Tuesday, 23 04 2024
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը

Իրավիճակ է փոխվել․ Արցախի հարցով Հայաստանը պատրաստ է ցանկացած զարգացումների

Մայիսի 12-ին լրանում է Բիշքեկում ստորագրված զինադադարի պայմանագրի 25-րդ տարին: Սա այն եզակի եռակողմ փաստաթղթերից է, որի տակ ստորագրել է նաև ԼՂՀ-ն՝ իբրև հակամարտության կողմ: 25 տարի անց, սակայն, Արցախյան հիմնախնդիրը մնում է չլուծված, և տեսանելի ապագայում խաղաղ լուծման հավանականությունը խիստ ցածր է գնահատվում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը նշեց. «25 տարի առաջ եղել ենք պատերազմի վերջին փուլում, տեսականորեն թվացել է, թե դրանից հետո բացվելու է հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարը, բայց այժմ հակամարտության խաղաղ կարգավորումից հեռու ենք այնքան, որքան հեռու էինք 25 տարի առաջ: 25 տարի առաջ կար հույս, որ եթե երկու կողմերը հրադադարի ռեժիմ են հաստատում և պարտավորվում են Մինսկի խմբի շրջանակներում գտնել լուծում, իսկ այսօր այդ հեռանկարն էլ չկա:

Ս. Սաֆարյանի դիտարկմամբ՝ Ալիևի հռետորաբանությունը տեղ չի թողնում փոխզիջումային տարբերակի համար: Քաղաքագետի խոսքով՝ չափազանց մեծ աշխատանք կա անելու, որպեսզի երկու երկների հասարակությունները մոտենան խաղաղությանը, և ղեկավարները կարողանան բանակցելու խիզախություն ունենալ և բանակցված լուծում տալ խնդրին:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի դիտարկմամբ՝ 25 տարի առաջ բավականին մեծ էր միջազգային կառույցների դերն ու հեղինակությունը, և միջնորդի դեր իրականացնելով՝ կարող էին շատ բանի հասնել՝ ընդհուպ մինչև խաղաղության պարտադրման մեխանիզմներ կիրառել: «Այսօր ակնհայտ է, որ ի վերջո հարցը լուծելու են Բաքուն ու Երևանը, և անհրաժեշտ է, որ երկու կողմերն էլ համոզվեն, որ պատերազմով հարցը լուծելու շանսեր չկան: Կարծում եմ՝ հենց այս ուղղությամբ է Հայաստանի կողմից քաղաքականություն իրականացվում: Հայաստանն այժմ ակնհայտորեն ցույց է տվել, որ պատրաստ է ցանկացած զարգացման, և երբ դրանում կհամոզվի նաև Ադրբեջանը, այդ դեպքում հնարավոր կլինի մտածել խաղաղ կարգավորման մասին»,- նշեց Բ. Նավասարդյանը:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում