Friday, 29 03 2024
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
11:00
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան

«Չի կարելի հասարակ հովվին համեմատել դիվերսանտի հետ». Լավրովը կո՞ղմ է մարդասպաններ Ասկերովի ու Գուլիևի փոխանակմանը

Վիեննայում մարտի 29-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայացած հանդիպումը, այնուհետև Մոսկվայում ապրիլի 15-ին Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ երկու երկրների արտգործնախարարների և Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ տեղի ունեցած բանակցությունները որոշ նախադրյալներ ստեղծեցին ղարաբաղյան և ավելի լայն առումով հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացի հումանիտար ոլորտում համագործակցության ու որոշ առաջընթացի հասնելու համար։ Ամենասուր խնդիրներից մեկն այս ոլորտում գերիների հարցն է, բայց ադրբեջանական կողմի առաջարկած և ըստ երևույթին Ռուսաստանի, մասնավորապես արտգործնախարարի աջակցությունը վայելող՝ «բոլորին բոլորի հետ» փոխանակելու սկզբունքը ընդունելի չէ ո՛չ Հայաստանի ղեկավարության, ո՛չ էլ պաշտոնական Ստեփանակերտի համար, քանի որ առաջարկվում է ադրբեջանական գերության մեջ հայտնված հայ խաղաղ բնակիչներին փոխանակել մոտ 5 տարի առաջ՝ 2016 թվականի ամռանը Քարվաճառում 15-ամյա հայ դեռահասին դաժանորեն սպանած և Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից երկարաժամկետ ազատազրկման դատապարտված դիվերսանտ-մարդասպանների՝ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ։ Իսկ լավ լուրը այս ոլորտի վերաբերյալ այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Մոսկվայում պայմանավորվել են փոխադարձության հիման վրա միջոցներ ձեռնարկել՝ թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ նախորդ տարի՝ ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական շրջանում էր խոսել այս խնդրի մասին՝ ասելով, որ Ադրբեջանը «կիսապաշտոնական» առաջարկ է արել՝ իր տարածքում գտնվող երեք հայ գերիներին փոխանակել Արցախում գտնվող երեք ադրբեջանցիների հետ, ու թեև թվում է, թե պարզ իրավիճակ է, և հայկական կողմը պատճառ չունի մերժելու այդ առաջարկը, բայց իրականում խնդիրն այդքան էլ պարզ չի, քանի որ սպանված Սմբատ Ցականյանի ծնողները դեմ ոճրագործներ Ասկերովին և Գուլիևին ադրբեջանական կողմին հանձնելուն։

Նախորդ շաբաթ այս թեման կրկին արդիականացրեց ՌԴ արտգործնախարար Լավրովը՝ ասուլիսի ընթացքում հայտարարելով, թե Մոսկվան ցանկացած հակամարտության պարագայում կողմ է հանդես գալիս երկու կողմերում եղած աճյունները, ռազմագերիներին, ձերբակալվածներին «բոլորին բոլորի հետ» սկզբունքով փոխանակելուն, լինի դա մերձավորարևելյան որևէ հիմնախնդիր, Լեռնային Ղարաբաղի հարցը կամ հակամարտությունը Ուկրաինայի հարավ-արևելքում։ Հայկական որոշ լրատվամիջոցներ քննադատեցին Լավրովի այս հայտարարությունը՝ դրանում տեսնելով որոշակի վտանգավոր ենթատեքստեր։ Խոսքն, իհարկե, ադրբեջանցի դիվերսանտ-մարդասպանների հարցի մասին է։ Բայց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը կարծիք է հայտնել, որ Սերգեյ Վիկտորովիչը, գերիների մասին խոսելիս, նկատի չի ունեցել մարդասպաններին և ահաբեկիչներին։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը։

– Պարոն Կոլերով, Ռուսաստանի արտգործնախարարի այս հայտարարության մեջ ենթատեքստեր տեսնո՞ւմ եք։ Մեր վերլուծաբաններից ոմանք կարծում են, որ Լավրովն, ըստ էության, կողմ է նաև ադրբեջանցի դիվերսանտներին հայ գերիների հետ փոխանակելուն։

– Իմ կարծիքն այսպիսին է․ նախ, «բոլորին բոլորի հետ» փոխանակելու պրակտիկա կա նաև Դոնբասում, բայց այնտեղ այդ պրակտիկան դեռևս մնում է միայն ցանկության մակարդակի վրա, գործնականում որևէ քայլ դեռ չի արվել, ուստի առայժմ այդ սկզբունքին հղում անելու լուրջ հիմքեր չկան։ Եթե հիմա խոսում ենք Լեռնային Ղարաբաղի պարագայում բոլորին բոլորի հետ, այսինքն՝ զինվորականներին, գերի ընկած քաղաքացիական անձանց փոխանակելու մասին, ապա հարկավոր է նախ և առաջ հստակեցնել քաղաքացիականների կարգավիճակը։ Առևանգված, հակառակ կողմում պատահական հայտնված խաղաղ բնակիչներին, օրինակ՝ հովիվներին և այլոց չի կարելի ռազմագերի համարել։ Պետք է որոշել նրանց կարգավիճակը։ Ես կարծում եմ, որ պետք է նախ համաձայնեցնել ակնհայտ, հստակ ռազմագերիների ցուցակները, որպեսզի հովիվները չհավասարեցվեն դիվերսանտների հետ, և միայն հետո փոխանակում իրականացնել։ Կարծում եմ, որ հայկական կողմի փաստարկներն ավելի հուսալի և համոզիչ են՝ չի կարելի շարքային, հասարակ հովիվներին համեմատել դիվերսանտների հետ, և եթե դիվերսանտներին հովիվների հետ փոխանակելու նախադեպ ստեղծվի, ապա վաղը գերեվարված հովիվների թիվը կտրուկ կաճի։ Այսպիսով, ես կարծում եմ, որ հայկական կողմի դիրքորոշումն ունի շատ կարևոր, ծանրակշիռ փաստարկներ, բայց առայժմ սա, ցավոք սրտի, տեսական խոսակցություն է։ Եթե նույնիսկ փոխանակման ընդհանուր քննարկումը խոչընդոտների է բախվում, ապա առանձին ռազմագերիների, առանձին հովիվների առանձին հաշվառում անելը ավելի մեծ խոչընդոտների կբախվի, քանի որ մենք գիտենք, որ Ադրբեջանում գերեվարված ցանկացած հովվի կարող են «դիվերսանտ» անվանել։ Ուստի ես ավելի շատ համաձայն եմ հայկական կողմի դիրքորոշմանը։ Իսկ երբ Լավրովը խոսում է «բոլորին բոլորի հետ» փոխանակելու մասին, ելնում է այն հանգամանքից, որ դիվերսանտ կարող են համարել ցանկացածի, հասկանո՞ւմ եք։ Միգուցե նա հասկանում է, որ հնարավոր չէ առանձին դասակարգել գերի ընկած քաղաքացիականներին։ Բայց ես համաձայն եմ այն դիրքորոշման հետ, որ չի կարելի հատուկ պատրաստված դիվերսանտներին համեմատել հովիվների հետ։

– Հենց դա է խնդիրը։ Դուք ճիշտ նշեցիք գերի ընկած խաղաղ բնակիչների, հովիվների հանգամանքը։ Օրինակ, Կարեն Ղազարյանը՝ նոյեմբերյանցի հովիվ, խաղաղ բնակիչ։ Մերոնք ասում են, որ նա խաղաղ բնակիչ է, ընդ որում առողջական խնդիրներ ունի, իսկ Ադրբեջանը պնդում է, թե նա «դիվերսանտ» է։

– Դե, ես արդեն ասացի, որ հայկական կողմի դիրքորոշումը շատ ավելի ճիշտ է, քան ադրբեջանական կողմի դիրքորոշումը, բայց չգիտեմ, թե ինչպես կարելի է այն կյանքի կոչել։

  Եկեք ամեն դեպքում հաշվի առնենք այն, որ այս հակամարտության կարգավորման հարցում որպես միջնորդ հանդես է գալիս առաջին հերթին Ռուսաստանը՝ մի երկիր, որը մեծ հնարավորություններ և ազդեցություն ունի հակամարտող կողմերի վրա։ Ռուսական կողմը չի՞ կարող փաստել, որ Գուլիևն ու Ասկերովը ոչ թե խաղաղ բնակիչներ են, այլ մարդասպաններ, եկեք առանձնացնենք նրանց։ Չէ՞ որ նա բոլոր հնարավորություններն ունի պարզելու, թե ովքեր են նրանք և ինչի համար են դատապարտվել։

– Բանն այն է, որ միջնորդը շփվում է այն լեզվով, այն ձևակերպումներով, որոնք ցույց է տալիս հակամարտող կողմը։ Ռուսաստանը չի կարող վիճել Ադրբեջանի հետ այն հարցի շուրջ, որ հովիվը հովիվ է։ Ես չէի գերագնահատի Ռուսաստանի հնարավորությունները։

– Իսկ ընդհանուր առմամբ, հաշվի առնելով ընթացիկ երկխոսությունը հայկական և ադրբեջանական կողմերի միջև՝ հնարավորություն կա՞ հումանիտար հարցերում ինչ-որ առաջընթացի հասնելու համար, որովհետև երևում է, որ երկու կողմերն էլ ուզում են ինչ-որ ընդհանուր եզրեր գտնել գոնե նմանատիպ հարցերի շուրջ։

– Հումանիտար պայմանավորվածություններն, իհարկե, կարևոր են անձամբ տուժած, գերեվարված մարդկանց ու նրանց հարազատների համար, բայց դրանք որևէ սկզբունքային դեր չեն խաղում։ Ես նույնիսկ կասեի, որ հումանիտար պայմանավորվածությունները չեն արտացոլում բանակցությունների պրոցեսը, դրանք արտացոլում են առաջընթացը, բայց սկզբունքային առաջընթաց չեն հանդիսանում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում