Wednesday, 24 04 2024
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը

Արցախը չպետք է հեղափոխության օջախ դառնա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում չափազանց հետաքրքիր մի գրառում է արել. «Մամուլում շատ է գրվում, թե ոմանք փորձում են Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ: Արցախյան վերջին այցից կիսեմ տպավորություններս. եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության օջախ»:

Գրառման հետաքրքրությունը առաջին հերթին դրա վտանգավորության մեջ է, քանի որ բովանդակային տեսանկյունից այն իսկապես վտանգավոր ու սպառնալիքներով լեցուն ազդակներ է փոխանցում: Այս պարագայում Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Վիտալի Բալասանյանի կամ էլ Բակո Սահակյանի անձնական գործոնները մղվում են երկրորդ պլան, քանի որ խաղասեղանին դրված են հայկական երկու հանրապետությունների խաղաղ գոյակցության, զարգացման և անվտանգության հիմնախնդիրները:

Արցախը չի կարող հեղափոխության օջախ դառնալ, և այդ անկարողությունը պայմանավորված է իրավիճակի անթույլատրելիությամբ: Արցախում չպետք է խաղարկվի հեղափոխության հայաստանյան սցենարը, քանի որ հեղափոխական զորեղ ալիքը հիմքից ցնցելու է պետության առանց այն էլ խալխուլ հիմքերը, ինչի հետևանքով էլ համակարգը կարող է դուրս գալ իր բնականոն ուղեծրից՝ փլատակների տակ առնելով ազատագրական պայքարի բոլոր նվաճումներն ու, առհասարակ, Արցախի գոյությունը:

Ասվածի համատեքստում պետք է նկատենք, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը փորձում են տիրապետող դիրքեր զբաղեցնել Արցախում՝ իրենց կողմը գրավելով տեղի քաղաքական ընտրախավին: Վերջիններս, կարծես թե, այս ուղղությամբ կարողացել են որոշակի հաջողություններ արձանագրել: Նպատակը մեկն է. Արցախի հիմնախնդրի շահարկման և Ստեփանակերտի աջակցության միջոցով պայքար սանձազերծել Հայաստանի իշխանությունների դեմ:

Խոստովանենք, որ երկրորդ և երրորդ նախագահները պայքարի չափազանց արդյունավետ մեխանիզմ են մշակել: Նրանք Նիկոլ Փաշինյանի դեմ կազմակերպվող ռևանշին փորձում են խիստ զգացմունքային ազգային բովանդակություն հաղորդել և պայքարի անհրաժեշտությունը հիմնավորել Արցախին սպառնացող վտանգով: Պատահական չէ, որ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարն իր վերջին հայտարարությամբ փաստացի արժեզրկում էր Երևանի իշխանությունների ջանքերը հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ՝ գործընթացը բնորոշելով որպես «վերելակային դիվանագիտություն»:

Համանման հայտարարությունները հետևանքն են Ստեփանակերտում տեղի ունեցող խմորումների, որոնք ամբողջությամբ տեղավորվում են հակափաշինյանական պայքարի տրամաբանության մեջ:

Ինչպես տեսնում ենք՝ համարժեք պատասխանը չուշացավ, Փաշինյանը ֆեյսբուքյան գրառման միջոցով ուղղակիրեն սպառնաց Արցախի իշխանություններին՝ զգուշացնելով հավանական հեղափոխության հրահրման զենքի մասին: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ վարչապետի պատասխանը չպետք է համարժեք լիներ:

Որքան էլ որ ընդդիմախոսներին և քաղաքական հակառակորդներին պարտության մատնելու գայթակղությունը մեծ լինի, այնուամենայնիվ, Փաշինյանը չպետք է մտնի «Քոչարյանական» դիսկուրսի տարածության մեջ: Դա որևէ տեղ չտանող ունայն ու գաղափարազուրկ տարածություն է, որի բովանդակային ներգործությունն առաջին հերթին սպառնում է հենց Արցախին:

Հասկանալի է, որ Քոչարյանի համար Արցախի անվտանգության հիմնախնդիրն արդեն վաղուց մղվել է երկրորդ պլան: Իսկապես, տպավորությունն այդպիսին է, քանի որ Արցախի Հանրապետության առաջին նախագահը պատրաստ է ամենաբարձր արժեքներն ու գաղափարները, ազատության ու ինքնորոշման իրավունքի ինստիտուցիոնալ մարմնավորումները ծառայեցնել իր նեղ քաղաքական շահերին: Մի՞թե սա նախագահի և պետության ղեկավարի վարքագիծ է: Այս իմաստով Քոչարյանը ամեն ինչի պատրաստ է և ոչնչի առջև կանգ չի առնելու՝ նույնիսկ պետությանը սպառնացող մարտահրավերների ու վտանգների:

Բայց Փաշինյանը՝ որպես վարչապետ ու պետության ղեկավար, չի կարող ոչնչի առջև կանգ չառնել, ընդհակառակը՝ նա պարտավոր է կանգ առնել, քանի որ հենց ինքն է պատասխանատուն ու երաշխավորը երկու հանրապետությունների անվտանգության ու խաղաղ գոյակցության:

Եվ հիմա եկել է կանգ առնելու ժամանակը. ՀՀ վարչապետը պետք է կանգ առնի ու վերջնականապես հրաժարվի Արցախում հեղափոխություն սանձազերծելու գայթակղությունից, նույնիսկ եթե դրա անհրաժեշտությունը պահանջն է ժողովրդի:

Արցախը «բանակային» պետություն է, այսինքն՝ բնակչության ամեն երկրորդը այս կամ այն կերպ առնչվում է բանակի հետ՝ սպայից մինչև ճաշարանի խոհարար: Ասվածի տրամաբանությունից հետևում է, որ հեղափոխական ալիքի բռնկումը կարող է շարքից հանել ամբողջ անվտանգության համակարգը:

Այսինքն՝ ՀՀ վարչապետի պատասխանը չպետք է «քոչարյանական» արկածախնդրությանը համարժեք լինի, պետական գործիչը չի կարող արկածախնդրությանը արկածախնդրությամբ պատասխանել: Բոլոր իրավիճակներում նա պետք է խոսի պետության ու պետականության շահերի դիրքերից՝ նույնիսկ եթե այդ շահը վնասում է իր անձնական ձգտումներին ու գայթակղություններին:

Եթե Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակաշրջանում Արցախում հեղափոխական խմորում նկատվեր, ապա գործընթացն այդ ինչ-որ տեղ հասկանալի կլիներ, քանի որ երևանյան համակարգի հետադիմական բնույթը արգելակում էր Ստեփանակերտում ռեֆորմներ նախաձեռնելու բնական անհրաժեշտությունը:

Բայց Երևանը ազատագրվել է հետադիմության տիրապետությունից, և այս տրամաբանությամբ անէացել է նաև Արցախում հեղափոխություն անելու պետքը:

Կարծես թե եկել է ռեֆորմների միջոցով մարտահրավերներին պատասխանելու ժամանակը, այսինքն՝ Երևանը ոչ թե պետք է հեղափոխություն արտահանի դեպի Ստեփանակերտ, այլ՝ ռեֆորմների ու մոդեռնիզացիայի հստակ օրակարգ: Այսինքն՝ քոչարյանական արկածախնդրությանը պետք է դիմագրավել կառուցակազմիկ ու ինստիտուցիոնալ մեխանիզմներով, հատկապես որ ճնշման և ներազդման ռեսուրսներն անսպառ են: Չի կարելի արկածախնդրության դեմ պայքարել ամենակուլ ու կործանարար տարերքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում