Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Քոչարյանը քաղաքական առումով մեռած է, հուսով եմ՝ Դաշնակցությունն այդ կեղտոտ խաղերի մեջ չի մտնի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Կայծ Մինասյանը (Ֆրանսիա, Փարիզ)

-Պարոն Մինասյան, տեղյակ եք, որ Արցախում օրերս անցկացվեց ՀայաստանԱրցախ ռազմավարական դաշինքի կնքման թեմայով համաժողով, որին հրավիրված էին տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։ Ի՞նչ կարծիք ունեք այս նախաձեռնության մասին, այս փուլում դա որքանո՞վ է հնարավոր:

-Սկզբունքորեն, շատ կարևոր նախաձեռնություն է, և շատ լավ կլինի, որ նման պայմանագիր կնքվի։ Մենք գիտենք, որ Դաշնակցությունը վաղուցվանից է խոսում դրա անհրաժեշտության մասին, և լավ կլիներ, որ նման համաժողով գումարվեր 15-20 տարի առաջ, այն ժամանակ, երբ Դաշնակցությունն իշխանության մաս էր կազմում։ Որպես իշխանական ուժ՝ Դաշնակցությունը թե՛ հայերին և թե՛ օտարին կբացատրեր, թե ինչու է կարևոր նման դաշինքի կնքումը, ուստի կարծում եմ՝ գաղափարը լավն է, բայց ուշացած։

Նման դաշինք չստորագրվեց տարիներ առաջ, բոլորը մտածեցին, թե Ղարաբաղյան պատերազմն ավարտված է, բայց տեղի ունեցավ ճիշտ հակառակը։ Ադրբեջանցիները մտածում են՝ դեռ 1994 թվականն է, իրենք այն ժամանակ և հետո ոչ մի զիջում չարեցին, իսկ մենք բազմաթիվ զիջումներ ենք արել այս տարիների ընթացքում։ Հիմա նման պայմանագիր ստորագրելով՝ արդյոք ստացվում է, որ Հայաստանը ճանաչո՞ւմ է Ղարաբաղի անկախությունը։ Չենք կարող սպասել, որ, օրինակ, Կալիֆոռնիան ճանաչի Ղարաբաղի անկախությունը, ու մենք այդ ուղղությամբ ոչ մի քայլ չանենք։ Ես կարծում եմ, որ պայմանագիրը պետք է ստորագրվի, և մենք էլ ավելի հեռուն պետք է գնանք։

Կան մի քանի առաջարկներ։ Եթե Հայաստանն ունենա երկրորդ պալատ, Ծերակույտ և Ազգային ժողով, մի պալատը կարող էր ներկայացնել Ղարաբաղի անկախության նախագիծն ու ճանաչել այն։ Այդպիսով, վստահաբար, Մինսկի խմբի համանախագահները կասեին, թե ինչու ճանաչեցիք Ղարաբաղի անկախությունը, մենք էլ շատ հեշտ պատասխան կտայինք՝ կասեինք, որ այդ որոշումն օրենքի ուժ չունի, մի պալատն է ճանաչել պաշտոնական ձևով, որովհետև Ադրբեջանը սադրանքների է դիմում։ Բայց, մյուս կողմից էլ, կստեղծվի ընդհանուր ֆոն։ Ուստի ուզում եմ ասել, որ բոլոր խնդիրների լուծումները մեր մեջ են։

Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը ճանաչեր Ղարաբաղի անկախությունը 1994-95 թվականներին, մենք հիմա այս վիճակում չէինք լինի։ Եթե 1998 թվականին Ռոբերտ Քոչարյանը ճանաչեր Ղարաբաղի անկախությունը՝ մենք այս վիճակում չէինք լինի։ Եթե Սերժ Սարգսյանը չասեր, որ «Աղդամը մեր հայրենիքը չէ» կամ՝ «ես հույս ունեմ, որ Ալիևը կդառնա Ադրբեջանի նախագահ», մենք այս վիճակում չէինք լինի։

Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել՝ բոլոր հարցերի լուծումները մեր մեջ են, մենք՝ իբրև ազգ ու ժողովուրդ, պետք է պատասխանատվություն ունենանք։

Այս օրերին տոնում ենք հեղափոխության առաջին տարեդարձը և Շուշիի ազատագրումը, ու պետք է երկու բառերի դեմ ոտքի կանգնենք՝ «հայը խեղճ է», «հայը մեղք է»: Այդ երկու բառերը մեր բառապաշարից պետք է դուրս գան։

 Դաշնակցությունն իր համաժողովին հրավիրել էր նաև քոչարյանամերձ քաղաքական գործիչներին ու ուժերին, և տպավորություն է, որ այս նախաձեռնությունը ինչոր ռևանշիստական նպատակներ ունի։ Այս մտահոգություններն ինչքանո՞վ են տեղին։

-Ընդհանուր առմամբ՝ լավ է, որ բոլոր ուժերը համախմբվեն մի գաղափարի շուրջ։ Լավ է, որ այսօրվա և նախկին իշխանությունները մասնակցեն մի համաժողովին. Ղարաբաղի հարցը համայն հայության հարցն է։ Բայց ճիշտ եք նկատում՝ ես կուզենայի, որ Դաշնակցությունը ճշգրտեր իր դիրքորոշումը: Այժմ Դաշնակցության մեջ երկու մշակույթ ու դպրոց կա. մեկը պատրաստ է համագործակցել Փաշինյանի հետ, մյուսը ռևանշիստական նկրտումներ ունի։ Դժբախտաբար, Դաշնակցության դիրքորոշումը հստակ չէ։

 Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ առաջիկայում հզոր ընդդիմադիր բևեռ է ստեղծվելու, ինքն էլ միանալու է դրան ու պայքարի ներկայիս իշխանությունների դեմ։ Արդյոք Դաշնակցությունը, սփյուռքի գործիչներ ու կառույցներ կարո՞ղ են ներառվել այդ բևեռի մեջ։

-Առաջինը՝ հստակեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական առումով մեռած մարդ է։ Կարծում եմ՝ հոգեբանորեն ճիշտ էր նրան կանչել հաշիվ տալու, բայց մարտավարական առումով մի փոքր խնդրահարույց է։ Եղել է հեղափոխություն Սերժ Սարգսյանի իշխանության դեմ, մենք չէինք սպասում, որ Սերժ Սարգսյանը ազատ ու հանգիստ կյանք ունենա, իսկ Ռոբերտ Քոչարյանը բանտարկվի։ Ես չեմ ասում, որ Ռոբերտ Քոչարյանը որևէ պատասխանատվության չպետք է ենթարկվի, բայց ուզում եմ ասել, որ ժողովուրդը ոտքի կանգնեց Սերժ Սարգսյանի իշխանության դեմ, և չենք կարող հիմա հանդուրժել, որ հենց այդ իշխանությունները հանգիստ կյանք են վարում, իսկ դրանից տասը տարի առաջվա իշխանությունները բանտում են։

Եվ երկրորդ՝ ես չեմ ցանկանա, որ Դաշնակցությունը մտնի այդ կեղտոտ խաղերի մեջ, և իսկապես հուսով եմ՝ չի մտնի։ Վստահաբար, Դաշնակցության մեջ այդ հարցի շուրջ ներքին խնդիրներ կստեղծվեն, որովհետև 4 ամիս առաջ Դաշնակցության մեջ նոր պրոցես սկսվեց, երբ նրանք որոշեցին որևէ կոալիցիայի մաս չկազմել։

Դաշնակցությունը պետք է անկախ ու այլընտրանքային մոտեցում ունենա ու ժողովրդին ցույց տա իր դեմքը, իր անկախ կարծիքը։ Հույս ունեմ, որ Դաշնակցությունը կհասկանա, որ նախկիններից պետք է ձերբազատվի։

Հանրապետական կուսակցությունն ինձ համար հայկական հիվանդություն է ներկայացնում։ Հանրապետական կուսակցությունը մի կողմից խոսում էր հայրենասիրության մասին, մյուս կողմից՝ թալանում Հայաստանի հարստությունները։ ՀՀԿ-ն խոսում էր Նժդեհի մասին, ասում՝ նրա գաղափարների ժառանգորդն է, բայց մյուս կողմից պատրաստ էր բոլշիևիկ Անաստաս Միկոյանի արձանը դնել Երևանում։ ՀՀԿ-ն խոսում էր պետականության մասին, բայց բոլոր որոշումները կապում էր Ռուսաստանի հետ։

Հիմա ժամանակն է, որ այսօրվա իշխանությունները մտածեն ՀՀԿ-ի մասին: Սերժ Սարգսյանն իր արածների համար պետք է պատասխան տա: Նա պատրաստ էր զիջել տարածքներ ու մի քանի անգամ այդ մասին հայտարարել է, ժամանակն է, որ Սերժ Սարգսյանը ևս իր մարմնի վրա զգա ճնշումները։ Չի կարելի պատասխանատվությունը դնել միայն Մանվել Գրիգորյանի ու Ռոբերտ Քոչարյանի վրա։ Այո՛, նրանք պատասխանատվություն ունեն, բայց պատասխանատվություն պետք է կրեն նաև Սերժ Սարգսյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը։

Հիմա ուզում եմ ասել, որ Դաշնակցությունը պետք է նրանցից զերծ մնա։ Կա՛մ Դաշնակցությունն այդ կեղտերից տեղյակ էր և մեղսակից է ու պետք է հաշիվ տա , կա՛մ տեղյակ չէր և միամիտ է. երրորդ մոտեցում այս հարցի շուրջ չկա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում