ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը միջոցներ կընդունի Իրանի թշնամական գործողությունների դեպքում: Այս մասին նա հայտնել է CNBC-ին:
«Նախագահ Թրամփը դա հստակ հասկացրել է: Մեր պատասխանը կլինի համարժեք: Մեր նպատակը ոչ թե պատերազմն է, այլ իրանական ղեկավարության վարքագծի փոփոխությունը»,- ասել է Պոմպեոն:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը մեծացնում է ուժերը Մերձավոր Արևելքում Իրանի պատճառով:
Միաժամանակ նա հավելել է, որ Վաշինգտոնը պատրաստ է Թեհրանի հետ խորհրդակցությունների: