Tuesday, 09 06 2026
17:10
Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու․ վարժական հավաքները պարտադիր են․ ԳՇ պետ
15:50
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի
2026-ին Աբովյանում ՔՊ-ն գերազանցել է 2021-ի արդյունքը
15:30
Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկվող ընտրական տեղամասերի ցանկը
Տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ՝ խախտումների վերաբերյալ. Պեսկովը՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին
Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը չպետք է «տեղապտույտի մատնվի»
14:50
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ
14:30
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը
14:20
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն
Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել․ բոլոր հարցերը՝ ԿԸՀ նախագահին․ ԳՇ պետ

Ռոբերտ Քոչարյանի աղջկան 120 %-ով փող է տվել ու համաներվել

Պատկերացնու՞մ եք` Ռոբերտ Քոչարյանի աղջկան այս երկրում 120 տոկոսով փող տան ու «մարսեն»: Չարբախցի Ալլա Տոնոյանը, ով մեղադրվում է վաշխառության և խարդախության փորձ կատարելու մեջ, Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է 2 տարի 6 ամիս ազատազրկման և «համաներվե»լ, իսկ խափանման միջոց ստորագրությունը` վերացվել: Ալլա Տոնոյանը մեղադրվում է այն բանում, որ 2004թ. հուլիսի 15-ին Անահիտ Ռոբերտի Քոչարյանին, տարեկան 120% տոկոսադրույքով, տրամադրել է 1.847.965 ՀՀ դրամին համարժեք 3500 ԱՄՆ դոլար գումար և նույն պահին նրանից ստացել 350 դոլար որպես տոկոս, իսկ մեկ ամիս անց` օգոստոսի տոկոսը դարձրել 650 ԱՄՆ դոլար, որը Ա.Քոչարյանը վճարել է սեպտեմբերին, իսկ սեպտեմբերի 650 ԱՄՆ դոլարը չի վճարել:

Այն գումարվել է մայր գումարին` դառնալով 4150 ԱՄՆ դոլար և հստակ տոկոսադրույք սահմանվել դրա նկատմամբ տարեկան 240 տոկոս, սակայն հոկտեմբեր ամսի տոկոսը Ա.Քոչարյանը դարձյալ չի վճարել, որի տոկոսի գումարը 830 դոլարը գումարվել է մայր գումարին, որը կազմել է 4980 դոլար և կլոր գումարով հաշվարկները կատարելու համար Ա.Տոնոյանը Ա.Քոչարյանին է տվել 20 դոլար, որի պայմաններում պարտք մնացած մայր գումարը կազմել է 5.000 ԱՄՆ դոլար: Դեկտեմբեր ամսվա ընթացքում Ա.Քոչարյանը եղբորից ստանալով 1.500 ԱՄՆ դոլար` այն տվել է Ա.Տոնոյանին, որից 700 դոլարը որպես նոյեմբեր ամսվա տոկոս, որն այդ պահին կազմել է 1.000 ԱՄՆ դոլար, սակայն կողմերի համաձայնությամբ 300 դոլարով պակասեցվել է, իսկ 800 դոլարը` որպես մայր գումար, որը կազմել է 4200 ԱՄՆ դոլար: Դրանից հետո կողմերի համաձայնությամբ պարտք մնացած գումարի վրա ամսեկան 550 ԱՄՆ դոլարի չափով սահմանվել է հստակ տոկոսի չափ և 2005թ-ի հունվարից մինչև 2007-ի հունվարը Ալլան Քոչարյանից ամեն ամիս պարտադիր կարգով ստացել է 550 ԱՄՆ դոլար որպես տոկոս` ընդհանուրը 13.200 ԱՄՆ դոլար:

Հունվարից տոկոսը սահմանվել է 500 դոլար, որը վճարվել է, իսկ հաջորդ ամսվանից` Քոչարյանի պահանջով տոկոսի չափը նվազեցվել է տարեկան 96 տոկոս: և այսպես, տալիք-առնելիքը շարունակվել է և արդյունքում Ալլան 15.07.2004թ.-ին Ա.Քոչարյանին պարտք տված 3500 ԱՄՆ դոլարի դիմաց մինչև 29.03.2008թ-ն ընկած ժամանակահատվածում Քոչարյան ընտանիքից ստացել է ՀՀ կենտրոնական բանկի նույն ժամանակահատվածում սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի` տարեկան 11-ից մինչև 18, կրկնապատիկը գերազանցող չափով` ընդհանուր հաշվով 8.126.466 ՀՀ դրամին համարժեք 19.520 ԱՄՆ դոլար տոկոսներ:

Հետաքրքիր է, որ Ալլան դրանով չի բավարարվել. երբ 2007-ի ապրիլի 30-ին Ա.Քոչարյանը Տոնոյանին է վճարել 810 ԱՄՆ դոլար, 360 դոլարը` որպես տոկոս, իսկ 450 դոլարն էլ` մայր գումար, այդ ժամանակ Ա.Տոնոյանը պահանջել է Ա.Քոչարյանից գրել նոր ստացական, որն էլ վերջինս գրել է` նշելով. «Ես, Անահիտ Ռոբերտի Քոչարյանս, Տոնոյան Ալլայից վերցրած գումարները մարել եմ և մնացել եմ պարտք 4050 ԱՄՆ դոլար: 30.04.2007թ. », որը Ա.Տոնոյանը պահել է իր մոտ, իսկ հետագայում, երբ Ա.Քոչարյանից ստացել է 19.520 ԱՄՆ դոլար որպես տոկոս և պարտքի հիմնական գումարը` 3500 ԱՄՆ դոլարը, այդ ստացականը չի պատռել ու 08.12.2008թ-ին Ա.Քոչարյանից խոշոր չափերով գույք խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակելու դիտավորությամբ վերջինիս կողմից գրված պարտավորագիրը քաղաքացիական հայցով ներկայացրել է Շենգավիթ վաչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ա.Քոչարյանից 4050 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ բռնագանձելու պահանջով, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ Ա.Քոչարյանը դիմել է ոստիկանություն, իսկ քաղ. քործով վարույթը դատարանի 25.05.2010թ-ի որոշմամբ կասեցվել է:

Այդ ամենի համար Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանը` նախագահությամբ Ա. Ազարյանի, չարբախցի Ալլա Տոնոյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խարդախության փորձ) և 213-րդ հոդվածի 1-ին մասով (վաշխառություն) և պատիժ նշանակել. խոշոր չափերով խարդախության փորձի համար` 2 տարի ժամկետով ազատազրկում (հոդվածը նախատեսում է 2-6 տարի ազատազրկում), իսկ վաշխառության մասով` ազատազրկում 6 ամիս ժամկետով (հոդվածը նախատեսում է պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով):

Դատարանը պատիժները լրիվ գումարելու միջոցով Ալլա Տոնոյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում 2 տարի 6 ամիս ժամկետով, և կիրառելով «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 2009թ. հունիսի 19-ի որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը և նրան ազատել նշանակված պատիժը կրելուց, իսկ ընտրված խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, վերացրել: Դատարանը միաժամանակ բավարարել է Անահիտ Քոչարյանի քաղաքացիական հայցը` Ալլա Տոնոյանից Անահիտ Քոչարյանի օգտին բռնագանձել 8.126.466 (ութ միլիոն հարյուր քսանվեց հազար չորս հարյուր վաթսունվեց) դրամ:

Այժմ Ալլա Տոնոյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել քրեական վերաքննիչ դատարան` պահանջելով ամբողջությամբ բեկանել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, կայացնել նոր դատական ակտ կամ գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության:

Հ.Գ. Կներեք, հարգելի ընթերցողներ. Ռոբերտ Քոչարյանը ձեր իմացած անձը չի, դրա համար էլ «վաշխառուն» «մարսեց»:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում