Պենտագոնում հայտարարել են, որ ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում Patriot զենիթահրթիռային համակարգեր և Arlington ռազմանավը կտեղակայի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Գործակալության տվյալներով՝ Վաշինգտոնը մտադիր է այդ քայլին դիմել Իրանի հետ լարված հարաբերությունների ֆոնին։
Նշվում է, որ այդ սպառազինությունները կներառվեն Abraham Lincoln հարվածային խմբում։
ԶՀՀ-ն և ռազմանավը «կարող են պաշտպանել ԱՄՆ-ի շահերը»։