Friday, 19 04 2024
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները

Հեղափոխությունից հետո պետք է աշխատել ոչ միայն «վերից վար» սկզբունքով, այլև «վարից վեր»

Հեղափոխությունից հետո հայտարարվեց, որ մեր արտաքին քաղաքական հարաբերություններում փոփոխություններ չեն լինելու՝ մի երկրի հետ հարաբերություններն այլ երկրների հետ հարաբերությունների հաշվին չեն զարգանալու: Ի՞նչ ունենք գործնականում մեկ տարի անց, արդյո՞ք հաջողվել է բալանսավորել արտաքին քաղաքականությունը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով այս և մի շարք այլ հարցերի, հանրային կառավարման փորձագետ Սոսի Թաթիկյանը նշեց. «Բազմավեկտորությունը նախկինում էլ, այժմ էլ մնում է մեր արտաքին քաղաքականության հայտարարված սկզբունքը, որը նշանակում է բալանսավորված հարաբերություններ կառուցել մի կողմից՝ Ռուսաստանի, Իրանի հետ, մյուս կողմից՝ Արևմուտքի՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ:

Ես լիովին ընդունում եմ այս քաղաքականությունը, չեմ կարծում, որ ռադիկալ փոփոխություններ պետք է անել և պրոարևմտյան գիծ զարգացնել: Մեր աշխարհաքաղաքական պայմաններում բազմավեկտորությունն այլընտրանք չունի: Բայց կա մեկ այլ խնդիր՝ բազմավեկտորությունը վերջին ավելի քան տասը տարիներին կրել է միայն դեկլարատիվ բնույթ, իրականում մեր արտաքին քաղաքականությունը մի ուղղությամբ է գերզարգացել, խոսքը ՌԴ հետ հարաբերությունների, ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամակցության մասին է, և մյուս բոլոր ուղղություններով հարաբերությունները տուժել են:

Վարչապետը հայտարարեց, որ հեղափոխությունից հետո հարաբերությունների բալանասավորում տեղի կունենա, բայց կառավարության ծրագրում կրկին միայն Ռուսաստանի հետ հարաբերությունն է նշված՝ որպես ռազմավարական ուղղություն, մյուս բոլոր երկրների հետ հարաբերությունների վերաբերյալ այլ բառեր են օգտագործված՝ գործընկերային, կարևոր և այլն: Կարծում եմ՝ բալանասավորելու համար կարելի էր ԵՄ-ն էլ որպես ռազմավարական գործընկեր նշել, թեև հավակնություններ չունենք ԵՄ անդամ դառնալու»:

Փորձագետի կարծիքով՝ հեղափոխությունից հետո պետք է աշխատել ոչ միայն «վերից վար», այլ նաև «վարից վեր», պետք է անընդհատ վերլուծել ինչ զարգացումներ ու նախաձեռնություններ կան, և պրոկատիվ առաջարկներ անել այդ նախաձեռնություններում ներգրավվելու համար. «Նման աշխատելաոճը կարող է բալանսավորված իրավիճակ ստեղծել մեր արտաքին քաղաքականությունում»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում