Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

25 տարի անց պատերազմն ավելի իրական է թվում

Քսանհինգ տարի առաջ՝ 1994թ. մայիսի 5-ին ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի, Ղրղզստանի Հանրապետության, ՌԴ ԴԺ եւ ԱԳՆ նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում, որի ավարտին Ադրբեջանի Միլի մեջլիսի, Հայաստանի Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները ստորագրեցին Բիշքեկյան արձանագրությունը, որով կոչ էր արվում դադարեցնել կրակը 1994թ. մայիսի լույս 9-ի գիշերը: Մայիսի 9-ին Լեռնային Ղարաբաղում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը նախապատրաստեց Անժամկետ հրադադարի մասին համաձայնագիրը, որը նույն օրը ստորագրեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը: 1994թ. մայիսի 10-ին Երևանում համաձայնագիրը ստորագրեց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, իսկ մայիսի 11-ին` ԼՂ բանակի հրամանատար Սամվել Բաբայանը: Հրադադարն ուժի մեջ մտավ 1994թ. մայիսի 12-ի կեսգիշերին:

Այս փաստաթուղթը եզակի դիվանագիտական, քաղաքական կարևորություն ունի, որովհետև դրա շնորհիվ անցած 25 տարիներին հնարավոր է դարձել կանխել լայնամասշտաբ պատերազմի վերսկսումը, իհարկե, եթե հաշվի չառնենք 2016-ի Քառօրյա պատերազմը։ Երեքամյա վաղեմության դրամատիկ իրադարձությունները միջնորդներին ստիպեցին մշակել հրադադարի ամրապնդման նոր մեխանիզմներ, որոնք, սակայն, կոնսեսուսային չեն համարվում հակամարտության կողմերից Ադրբեջանի համար։

1994-ին հրադադարի մասին համաձայնագիրը հույսեր էր ծնում, որ կարգավորման գործընթացը տեսանելի հեռանկարի հարց է։ Դրա համար, ի դեպ, կային մի քանի նպաստավոր հանգամանքներ։ Նախ՝ բավականին մեծ էր միջազգային կառույցների հեղինակությունը, խոսքն առաջին հերթին՝ ԵԱՀԿ-ի ու նրա Մինսկի խմբի համանախագահության մասին է ու թերևս խաղաղությունը կարող էր պարտադրվել, այսպես կոչված, վերևից։ Մանավանդ, որ նախկին Հարավսլավիայի տարածքում առաջացած հակամարտություններից ոմանք ունեցան հենց նման հանգուցալուծում։

Տարածաշրջանային խաղաղության հաստատման մյուս կարևոր հանգամանքն այն էր, որ 90-ականներին աշխարհը շատ ավելի կանխատեսելի էր ու առնվան չկար այսօրվա հակադրությունն Արևմուտքի ու Ռուսաստանի միջև, այլ խոսքով՝ Մինսկի խմբի համանախահությունը կարող էր գալ կոնսոլիդացված լուծումների։

Իհարկե, այս հարցում գոյություն ունի շատ կարևոր վերապահում ու դա այն է, որ ղարաբաղյան հակամարտության մենեջմենտը ստանձնած Ռուսաստանը երեբեք հակված չի եղել իրական կարգավորման։

25 տարի առաջ հակամարտության կողմերն ավելի հյուծված էին, ինչը ենթադրում էր, որ Երևանն ու Բաքուն ավելի հեշտ կարող էին գալ համաձայնությունների, փոխզիջումների։ Այնուամենյանիվ, գործեց հակառակ տրամաբանությունը ու հիմա՝ հրադադարի համաձայնությունից 25 տարի հետո, հակամարտության կողմերը հաստատապես ավելի մոտ են պատերազմին, մանավանդ Քառօրյա պատերազմից հետո, երբ Ադրբեջանը հրաժարվեց համաձայնել անգամ Վիեննայի օրակարգին, որը միտված էր հրադարարի պահպանման միջազգային մեխանիզմների ներդրմանը։ Վերջին օրերի իրադարձութոյւնները ցույց տվեցին, որ արդյունավետ չգործեց նաև, այսպես կոչված, «Վերելակային դիվանագիտությունը», այլ խոսքով՝անցած տարվա սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի միջև Դուշանբեում ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունները։ Պատահական չէ, որ տեղական ու միջազգային դիտորդները գրեթե միաբերան կանխատեում են էսկալացիայի ուժեղացում առաջնագծում, քանի որ կողմերի հակադիր մոտեցումները գրեթե բացառում են ճեղքումը բանակցային գործընթացոում։

1994-ի Անժամկետ հրադադարի մասին համաձայնագիրը պատմական է այն առումով, որ այն եռակողմ է, այլ խոսքով՝ դրանով, ըստ էության, ճանաչվում է Արցախի սուբեկտությունը։ Իհարկե, հայկական դիվանագիտության ձախողումների ու հատկապես՝ Ռոբերտ Քոչարյանի սխալ քաղաքականության հետևանքով չեղարկվեց հայկական կողմի կարևոր այս ձեռքբերումը, այնուամենայնիվ՝ քանի դեռ հրադադարի մասին համաձայնագիրը գործում է, այն իրավաքաղաքական հիմքեր է ստեղծում բանակցային գործընթացում Արցախի մասնակցության հարցը բարձրացնելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում