Friday, 19 04 2024
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել

Ամուլսարի առումը․ քաղաքացիական զարթո՞նք, թե՞ իշխանության անգործություն

Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում այսօր տեղի է ունեցել Ամուլսարի հանքավայրի շահագործմանը դեմ քաղաքացիների կազմակերպած հանրահավաքը:

Հանրահավաքի մասնակիցները Երևանի Հանրապետության հրապարակից և այլ շրջաններից ավտոերթով մեկնել են Արենի, ապա Ջերմուկ: Հանրահավաքի նպատակն է աջակցել Ամուլսար տանող ճանապարհները արդեն 11 ամիս փակած քաղաքացիներին: Ավտոերթի և հանրահավաքի կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ Ջերմուկ համայնքի բնակիչները հունիսի 22-ից՝ շուրջ 11 ամիս, դադարեցրել են Ամուլսարում իրականացվող ծրագիրը:

Նշվում է, որ գրեթե մեկ տարի անց Ջերմուկ համայնքը և բոլոր այն մարդիկ, ովքեր դեմ են Ամուլսարում մետաղական հանքի շահագործմանը, դուրս են գալիս փողոց վերահաստատելու իրենց ամիսներ առաջ կայացրած որոշումը։

Ամուլսարի խնդիրն իրականում բազմաշերտ է, որը բացահայտում է խնդիրների ավելի գլոբալ շրջանակ։

Թավշյա հեղափոխությունն ու Ամլուսարի շրջափակումն այս օրերին նշում են իրենց խորհրդանշական տարեդարձերը։ Ամուլսարի խնդիրն, իհարկե, գոյություն ուներ նաև մինչև հեղափոխությունը, սակայն բնապահպանների պայքարի զինանոցում ճանապարհ փակելու մշակույթն ակտիվորեն օգտագործվեց հենց հեղափոխության հաղթանակից հետո։ Այլ կերպ ասած՝ Ամուլսարի «առումն» ինչ-որ իմաստով թավշյա հեղափոխության դրսևորումներից մեկն է, մյուս կողմից՝ հեղափոխության առաջնորդի կարևոր խոստումների մեկը վերաբերում է տնտեսության թռիչքային աճին ու ներդրումների խրախուսմանը։ Հեղափոխություններին բնորոշ է նման հակասականությունը, որովհետև դրանք, որպես կանոն, զանգվածային քաղաքական գործընթացներ են, որոնց մասնակցում են հասարակության տարբեր խմբեր՝ իրենց ուրույն օրակարգերով։

Հեղափոխության հաղթնակից հետո նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձեց հանգուցալուծել Ամուլսարի ճգնաժամը, սակայն նրա բարձր վարկանիշը այս հարցում անզոր գտնվեց։ Բնապահպաններն ու տեղի բնակիչները՝ մի կողմից, ներդրողները՝ մյուս կողմից, կոնսենսուսային լուծում չգտան։ Այս պարագայում իշխանությունը պետք է կայացներ քաղաքական որոշում, որը, սակայն, ինչպես տեսնում ենք՝ ուշանում է գրեթե մեկ տարի։

Փաշինյանի թիմն ակնհայտորեն չի կարողանում ձերբազատվել հեղափոխական մտածողութունից ու փորձում է գտնել լուծում, որը կբավարարի բոլոր կողմերին։

Պոպուլիստական այս մոտեցումը, սակայն, այս պարագայում արդյունավետ լինել չի կարող, ինչի հետևանքով մի կողմից՝ Հայաստանը կարող է հայտնվել միջազգային դատարանում, մյուս կողմից՝ դժգոհ են մնում նաև բանպահպանները։ Սա այն դասական դեպքերից մեկն է, որը բացահայտում է կենսունակ համակարգի ու որակյալ որոշումների կայացման ինստիտուտի բացակայությունը։ Ու ակնհայտորեն՝ ինչքան Ամուլսարի հարցում ուշանա կառավարության որոշումն, այքան ավելի խորքային ու բազմաշերտ է դառնալու ճգնաժամը։

Մյուս կողմից՝ «փողոց փակելը» դառնում է Հայաստանի քաղաքական մշակույթի ամենակարևոր դրսևորումներից մեկը։ Քանի կառավարությունը խրախուսում է պայքարի այս մեթոդը, ապա մենք ունենալու ենք «փողոցային արդարադատության» դրսևորումներ կամ դեպքեր, երբ քաղաքացիները փողոցներ են փակում՝ անգամ այն դեպքերում, երբ նրանց պահանջներն օրինական չեն լինում, անգամ՝ հանդիսանում են իրավական նիհիլիզմի հետևանք։

Բնավ չենք ուզում հերքել, որ Ամուլսարի շահագործման դեմ հանդես եկեղ մարդկանց շարքերում քիչ չեն նրանք, որոնց փողոց են դուրս բերել քաղաքացիական մոտիվները կամ բնապահպանական ռիսկերը։ Մյուս կողմից՝ երբ պետությունը մեկ տարի շարունակ չի կարողանում հաղթահարել այս ճգնաժամը, ապա դա բացահայտում է իշխանության որակը, որոշումներ կայացնելու նրա անկարողությունը։

Ամուլսարի շուրջ զարգացող ճգնաժամը ի դերև է անում նաև օտարեկրյա ներդրումների ներգրավման ուղղությամբ կառավարության գործադրած առերևույթ ջանքերը։ Օտարեկրյա ներդրողների համար ինդիկատորային են ոչ թե Նիկոլ Փաշինյանի ելույթները, այլ ներդրումային ամենամեծ նախագծի շուրջ ծավալվող իրադարձությունները։ Հայասատնը կարող է մոռանալ դրսի մեծ փողերի մասին, քանի դեռ պետության անգործության հետևանքով կամ նրա թաքնված աջակցությամբ մարդիկ կարող են փողոցի միջոցով կասեցնել հանքի շահագործումը կամ՝ առհասարակ, լուծել տնտեսական ու քաղաքական հարցեր։

Հեղափոխությունից մեկ տարի հետո կոնտրաստային իրականությունը լավագույնս բնորոշում է այսօրվա Հայաստանը։ Մինչ այսօր Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքում հիմնավորում է ներդրումների անհրաժեշտությունը, հարյուրավոր այլ մարդիկ, ովքեր նաև հեղափոխության ակտիվ մասնակիցներ են, նշում են Ամուլսարի պաշարման տարեդարձը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում