Թուրքիայի նախագահի վարչակազմի կապի դեպարտամենտի ղեկավար Ֆահրեթին Ալթունը հերքել է Bild պարբերականում հրապարակված Անկարայի C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումից հրաժարվելու մասին տեղեկատվությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Դրանից առաջ լրատվամիջոցները, վկայակոչելով թուրքական դիվանագիտական շրջանակները, հայտարարել են, որ Թուրքիան մտադիր է վերանայել Ռուսաստանից C-400 ՀՕՊ համակարգերի գնման վերաբերյալ իր որոշումը, և հնարավոր է հրաժարվի դրանց ձեռքբերումից:
Ալթունի խոսքերով, աղբյուրները սխալ տեղեկություններ են տրամադրել:
«Տեղեկությունը ստացեք ինձնից. C-400-ի գնման գործընթացն ավարտված է»,- հայտարարել է Ալթունը: