Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Փենսիլվանիայում՝ Մորիսվիլ քաղաքում, բացել է David’s Distillery չաչայի գործարան՝ «Լազիկայի չաչա» անվանումով:
Facebook-ի իր էջում Միխեիլ Սաակաշվիլին հրապարակել է գործարանի բացման տեսանյութը՝ մեկնաբանությամբ. «Մի կերպ թույլ տվեցին բացել գործարան:
Ես չէի կարողանում ինչ-որ բան բացել»:
Գործարանատիրոջ՝ Դավիդ Ցկիպուրիշվիլիի խոսքով՝ դա կլինի վրացի հայրենակիցների հավաքի վայր:
Վրացական չաչան ամերիկյան շուկայի համար կպատրաստվի կոլիֆոռնիական խաղողից: Գործարանը կարող է արտադրել օրական մի քանի տոննա չաչա օղի:
Գործարանի բացմանը ներկա են եղել Ամերիկայում բնակվող վրացիները:
Նրանց առջև ելույթ ունենալիս Սաակաշվիլին Վրաստանը անվանել է «խոհանոցային գերտերություն»: