Հայաստանն ունի համապատասխան ճանապարհային քարտեզը և պետք է անցնի բուն աշխատանքների կատարմանը՝ Մաքսային միությանն անդամակցելու համար: Այս մասին այսօր հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք փոփոխություն Մաքսային միությանն անդամակցելու ժամկետների առումով՝ Ուկրաինայի իրադարձություններից հետո:
«Ես կարծում եմ, որ ինտեգրացիոն պրոցեսը, որը սկսել ենք Մաքսային միության հետ, շարունակում է մնալ մեր առաջնահերթ խնդիրներից մեկը»,- ասաց նախարարը:








































