Thursday, 18 04 2024
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակման գործով 12 անձ է անցնում
Ու՞մ դիմաց է Ռուսաստանը մերկացնում Կովկասյան ճակատը
11:45
Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ

Չնայած արտագաղթին՝ Հայաստանի ժողովրդագրական վիճակում դրական միտումներ են նկատվում

ՀՀ մշտական բնակչության թիվը 2019 թ. ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 2 962.1 հազ. մարդ, այդ թվում քաղաքայինը` 1 893.4 հազ. Մարդ, և գյուղականը` 1 068.7 հազար մարդ: Այս տվյալը հրապարակել է ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեն։

2018 թ. նույն ժամանակահատվածի համեմատ՝ բնակչության թիվը նվազել է 7,8 հազարով։ Տարվա սկզբի համեմատ՝ հանրապետության բնակչության թիվը նվազել է 3,2 հազարով։

2019 թ. առաջին եռամսյակում հանրապետությունում գրանցվել է 8042 ծնունդ, ինչը 3,1%-ով քիչ է 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ։ Հաշվետու ժամանակահատվածում մահացությունների թիվն աճել է 3,4%-ով՝ կազմելով 7 373։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրական բաժնի պետ Արտակ Մարկոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ պատկերը մտահոգիչ չէ, քանի որ այն ամփոփում է միայն 2019-ի առաջին եռամսյակը։

– Մենք դեռևս ունենք բնական հավելաճ։ Պահը դեռ դրական է։ Բայց միգրացիայի մնացորդի հաշվին ունենք բնակչության ընդհանուր հավելաճի նվազում։

Պարոն Մարկոսյան, բայց այս ցուցանիշները դեռևս ցույց են տալիս, որ արտագաղթի որոշ տեմպեր դեռ պահպանվում են։


– Այո, որոշակիորեն այո, բայց ներկայացված վիճակագրության մեջ շատ հուսադրող ցուցանիշներ կան։ Եթե նայում ենք բնակչության ելքն ու մուտքը, ապա շատ կարևոր ցուցիչ կա՝ 2019 թվականի հունվար-մարտին 2018 թվականի հունվար-մարտի համեմատ ՀՀ անցաթղթերով ելք ու մուտքի տարբերությունը դրական է։ Վերջին տարիներին այդպիսի թիվ չի եղել։ Սա նշանակում է, որ մեր՝ ՀՀ անձնագրերով ելքի ու մուտքի տարբերությունը  դրական է։ Վերջին 10 տարում այդպիսի թիվ չի եղել։

Այստեղ երկու ցուցիչ կա՝ ընդհանուր ուղևորահոսք, որը դեռևս բացասական է՝ -3400, սակայն սա նշանակում է, որ արտասահմանցիները եկել-գնացել են, բայց ՀՀ անձնագրերով ելք ու մուտքը դրական է այս տարի։ Նախորդ տարի այս ցուցանիշը եղել է բացասական՝ -2695։

Դրական տեղաշարժ ունենք նաև ամուսնությունների թվաքանակով։ Բացարձակ թվով հաշված՝ առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ամուսնությունները աճել են 202-ով՝ 5.6 տոկոսով։ Շատ կարևոր է, որ բավականին նվազել է ամուսնալուծությունների թիվը՝ մոտ 171-ով կամ 16.7 տոկոսով։ Սա էլ է բավականին լավ ցուցանիշ։

Բայց ամուսնությունների աճին ու ամուսնալուծությունների թվի կրճատմանը զուգահեռ նվազել է նաև ծնելիությունը։


– Այո, նվազել է, բայց 3.1 տոկոսով կամ բացարձակ թվով 255-ով։ Որշակիորեն ավելացել են նաև մահացությունները, ինչը սեզոնային բնույթ է կրում։ Ձմռանը և գարնանը հատկապես խրոնիկ հիվանդություններ ունեցողների մոտ սրացումներ են լինում։ Թերևս, դրանով էլ պայմանավորված է այս եռամսյակում մահացությունների թվի աճը։ Որոշակի իմաստով նվազել է բնական հավելաճը։

Դա մտահոգիչ չէ՞։


– Ընդհանուր առմամբ այո, բայց հնարավոր է՝ տարվա կտրվածքով կրկնվի նախորդ տարվա ցուցանիշը։ Բայց առանձին մարզերում մենք ունենք դրական բնական հավելաճ։ Օրինակ՝ Արարատի մարզում։ Թվերը ընդհանուր առմամբ վատը չեն։ Հասկանալի է, որ դեռ խնդիր կա, բայց դրական միտումներ են նկատվում։

Ինչո՞վ եք պայմանավորում Ձեր նշած դրական միտումները։


– Օրինակ՝ ամուսնությունների թվաքանակի աճը, հնարավոր է, կապված է  նրա հետ, որ մարդիկ, երիտասարդները հույսեր են կապում Հայաստանի հետ, տրամադրությունների փոփուխություն է եղել, և որոշել են մնալ Հայաստանում ու ամուսնանալ։ Հուսանք, որ ամուսնությունների դրական միտումներին զուգահեռ՝ կավելանան առաջնեկների թիվը, որը անկման տեսանկյունից ամենամտահոգիչն էր վերջին տարիների ընթացքում։

Պարոն Մարկոսյան, Դուք 1 ամսից ավել է՝ նշանակված եք ժողովրդագրական բաժնի պետ։ Նախկինում Դուք մշտապես քննադատել եք Հայաստանի ժողովրդագրական քաղաքականությունը։ Ներկայումս առկա պատկերը շտկելու համար ի՞նչ կոնկրետ գործողություններ են արվում։

– Թույլ տվեք այս փուլում այդ հարցին չպատասխանեմ։ Կոնկրետ աշխատանք կատարվում է, բայց պետք է մի քիչ սպասել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում