաղերի հետևում կամ դատավարության ընթացքում իրապես ոտնահարվում են նրա իրավունքները։

Ավելին՝ երեկ «դաշնակիցների» հավաքում հնչել են ելույթներ, որոնք խտացնելու են հասարակության բացասական վերաբերմունքը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Երկրորդ նախագահը մեղադրվում է ծանր հանցագործությունների մեջ, հասարակությունը նրա անվան հետ է կապում Հոկտեմբերի 27-ի ու Մարտի 1-ի արյունոտ ոճրագործությունները ու այս համատեքստում երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասում է․ «Ես չեմ կասկածում, որ նախագահ Քոչարյանի անունով հրապարակներ, փողոցներ ու դպրոցներ են լինելու՝ որևէ կասկած չունեմ»:

Նման ապտակները հասարակությունը չի ներում, եթե անգամ ամբողջովին կորցնի հավատը հեղափոխության ու Նիկոլ Փաշինյանի հանդեպ։ Քոչարյանի ֆորմալ ու քաղաքական փաստաբանները մոռանում են, որ իրենց կլիենտն այսօր ասոցավում է ոչ թե քաղաքականության, այլ՝ քրեական պատմությունների հետ։ Այս պարագայում երկրորդ նախագահի անունը կարող է ասոցացվել ոչ թե հրապարակների ու փողոցների, այլ՝ ՔԿՀ «էլիտար» խցերից մեկի հետ։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում