Tuesday, 16 04 2024
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից
ԱԺ ՄԻՊ նիստում հաստատվեց 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող նախագիծը
Փողոցները մաքրող անձանց մի մասը կամուրջի տակ է փոխում հանդերձանքը, լոգարանով տեղ տվեք․ ՔՊ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի». վարչապետ
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ինչու՞ Ստեփանակերտը չպատասխանեց
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին
Ընդդեմ Ադրբեջանի հայցը ընթանում է հօգուտ Հայաստանի
Գուցե աղմկահարույց էին քանդման աշխատանքները, զավթված կանաչ տարածքները մեկի ամառանոցը չի կարող լինել
«Կոնսերվատորիայի տեղափոխումը չի նշանակում փակել», «Մեզ ուղիղ չվերաբերող հարց է,ԿԳՄՍՆ-ի հետ քննարկեք»
Եղել է և՛ հարցաքննություն, և՛ առերեսում. Հակոբ Ասլանյանը՝ իրեն առնչվող միջադեպի մասին
Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը», «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար
625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում

Քոչարյանի և մյուսների գործով դատավորին խղճում եմ. նախկին դատավոր

Մայիսի 13-ին կմեկնարկի Մարտի 1-ի գործով դատավարությունը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում իրավապաշտպան, նախկին դատավոր Պարգև Օհանյանը նշեց, որ մեր դատական պրակտիկայում Մարտի 1-ի գործը ամենամեծ հանրային հնչեղություն ունեցող և ամենաբարդ գործերից է, մոտ 60 հատոր գործ է, և հաշվի առնելով նաև վկաների և տուժողների մեծ թիվը՝ ակնկալվում է, որ դատավարությունը կլինի տևական: «Բարդ է լինելու միանձնյա քննող դատավորի համար նաև այն պատճառով, որ դրվագներն են շատ: Դատավորին ես խղճում եմ, նրա գործը շատ ծանր է լինելու»,- նշեց Պ. Օհանյանը՝ հավելելով, որ եթե ինքը դեռևս դատավոր լիներ և իրեն առաջարկվեր այդ գործի վարումը, ինքնաբացարկ կհայտարարեր: «Դատավորները կարող են խուսափել այդ գործից. վախերը տարբեր են՝ առջևում՝ հուր, ետևում՝ սուր: Դատավորները վախեցած են և՛ հին իշխանություններից, և՛ նոր. նորը խիստ պահանջներ է դրել, հինը՝ սպառնում է… Դատավորները միշտ հարվածի տակ են»:

Նախկին դատավորի դիտարկմամբ՝ այս դատավարությունը չպետք է միանձնյա՝ մեկ դատավորով լինի. «Հաճախ եմ ասում, որ այս հարցին պետք է լուծում տրվի. ակնարկս այն է, որ «Նյուրնբերգյան դատավարության» հետ զուգահեռ պետք է փոփոխություններ անել և ստեղծել ծանր գործեր քննող դատարաններ կամ դա լինի ի դեմս գործող Վերաքննիչ դատարանի, և նաև ապահովել երդվյալ դատավորների ինստիտուտը»:

Նախկինում ոչ անկախ եղած դատավորը այսօր կարո՞ղ է դատական պրոցես վարել. ի պատասխան այս հարցի՝ Պ. Օհանյանը նշեց. «Արդյո՞ք անկախությունը բացարձակ կատեգորիա է… Սահմանադրությունը դատավորին հռչակում է անկախ և անաչառ: Մեծ հաշվով՝ դատավորները դե ֆակտո անկախ են եղել, բայց միևնույն ժամանակ կախյալ են եղել դատախազությունից, դատարանի նախագահներից, որոնք կարգադրիչ ֆունկցիա ունեն, էլ չեմ ասում՝ բարձրագույն դատական խորհրդի մասին: Նախագահականից, կառավարությունից հատուկենտ գործերով միջամտություններ նախկինում եղել են, հիմա չի լինի, տա Աստված սխալվեմ, բայց էլի լինելու են»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում