Thursday, 28 03 2024
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին

Հայաստանում հանքարդյունաբերությամբ զբաղվողներն այլևս լուրջ դիմադրության կհանդիպեն

Նախօրին Արենի համայնքի ավագանին արտահերթ նիստում միաձայն հավանություն է տվել «Արենի համայնքը էկոտնտեսական տարածք ճանաչելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու մասին» հանրագրին: Ավագանու որոշման նախագիծը բավականին ուժեղ է ձևակերպված։ Հաշվի առնելով համայնքի բնակիչների 2868 ստորագրությունները՝ ավագանին որոշում է կայացրել Արենի համայնքը ճանաչել էկոտնտեսական տարածք և այսուհետ արգելել Արենի համայնքի վարչական տարածքում մետաղական հանքարդյունաբերության հետ կապված հետախուզական, առավել ևս հանքավայրերի շահագործման աշխատանքները: Արենի խոշորացված համայնքի մեջ են մտնում Արենի, Ագարակաձոր, Աղավնաձոր, Արփի, Գնիշիկ, Ելփին, Խաչիկ, Չիվա, Ռինդ գյուղերը։ Նշենք, որ Հայաստանում արդեն 4-րդ համայնքը միացավ ուղիղ ժողովրդավարության գործընթացին։

Առաջինը Ջերմուկ համայնքի ավագանին նման որոշում կայացրել էր դեռևս անցած տարի, որը հետագայում բուռն քննարկման առարկա դարձավ։

Ավագանին այս որոշումն ընդունել էր 7 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով՝ հաշվի առնելով Ջերմուկ համայնքի ավելի քան 3000 բնակիչների կողմից ներկայացված հանրագիրը, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով շարադրված տեղական ինքնակառավարման սկզբունքներով։

Հանրագրում Ջերմուկի բնակիչները նշել էին. «Ամուլսարում ոսկու արդյունահանմանը դրական եզրակացություններ տալով՝ նախորդ կառավարությունները ոտնահարել են նաև մեզ վրա ազդող որոշումների կայացմանը մասնակցելու մեր իրավունքը. նախ՝ մինչև 2016 թ. մեր համայնքի խոշորագույն քաղաքը՝ Ջերմուկը, չի էլ համարվել Ամուլսարի ծրագրի ազդակիր, իսկ 2016-ին ազդակիր հայտարարվելուց հետո էլ այստեղ պատշաճ կարգով չեն կազմակերպվել հանրային լսումներ: «Լիդիան» ընկերությունը, ինչպես նաև նախկին իշխանությունների ներկայացուցիչները արհամարհել են մեզ, փորձել են ապակողմնորոշել կամ վախեցնել: Մենք պահանջում ենք, որպեսզի նոր կառավարությունը հարգի ժողովրդի կամքը և այդ հույսով էլ ներկայացնում ենք սույն հանրագիրը»:

Հետագայում կառավարությունը, մարզպետարանը պահանջ էր դրել վերացնել կամ փոփոխել ավագանու այս որոշումը, սակայն Ջերմուկի ավագանու վեց անդամ այս տարվա հունվարի 31-ին դեմ էին քվեարկել «Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու» վերաբերյալ որոշումը ուժը կորցրած ճանաչելու որոշման նախագծին:

Հայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ սա աննախադեպ գործընթաց է և սա նշանակում է, որ այսուհետ Հայաստանի որևէ համայնքում հանքաարդյունաբերությամբ զբաղվելու հայտ ներկայացնողները լուրջ դիմադրության կհանդիպեն։ «Այս պահին արդեն չորս համայք՝ Նոյեմբերյանը, Գլաձորը, Ջերմուկն ու Արենին, համայնքների մակարդակով որոշում կայացրել են։ Քանի որ կենտրոնական կառավարոթյունը չի գնում այդ քայլին, որ որոշում կայացնի, որ Հայաստանում նոր մետաղական հանքեր չպետք է շահագործվեն, ապա համայքնները իրենք են ներքևից իրենց կարծիքը, որոշումը ներկայացնում հանրագրի միջոցով։ Դա հստակ ուղերձ է կառավարությանը, միջազգային կազմակերպություններին և բոլոր այն մարդկանց, որոնք Հայաստանում մտադրություն ունեն այդ ուղղությամբ գործունեություն սկսել, որ լուրջ դիմադրության են հանդիպելու։ Եվ այս գործընթացը որքան գնա՝ այնքան ավելի լայն թափ կստանա։ Հետևաբար հանքարդյունաբերությամբ զբաղվողները պետք է զերծ մնան, հետ կանգնեն իրենց այդ մտադրություններից»,- ասաց Լևոն Գալստյանը։

Նրա խոսքով՝ համայնքների ավագանիների շնորհիվ տեղի ունեցող այս պրոցեսը շատ օրինական է, և ո՛չ կառավարությունը, ո՛չ մարզպետարանները, ո՛չ համայնքի ղեկավարը չեն կարող միջամտել այդ գործընթացին: «Շատ հստակ է. ժողովուրդն ընտրել է իր ավագանին։ Եթե համայնքի ներկայացուցիչներն էլ մի քանի հարյուր ստորագրություններով ներկայացնում են հանրագիր և ընդգծում իրենց համայնքի զարգացման ճանապարհը, և ավագանին հաստատում է ժողովրդի այդ ցանկությունը, ապա դա շատ իրավական գործընթաց է։ Այստեղ այլ կարծիք չի կարող լինել։ Սա լրիվ իրավունքի շրջանակներում է։ Սա ամենապարզ, ուղիղ ժողովրդավարության եղանակն է, որի մասին խոսում ենք բոլորս»,- ասաց բնապահպանը։

Բնապահպանության նախկին նախարար, բնապահպան Կարինե Դանիելյանը ևս դրական է գնահատում այս գործընթացը, քանի որ, ըստ նրա, Հայաստանում պարզապես այլևս անթույլատրելի է մետաղական հանքավայրեր շահագործելը: «Սկզբունքորեն, մեզ մոտ որևէ մետաղային հանք չպետք է շահագործվի, քանի որ որևէ նորմատիվ չի համապատասխանում։ Մեզանում այլևս մետաղային հանքեր չպետք է բացվեն, քանի որ երկիրն այնպիսի վիճակի ենք հասցրել, որ պարզապես նոր կետ ունենալը միայն դժբախտություն է։ Եվ պետք չէ հարցի սոցիալական կողմն առաջ տանել։

Անգամ սոցիալական գործոնը չի արդարացնում հանքավայրի վերաշահագործումը»,- մեզ հետ զրույցում ասաց նա։

Նրա խոսքով՝ կառավարությունը պետք է մտածի այդ տարածքներում այլ տեսակի արտադրություններ հիմնելու մասին, որպեսզի հանուն աշխատատեղի մարդիկ չհամաձայնեն հանքավայրի շահագործմանը։ «Չնայած՝ շրջակա միջավայրն արդեն այնպես է աղտոտվել, թունավորվել, որ հնարավոր չէ պատկերացնել, թե այլևս ինչ կարելի է այդ տարածքում անել»,- եզրափակեց բնապահպանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում