Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

«30 տարի նախորդ իշխանությունները մարդկանց նստեցրել էին տանը, սարքել «դարմայեդ». հիմա աշխատելու ժամանակն է»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է գործարար Փայլակ Հայրապետյանը։

-Պարոն Հայրապետյան, կառավարությունն ամփոփում է գործունեության մեկ տարին։ Որպես գործարար միջավայրի ներկայացուցիչ՝ Դուք փոփոխություններ նկատո՞ւմ եք այս մեկ տարվա ընթացքում։

-Իհարկե նկատում եմ։ Տարբերությունները շատ մեծ են, անգամ հսկայական։ Ամեն ինչ ազատականացվել է։ Հիմա յուրաքանչյուր մարդ կարող է ինչ-որ գործունեությամբ զբազվել, բիզնես անել։

Այսինքն՝ այն խոչընդոտները, որոնք նախկինում կային բիզնես սկսելու համար, ներկայումս չկա՞ն։

-Ոչ, ոչ մի խոչընդոտ չկա։ Եթե ինչ-որ խոչընդոտ էլ կա, ապա դա մարդկանց մեջ է։ Մարդիկ չեն ուզում աշխատել։ Վարչապետը ճիշտ էր, որ ասում էր, որ փոփոխությունը պետք է մարդկանց գլխում լինի։ Մարդիկ պետք է ցանկություն ունենան կտրվել իրենց դիվաններից ու գնալ, աշխատել։ 30 տարի շարունակ նախորդ իշխանութունները մարդկանց նստեցրել էին տանը, ամեն ընտրության 10 հազար փող էին տալիս, ասում էին՝ սուս նստիր քո դիվանի վրա։ Մարդկանց սարքել էին «դարմայեդ»։ Իսկ հիմա ժամանակն է, որ դիվաններից կտրվեն մարդիկ, գնան-աշխատեն։ Աշխատելու համար նրանց տրված են բոլոր հնարավորությունները։ Պետք է օգտվել դրանից։

Բայց կան դեռևս խնդիրներ, որոնք լուծում են պահանջում։ Տեսնո՞ւմ եք այդպիսի խնդիրներ։

-Այո, իհարկե, դեռ խնդիրներ կան, բայց դրա համար ժամանակ է պետք։ Միանգամից հնարավոր չէ ամեն բան փոխել։ Հիմա տեսնում ենք, որ ինչին ձեռք են տալիս՝ քանդվում է։ Դրա համար կամաց-կամաց պետք է մաքրելով, խնդիրները վերացնելով առաջ գնալ։ Ես հույս ունեմ, որ հաջորդ տարի մարդիկ արդեն լավ կապրեն։ Վարչապետը թույլատրել է փոքր ու միջին բիզնեսին ազատ, առանց հարկերի գործունեություն ծավալել, աճել։ Դրանից մեծ հնարավորություն ու արտոնություն ուրիշ էլ ո՞ր երկրում կա։

Հիմա գյուղվարկերը տրամադրվում են շատ ավելի արտոնյալ պայմաններով։ Եվ նման բազմաթիվ օրինակներ կան։ Փոփոխություններն անսահման մեծ են։ Պարզապես մնում է օգտվել դրանից, դուրս գալ ու աշխատել։

Շատ է խոսվում ներդրումների ներգրավման մասին։ Քանի որ դուք գործարար եք, Ձեր շրջապատում կա՞ն մարդիկ, գործարարներ, ովքեր նոր իրավիճակում պատրաստվում են ներդրումներ անել Հայաստանում և վստահություն ունեն, որ իրենց այլևս չեն «քցելու»։

-Գիտե՞ք իրական ներդրումը որն է. իրական ներդրումն այն է, որ գործարարին այլևս չեն «քցում», այլևս 50 տոկոս փայ չեն մտնում, և հնարավորություն կա իրապես աշխատել առանց մուծվելու։ Եթե արդեն այդ 50 տոկոսը չի գողացվում, ապա դա արդեն մեզ համար իրական ներդրում է։ Մեզ էլ կողքից ներդրումներ պետք չեն։ Դուք մի քիչ մեծ բիզնեսի համար պատկերացնում եք՝ ինչ էր նշանակում ամսական 50 տոկոս մուծվել։ Հիմա եթե այդ գումարները չեն գողացվում, դրվում են գործի մեջ, շրջանառության մեջ հավելյալ եկամուտ են ստեղծում, դա արդեն բավարար է։ Պետությունը մարդուն, գործարարին ազատություն է տվել, հնարավորություններ է տվել, մատչելի վարկեր է տալիս, ասում է՝ գնա, աշխատի։ Ուրիշ էլ ի՞նչ եք ուզում։

Պարոն Հայրապետյան, իսկ օֆշորային սկանդալի գործով դատական պրոցեսներն ավարտվե՞լ են։ Ձեզ հաջողվե՞ց ինչ-որ կերպ Ձեր ունեցվածքը հետ բերել, թե՞ ամեն ինչ վաճառվել է բանկի կողմից։

-Չգիտեմ՝ բանկն ինչ է վաճառել, ինչ է թողել, բայց հիմա գործը քննչական կոմիտեում է։ Ես նամակներ եմ գրել վարչապետին, ԱԱԾ պետին, դատախազին։ Գործը նորից սկսել է քննվել, որից հետո ինձ կանչել են, նորից եմ գնալու։ Ես հույս ունեմ, որ օֆշորային գործը իրապես բացվելու է նոր Հայաստանում, պարզվելու է, թե ով է կանգնած եղել ինձ սնանկացնելու հետևում, և բոլորը պատասխանատվության են ենթարկվելու։ Իմ 33 միլիոն դոլարը կոնկրետ նպատակով խլվեց ինձանից, տարվեց օֆշորային գոտիներ ու գրանցվեց հայտնի մարդկանց անուններով։ Ես հույս ունեմ, որ Հայաստանում լինելու է բարձր մակարդակի քննություն, գործը բացվելու է, մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու։ Նախկին իշխանությունների ժամանակ ես հարյուրավոր նամակներ, բողոքներ եմ գրել, բայց դրանք մնացել են անպատասխան։ Հիմա գրել եմ, ու եղել է պատասխան։ Քննչական կոմիտեում գործը գտնվում է վարչապետի հսկողության տակ։ Մարդիկ են հարցաքննվում։ Այս գործը կբացահայտվի, և իմ ունեցածը կվերադարձվի ինձ։ Ես դրան հավատում եմ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում