Thursday, 28 03 2024
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար

Հեղափոխական երեք զգուշացում մինչև «աքլորականչ»

Վարչապետ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է գազի և բենզինի շուկային՝ ասելով, թե այստեղ գուցե դանդաղ են աշխատում, և շատերը «առիթավորվում» են կամ հայտնի անեկդոտի նման կարծում, թե ամենը կատակ էր, և կարելի է «հետ դառնալ»: Փաշինյանը տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նոր նախագահ Գեղամ Գևորգյանին ասել է, թե պետք է աշխատել և ցույց տալ, որ իշխանությունը կատակ չի անում:

Մի քանի նիստ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր նաև գազի ոլորտում սեփականատերերի առումով, որ չարաշահումներ կամ սաբոտաժ թույլ տալու փորձ անողները կզգան իրենց «ծնոտին» իշխանության ցավոտ հարվածը: Այն, որ նոր կառավարության կառուցվածքային, ինստիտուցիոնալ կարողությունները դեռևս ձևավորման փուլում են, աներկբա է: Սակայն անկասկած է նաև, որ առանցքային, շոշափելի ոլորտներին պարբերաբար ուղղվող այդ ուժգին ազդակներն ու զգուշացումները որոշակի փուլից հետո կարող են ունենալ հակառակ էֆեկտ, երբ կստացվի հանրային մտայնություն կամ ընկալում, որ կառավարությունն իրականում միայն խոսում է, իսկ պատկերը մնում է նույնը: Մո՞տ է հռետորաբանությունը հակառակ էֆեկտի այդ կետին թե ոչ՝ չափազանց դժվար է ասել, դրա համար պետք է հանրային տրամադրության և կարծիքի պրոֆեսիոնալ ուսումնասիրություն և վերլուծություն: Մի բան, որը ինստիտուցիոնալ մակարդակում Հայաստանում ոչնչացված իրողություններից մեկն է և ինքնին ունի վերականգնման կարիք: Դա կոչվում է սոցիոլոգիա կամ կոչվում էր: Սակայն, մյուս կողմից, նախորդ իշխանությանն ուղղվող առանցքային քննադատություններից մեկն այն էր, որ այդ շուկաներում կա գնագոյացման ստվերի լրջագույն խնդիր, իսկ այդ խնդիրը ներկայումս հաղթահարված չէ: Եթե կա հաղթահարելու բան, ապա թերևս վաղուց ժամանակն է անել դա: Եթե չկա, ապա ժամանակն է դադարեցնել կոշտ հռետորաբանությունն ու հանրության հետ խոսել այլ տրամաբանությամբ՝ ասելով, որ գնագոյացման ստվեր չկա, իսկ եկամուտների գոյացման ստվերը հարկման դաշտում է և ծառայում է հանրությանը: Այլապես իրավիճակը կարող է դառնալ որոշակիորեն անհասկանալի:

Այստեղ, անշուշտ, առանցքային խոսքը տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովինն է, որովհետև այդ ինստիտուտի աշխատանքի արդյունքն է, որ պետք է արտացոլվի գազի և բենզինի լցակայանների, այսպես ասած, լուսատախտակներին: Ի վերջո, ակնառու է, որ այդ հանձնաժողովն ունի իշխանության քաղաքական կամքն իր թիկունքին, ըստ այդմ՝ այստեղ հարցն այն է, թե արդյոք հանձնաժողովը գործելու է իշխանությա՞ն, թե՞ բենզինի ու գազի շուկայում հնարավոր ստվերի կամ ռիսկերի թիկունքում, այսինքն՝ թիկունքից հարվածելու է իշխանությա՞նը, թե՞ այդ կարևոր և ինդիկատորային շուկաներում առկա որևէ հակաօրինական և հակապետական համաձայնության: Դա՝ զուտ ոլորտային առումով, սակայն հարցը կամ երևույթի հերթական դրսևորումը՝ կառավարության նիստում, ունի նաև քաղաքական կողմ, որտեղ արժե դիտարկել և այն, որ վարչապետ Փաշինյանը վերջին երկու-երեք օրերի ընթացքում փաստացի երեք անգամ հրապարակային հեղափոխական զգուշացում է հնչեցրել՝ տարբեր աստիճանի ուժգնությամբ և տարբեր առիթներով, սակայն թերևս «ունիվերսալ» հասցեագրմամբ:

Իր ասուլիսում վարչապետը խոսեց այն մասին, որ իշխանության հետ փողոցով խոսելն անհեռանկար է, և հակառակը՝ կարող է նույնիսկ իշխանության մոտ արթնացնել փողոցի գործիքակազմի ախորժակ, հետո Արցախում «հակահեղափոխության» խնդրի վերաբերյալ արեց հեղափոխական դիրտարկում, և կառավարության նիստում բենզինի և գազի շուկաների վերաբերյալ արդեն՝ լոկալ զգուշացումը: Այդ ամենի քաղաքական խորքում թերևս առկա է մի հանգամանք կամ խնդիր, որը կառավարող մեծամասնության խնդիրն է: Վարչապետ Փաշինյանն այդօրինակ ազդակներով պարբերաբար արձանագրում է քաղաքական հենարանի բացակայությունը: Դա որոշակի օբյեկտիվ հանգամանք է. անցնող ժամանակը քիչ էր հեղափոխական հենարանից տեղափոխվելու քաղաքականի, առավել ևս՝ երբ այն, մեծ հաշվով, գոյություն չուներ հեղափոխությունից առաջ, կամ եղածը բացարձակապես համարժեք չէր իշխանական կարգավիճակից բխող պահանջների: Քաղաքական հենարանի բացակայության պարագայում այլ հենարան չկա, քան հեղափոխությունը: Եվ սա, խոշոր հաշվով, կապ չունի կառավարության արդյունավետության կամ անարդյունավետության հետ:

Վերջին հաշվով, Հայաստանում խնդիրների կուտակումը տեղի է ունեցել այնպիսի խորությամբ և մասշտաբով, որ առաջիկա մի քանի տարիներին հնարավոր չէ պատկերացնել ճնշող արդյունավետությամբ կառավարություն: Բայց, անգամ այդ դեպքում, դա չի լուծում քաղաքական հենարանի հարցը, որովհետև քաղաքականությունը, իշխանությունն ու քաղաքական պայքարը ունեն իրենց ուրույն և սպեցիֆիկ տրամաբանությունը, որտեղ կառավարման արդյունավետությունը բաղադրիչներից մեկն է, բայց ոչ ամեն ինչ վճռողը: Ըստ այդմ՝ հենարան դառնում է կամ մնում է կա՛մ հեղափոխությունը, կա՛մ դրա փոխարեն հենարանի ամբողջական դերը պետք է ստանձնեն իրավապահ կառույցները: Իսկ դա էլ ունի իր վտանգները, և, խոշոր հաշվով, Փաշինյանի հեղափոխական ազդակները խնդիր ունեն հակակշռելու նաև իրավապահ կառույցների բարձր դերը՝ քաղաքական չձևավորված հենարանով կամ բազայով իշխանության պայմաններում:

Սրանք խորքային հարցեր են, որոնք արժանի են դիտարկման, խնդիրների լայն համատեքստը պատկերացնելու համար, առավել ևս՝ հանրային-քաղաքական գործունեությանը մասնակից կամ հավակնորդ ուժերի համար, որովհետև այդ խնդիրները լոկ Փաշինյանի համար լուծելիություն պահանջող հարցեր չեն, և դրանց չլուծվածությունը մարտահրավեր է ոչ միայն նրա համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում