Թուրքիայի անհատական տվյալների պաշտպանության վարչությունը (KVKK) ուրբաթ օրը հայտարարել է, որ Facebook-ին տուգանել է մոտ 270 հազար դոլարով՝ օգտատերերի գաղտնի լուսանկարների արտահոսքի պատճառով:
KVKK-ն նշել է, որ նրանք Facebook-ի ներկայացուցիչներին նախազգուշացրել են, սակայն «նրանցից ոչ մի պատասխան չի ստացվել, ինչի արդյունքում խախտումների վերաբերյալ հետաքննություն է սկսվել»,- ասել է կարգավորողը:
Ըստ KVKK- ի, Թուրքիայում մոտ 300 հազար օգտատեր տուժել է այդ խախտումներից: