Tuesday, 23 04 2024
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին

Չհուղարկավորված դիակի մնացորդները թպրտում են. Մոսկվան փորձում է Երևանի ու Ստեփանակերտի միջև պառակտում մտցնել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Արկադի Վարդանյանը։

-Պարոն Վարդանյան, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Երևանի և Ստեփանակերտի հեռակա բանավեճը Ռոբերտ Քոչարյանի հետ կապված։ Արդյոք  Արցախը ՀՀ  երկրորդ և օրերս նաև այնտեղ  գտնվող երրորդ նախագահների ջանքերով կարող է դառնալ հակահեղափոխության օջախ։

Ես կարծում եմ, որ քամիները գալիս են հյուսիսից, որովհետև կայսերամոլական բովանդակություն ունեցող գաղափարախոսությունը, որն առկա է Ռուսաստանում՝ հիմնված է  բոլորին հայտնի ֆորմուլայի վրա, այն է՝«բաժանիր և իշխիր»։ Ըստ իս՝ Մոսկվային է ձեռնտու պառակտում մտցնել Հայաստանի և Արցախի միջև։ Չնայած Մոսկվան հավանաբար չի գիտակցում, որ Արցախը միշտ եղել է Հայաստանի անբաժան մասը՝ ինչպես պատմականորեն, իրավաբանորեն, այնպես էլ բարոյապես։ Ռուսաստանի ջանքերը չեն կարող պսակվել հաջողությամբ, որովհետև առաջին հերթին Քոչարյանի գործոնը զրոյական է։ Ես համաձայն եմ պարոն Անդրանիկ Քոչարյանի այն մտքի հետ, որ Ռոբերտ Քոչարյանն այդ ընդդիմադիր բևեռը կարող է փորձի ստեղծել մեկուսարանում, արդյոք նրան կհաջողվի նման բևեռ ստեղծել՝ ես կասկածում եմ։ Այնպես որ դա հերթական աճպարարությունն է, որը Ռուսաստանը փորձում է  գործադրել, որպեսզի հեղափոխությունից հետո ձևավորված միասնական հայկական ֆակտորը կարողանա պառակտել և ոչնչացնել։ Ռուսաստանի ագրեսիվ ձգտումները զսպվելու են։ Իհարկե որոշակի սխալներ ու վրիպումներ լինելու են, կա փորձի պակաս, օբյեկտիվ գնահատակններ տալու կարողության բացակայություն, ինչն էլ նմանատիպ բարդություններ է  առաջացնում։ Ամբողջ ազգության ճնշող մեծամասնությունը միասնական է և շարունակելու է լինել միասնական։ Աստված չանի՝ եթե հանկարծ իրադրությունը բարդանա, հասնի պատերազմական վիճակի, անկասկած է, որ ամբողջ հայ ազգը կմիավորվի ու արժանի պատասխան կտա ցանկացած ոտնձգության։

Ինչ վերաբերում է հարցի առաջին մասին, ապա անցյալում մնացած դիակի որոշ մասեր, որոնք դեռ հուղարկավորված չեն, շարունակում են թպրտալ, շարժումներ անել, ձեռքերը գցել փրփուրներից, օգտագործում եմ հզոր ֆինանսական ռեսուրսներ ամեն կերպ ռևանշի հասնելու համար։ Բայց ես առավել քան համոզված եմ, որ պատմության անիվը հնարավոր չէ դեպի հետ շուռ տալ։ Ամեն ինչ լավ է լինելու, պարզապես որոշակի բարդույթներ կլինեն ու դա պետք է գիտակցի յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի ու ամեն ինչ սրտին շատ մոտ չընդունի։

-Կարծում եք Արցախում 2020 թվականին կայանլիք ընտրություններում  Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը կփորձե՞ն ուղղակի կամ անուղղակի մասնակցություն ունենալ և այդկերպ հակադրության նոր բևեռ ստեղծել Հայաստանի իշխանությունների հետ։

-Չեմ կարծում, որովհետև մինչև այդ ընտրությունների սկիզբը երկուսի ճակատագիրն էլ որոշված կլինի՝ ոչ միայն մեր ժողովրդի ցանկության շրջանակներում, այլ համապատասխան դատական վճռով։ Այդ երկուսը, ինչպես նաև իրենց նախորդը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, այդ բերմունդյան եռանկյունին, վերջապես պետք է արժանանա համապատասխան դատավճռի։ Այնպես որ ես չեմ կարծում, թե նրանք նման մտքեր են փայփայում, նման ապագա են իրենց համար տեսնում։ Թող մտածեն ինչպես են իրենց ժամանակն անցկացնելու մեկուսարանում։

-Ամեն դեպքում նկատելի է, որ նրանք Արցախի միջոցով և Մոսկվայի ջանքերով դեմարշի փորձեր են անում։

-Փորձում են, թող փորձեն։ Վերջին հաշվով փորձը փորձանք չէ, իհարկե պետք է փորձեն,դա բխում է իրենց հանցավոր էության արմատներից։ Ամբողջ խնդիրն այն է, որ հեղափոխության  հաղթանակի հենց առաջին օրերին համապատասխան քաղաքական գնահատական չի տրվել նախորդ ռեժիմին։Եթե այդ գնահատականը պաշտոնական մակարդակով տրվեր, ապա մինչ օրս զանազան հանրապետականներ՝ այդ թվում նաև Դաշնակցականներ ու բարգավաճողներ, Արցախի նախկին իշխանությունների մնացորդներ  չէին կարողանա մինչ այսօր թպրտալ, դա պարզապես կբացառվեր։

Երկրորդ Համաշխարհային պատերազմն, ինչպես հայտնի է տևել է վեց տարի և տասնյակ միլիոնավոր զոհեր են եղել, որից հետո Նյուրնբերգյան պրոցեսը, իսկ այս հանցավոր իշխանությունները, որոնք մեկ տարի առաջ տապալվել են, 27 տարի շարունակ հայ ժողովրդի դեմ պատերազմ են մղել։Համեմատեք 6 և 27 տարիները. ճիշտ է՝ զոհերի քանակը չենք համեմատի, բայց քաղաքական առումով, բարոյահոգեբանական իմաստով իհարկե մեր կորուստները անհամեմատ ավելի մեծ են։ Այդ Նյուրնբերգյան պրոցեսը պետք է մեկ այլ անվանումով անպայման տեղի ունենա նաև Հայաստանում։ Դրանից հետո մեր հասարակությունն այլևս որևէ տարակուսանք կամ մտահոգություն չի ունենա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում