Wednesday, 24 04 2024
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է

«Թևերը պետք է փռել քաղաքացու վրա. Մալայանի ակնաբուժական կլինիկայի դեպքում պետությունը գերադասեց բիզնես շահը»

Երեկ հայտնի դարձավ, որ Մալայանի անվան ակնաբուժական հիվանդանոցում արտակարգ դեպք է գրանցվել։ 6 հիվանդ ներարկված Avastin դեղամիջոցից տեսողական խանգարումներ էին ունեցել։ Առողջապահության փոխնախարարը տեղում ծանոթացել էր իրավիճակին և արձանագրել, որ դեղորայքային միջամտություն է արվել, որից հետո պացիենտները դիմել են գանգատով։ Պացիենտների մոտ ախտորոշվել է հետսրսկումային ինֆեկցիոն ախտահարում։ Վերջիններս վիրաատվել են։ Բացի դրանից՝ նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։

Դրանից հետո տեղեկություն եղավ, որ դեղորայքը գնվել է ՀՀԿ-ից նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմ» ընկերությունից։ Բարձրացված աղմուկից հետո «Նատալի Ֆարմ» ընկերությունը հանդես եկավ պարզաբանմամբ, որում նշված էր, որ ընկերությունը չի կարող որևէ պատասխանատվություն կրել կատարվածի համար, քանի որ դեղորայքը ձեռք է բերվել շվեյցարական «Ռոշ» ընկերությունից, այն այդ ընկերության արտադրանք է։ «Մենք տեղեկացանք, որ խոսքը շվեյցարական «Ռոշ» ընկերության Avastin դեղամիջոցի մասին է, որը կիրառվել է ներակնային ներարկման եղանակով։ Նախ պետք է փաստենք, որ տվյալ դեղամիջոցը, ըստ ՀՀ-ում գրանցված կիրառման ցուցումների, նախատեսված չէ ներակնային ներարկման համար, և եթե բժիշկը ստանձնում է դրա ներարկումը, ապա ինքն է ամբողջությամբ կրում բոլոր բարդությունների և կողմնակի ազդեցությունների պատասխանատվությունը։

Երկրորդ՝ պետք է նշել, որ դեղի մեկ սրվակի պարունակությունը կարող է կիրառվել մի քանի հիվանդի համար, սակայն, դեղը պետք է կիրառել սրվակը բացելուց անմիջապես հետո, և դեն նետել։ Եթե պրոցեդուրան չի արվել նույն պահին, այլ դեղը կիրառվել է մի քանի օրվա ընթացքում, ապա, այո, բաց սրվակի մեջ կարող էր ինֆեկցիա փոխանցվել։

Նշված հետազոտությունը, հավանաբար, արվել է հենց տվյալ բաց սրվակից, սակայն փակ սրվակն ուսումնասիրելու պարագայում եթե կրկին հաստատվի վարակի առկայությունը, ինչը քիչ հավանական է՝ հաշվի առնելով դեղն արտադրող ընկերության բարձր վարկանիշն ու փորձը, ապա անհրաժեշտ կլինի խնդիրը ներկայացնել ոչ թե «Նատալի ֆարմ» ընկերությանը, այլ անմիջապես դեղն արտադրողին՝ շվեյցարական «Ռոշ» ընկերությանը»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։

Ոլորտը ներկայացնող կազմակերպություններից, ասոցիացիաներից երեկ մեկնաբանութոյւն ստանալ չհաջողվեց։ Նրանք հիմնականում ասում էին, որ ծանոթ չեն կատարվածին։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ամբողջ խնդիրը առողջապահական համակարգում ռիսկերի հաղորդակցման մեջ է: «Երբ առկա է սպառողի՝ վնաս կրելու հստակ փաստ, ապա տվյալ պարագայում չի կարելի պարզապես տեղեկությունը, լուրը տարածել, այլ պետք է հանրային վերահսկողություն իրականացնել կատարվածի նկատմամբ՝ նախ հասկանալու համար կատարվածը, ապա՝ կատարվածը հանրությանը տեղեկացնել կամ չտեղեկացնելու մասով։ Իսկ առողջապահության նախարարության երեկվա հայտարարությունն ավելի շատ հարցեր առաջացնող էր, քան պարզաբանում տվող»,- ասաց Պիպոյանը։ Նրա խոսքով՝ կատարվածի վերաբերյալ կա առնվազն մեկ կայացած փաստ, որ դեղամիջոցը ներարկման համար նախատեսված չէր, և, ըստ էության, ներարկողն ինքն է կրում կատարվածի պատասխանատվությունը: «Այս պարագայում փորձել ոչ մարդակենտրոն, այլ պետապարատը պաշտպանող հաղորդագրություն տարածել՝ պարզապես անթույլատրելի եմ համարում և հույս ունեմ, որ կատարվածից հետո հետևություններ կարվեն, օբյեկտիվ քննություն կկատարվի, որը, համոզված եմ, ցույց կտա առողջապահական համակարգի բացերը և հիմք կհանդիսանա հետագայում կանխարգելելու նման ծավալի դեպքերը»։,- նշեց նա:

«Ստեղծված իրավիճակում կա երեք կողմ՝ բուժհաստատությունը, «Նատալի ֆարմ» ԲԿ-ն և դեղ արտադրող ընկերությունը։ Իսկ պետությունը նրա համար է, որ բիզնեսի վրա թևերը փռելու փոխարեն՝ թևերը առաջին հերթին փռի քաղաքացու վրա և ասի, որ ինչ էլ լինի՝ ինքը քաղաքացու կողքին է։ Բայց եթե պետությունը խուսափում է քաղաքացու պաշտպանությունը վեր դասել բիզնես շահից, ապա հետո չի էլ կարող քաղաքացու շահերից խոսել։ Իսկ այն, որ տվյալ դեպքում պետության՝ տվյալ դեպքում առողջապահության նախարարության արձագանքը եղել է ոչ ադեկվատ, հստակ է։ Որևէ մարդակենտրոն հայտարարություն այդպես էլ չարվեց»,- ասաց մեր զրուցակիցը։

Մեր զրուցակցի խոսքով՝ հստակ է նաև այն, որ Հայաստանում սպառողը, քաղաքացին դեռևս պաշտպանված չէ, իսկ առողջապահական համակարգն այդ իմաստով առաջնային է: «Սա այն տիպիկ դեպքն էր, օրինակն էր, որ առողջապահությունը որպես համակարգ հեռու է կայացած լինելուց, և այն ճանապարհը, որով գնում է, չի տանելու ցանկալի արդյունքի։ Եթե նախարարությունը ծառայությունների որակի մասին չի մտածում և մտածում է միայն ծառայություննների գները բարձրացնելու ուղղությամբ, ապա խնդիր միշտ էլ առաջանալու է»,- եզրափակեց Պիպոյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում