Tuesday, 16 04 2024
14:15
Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավոր փակ կլինի
Փորձ է արվում քննարկումից դուրս թողնել էթնիկ հայերի ազատազրկման, անհետացման և բռնագաղթման փաստերը
Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել, վերացնել հայերին, դա Բաքվի ցինիկ ռազմավարությունն է
Հայատյացությունը Ադրբեջանի պետական քաղաքականությունն է. Ալիևը վերջնականապես ջնջում Է հայի հետքը
Եզդիները պայքարեցին Արցախի համար. Ցեղասպանությունը չստորադասեք այժմեական կոնյուկտուրային նպատակներին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք այլընտրանք չունենք». Գալանտը՝ Օսթինին
13:30
ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ․ NBC News
13:15
Ռիշի Սունակն Իսրայելին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել
Հայաստանը եզդիներին աջակցել և դատապարտել է 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը․ ԱԳՆ փոխնախարար
Եզդի կանանց իսլամիստները վաճառում են․ 100 հազարավոր կանայք դեռ ճամբարներում են. Բաքոյան
13:00
Օլաֆ Շուլցը Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
12:45
Ռուսական հակահարձակումը վտանգավոր է Ուկրաինայի համար
Խուզարկություններ ՀՀ առողջապահության նախարարությունում
12:30
Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն
Ռազմավարական հաղորդակցության խնդիրները շատ են. բարեփոխումները սկսված են՝ գործիքներ կներդրվեն
Լռե՛ք և լսե՛ք ձեր իսկ խոսքը 2020թ.-ին և հիմա, բավ է, դուք ձայնից զրկվում եք. Ավինյան
12:25
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ի՞նչ կասեր Գաֆեսճյանը՝ քաղաքապետին, ով պաշտոնի է բերել նախկին թաղապետին, որը կալանավորված էր
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա
Ոստիկանությունը միշտ հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է. ՀՀ ՆԳ նախարարի ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Հայաստանի անվտանգային մարտահրավերները չափազանց մեծացել են. ՀՀ-ի դիրքավորումները փոխվել են
«Կասկադը» 100 տարի հետո չի քանդվելու և այլ բան կառուցվի. Ավինյան
26 հարց նորից չզեկուցվող է, դարձնե՛լ զեկուցվող. քաղաքապետարանի ոչ թափանցիկ գործելաոճն անընդունելի է
Պարո’ն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք, գրածները տառացի կմեկնաբանեք՝ Ձեր ձևով
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:02
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է կադմիում

Չեմ կարծում՝ որևէ խմբավորում իր անունը կապի Քոչարյանի հետ. դա մեծ հակազդեցություն կունենա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը։

– Պարոն Սասունյան, օրերս Արցախում Դաշնակցությունը Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինք կնքելու շուրջ ֆորում անցկացրեց։ Տեսակետներ էին հնչում, որ այդ դաշինքում պետք է ընդգրկվի Սփյուռքը։ Ինչպե՞ս եք գնահատում՝ արդյոք կա՞ նման դաշինք ունենալու անհրաժեշտություն։

– Ցավոք, ֆորումի մանրամասներին տեղյակ չեմ, բայց, անշուշտ, Հայաստանը և Արցախը պետք է ռազմաքաղաքական դաշինք կնքեն, որովհետև Հայաստանն է, որ պատասխանատու է Արցախի ապահովության և գոյության համար։ Արցախն առանց Հայաստանի տնտեսական և զինվորական օժանդակության չի կարող գոյություն ունենալ։ Եվ եթե որոշեն, որ այդպիսի համաձայնագիր պետք է կնքվի, անշուշտ Սփյուռքը չի կարող դուրս մնալ այդպիսի ծրագրից, որովհետև մենք թեև ապրում ենք Սփյուռքում, բայց մեր միտքը և մեր մտահոգությունը մեր հայրենիքն է, մեր Արցախը և, անշուշտ, Արևմտահայաստանը։ Հայաստանն ու Արցախը մեր մտահոգության կիզակետն են, և ինչ որոշեն Հայաստանի և Արցախի ղեկավարները՝ մենք պատրաստ ենք թիկունք կանգնելու այդպիսի որոշմանը։

– Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ Հայաստանի ընդդիմադիր ուժերը միավորվում են մարտահրավեր նետելու գործող իշխանություններին, և որ ինքը միանում է նրանց։ Դաշնակցությունը կդառնա՞ Քոչարյանին սատարող ուժերի առանցքը։

– Այդ հարցը ճիշտ կլինի ուղղել Դաշնակցության ղեկավարությանը։ Քոչարյանի նկատմամբ հսկայական դժգոհություն, անգամ թշնամանք կա ժողովրդի մեջ Հայաստանում և Սփյուռքում, և չեմ կարծում, որ որևէ խմբավորում իր անունը կապի Քոչարյանի հետ. դա մեծ հակազդեցություն կունենա ժողովրդական մասսաների կողմից։ Դրա համար չեմ կարծում, որ նման բան կպատահի։ Ամեն մարդ մի կարծիք ունի, և, դժբախտաբար, ամեն մարդու կարծիք նույն արժեքը չունի։ Այդ կարծիքը պետք է հիմնված լինի տեղեկությունների վրա, և ոչ թե ամեն մեկը իր գլխում ծագածն ասի։ Ինձ համար կարծիք հայտնելն արժեք չունի, եթե այն հիմնված չէ փաստերի վրա։ Հիմա թե Դաշնակցությունն ինչ կանի Քոչարյանի հետ կապված՝ ես կասկածում եմ, որ այդպիսի խոսակցություն տեղի ունենա։

Ինչ վերաբերում է Քոչարյանի հայտարարություններին, ապա հասկանալի են այդ հայտարարությունները։ Այդ մարդը Արցախի նախագահ է եղել, դրանից հետո տասը տարի եղել է ՀՀ նախագահ և հիմա նստել է բանտում։ Նրա կարծիքով՝ ինքն անարդար է բանտարկվել և ունի պատճառ զայրանալու և ասելու, որ ամեն ինչ անելու է ընդդիմանալու ներկա իշխանություններին։ Իսկ թե ովքեր կմիանան իրեն, ՀՅԴ-ն, թե ուրիշները կմիանան՝ չեմ իմանում։ Կուսակցություններն իրենք պետք է որոշեն՝ ինչ են անում կամ չեն անում։

– Դուք նշեցիք, որ Քոչարյանի նկատմամբ հսկայական դժգոհություն, անգամ թշնամանք կա ժողովրդի մեջ Հայաստանում և Սփյուռքում։ Այդ թշնամանքը գալիս է նրա նախագահության տարիների՞ց։ Մենք հիշում ենք՝ ինչպես Քըրք Քըրքորյանը հիասթափվեց և այլևս չաջակցեց Հայաստանին։

– Մինչև բուն հարցին անդրադառնալը՝ նախ կուզեի պարզաբանել Քըրք Քըրքորյանի հետ կապված։ Քըրքորյանի մասին խոսակցություններն արդեն մի քանի տարի է՝ ամեն տեղ լսում եմ, այդ բոլորը սուտ են և կեղծիք։ Քըրքորյանը երբեք չի դադարեցրել իր ծրագրերը, երբեք չի նեղացել, չի հուսախաբվել։ Ճիշտ հակառակը՝ ես այդ բոլոր ծրագրերի անմիջական պատասխանատուն էի։ 242 միլիոն դոլարի ծրագիր ենք իրագործել «Լինսի» հիմնադրամի գումարներով։ Իմ անմիջական պատասխանատվությունն էր վերահսկել այդ աշխատանքները։ Եվ բոլոր ծրագրերը իրագործեցինք հարյուր տոկոսով, բոլոր ծրագրերը ավարտին հասցրինք, հետո փակվեց «Լինսի» հիմնադրամը, և նոր ծրագիր կյանքի չկոչվեց։ Իսկ եթե Քըրքորյանը նեղացած լիներ Հայաստանից, անհրաժեշտություն չկար «Լինսի» հիմնադրամը փակելու, քանի որ այն հարյուրավոր միլիոն դոլարներ տալիս էր ամերիկյան բարեսիրական միություններին, և եթե միայն հայերից նեղացած լիներ, կարող էր Հայաստանին չտալ, բայց շարունակեր տալ ամերիկացիներին։ Ես ամենաշատն եմ իմանում՝ ծրագրերն ինչպես են ընթացել, ինչու ավարտվեցին, թե ինչու Քըրքորյանը ավարտեց ծրագրերը։ Քըրքորյանը ինձ բազմիցս ասել է, որ եթե ավելի տարիքը մեծանա, «Լինսը» փակելու է, դադարեցնելու է բարեգործական աշխատանքը։ Եվ «Լինսի» հիմնադրամը փակեց բոլորի համար՝ թե՛ հայերի, թե՛ ամերիկացիների։ Իր նպատակն այն է, որ խորը ծերության ժամանակ չզբաղվի «Լինսի» հիմնադրամով։ Եվ կարևոր է, որ ժողովուրդն իմանա ճշմարտությունը։

Ինչ վերաբերում է Քոչարյանի նախագահության շրջանում Սփյուռքի հետ աշխատանքներին, սա մի փոքր բարդ հարց է. Քոչարյանը, ինչպես գիտեք, Դաշնակցության և ՀՀԿ-ի հետ կոալիցիա էր կազմել, և նրանք կառավարության մաս էին կազմում, և քանի որ Դաշնակցությունը առաջատար կուսակցություն էր Սփյուռքի մեջ, բավական դրական մոտեցում էր Քոչարյանի նկատմամբ դաշնակցական շրջանակների մեջ, բայց մյուս կողմից հակառակն է՝ Հայաստանի ժողովուրդը, որ արտագաղթել և ապրում էր Սփյուռքում, խիստ զայրացած էր  Քոչարյանի իշխանությունից, հետագայում էլ՝ Սերժ Սարգսյանի իշխանությունից, քանի որ հսկայական խնդիրներ կային, և դրա պատճառով էլ մարդիկ թողել էին հայրենիքը և հեռացել, նրանք դժգոհ էին երկրում առկա կոռուպցիայից, իրենց ղեկավարության ապրելակերպից, և նրանք ստիպված եղան թողնել իրենց հայրենիքը և գնալ արտասահման: Այդ մարդիկ ուրախ չէին ո՛չ Սերժ Սարգսյանի և ոչ էլ Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ։ Եվ երբ հեղափոխություն տեղի ունեցավ, բոլորն էլ, ինչպես Հայաստանում, ընդհանուր առմամբ մեծ համակրանք ունեն Փաշինյանի հեղափոխության նկատմամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում