Իրանը չի պատրաստվում բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ, չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանն այն մասին, որ նա կցանկանար կոնսուլտացիաներ անցկացնել Իրանի իշխանությունների հետ:
Այդ մասին, ինչպես մայիսի 10-ին հայտնել է Tasnim գործակալությունը, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Յադալա Ջավանին:
Մայիսի 9-ին Թրամփը, Սպիտակ տանը պատասխանեով լրագրողների հարցերին, հայտարարել էր, թե կցանկանար հեռախոսային բանակցություններ վարել Իրանի իշխանությունների հետ: Դրանից մեկ օր առաջ ԱՄՆ նախագահն ասել է, թե «ինչ-որ պահի» հանդիպում է ակնկալում Իրանի ղեկավարների հետ համաձայնագիր մշակելու համար, որը կփոխարինի Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին: Ինչպես նշել է Tasnim-ը, Ջավանին հայտարարել է, որ Իրանը «բանակցություններ չի վարի ամերիկացիների հետ»: Նրա խոսքով՝ Իրանը «ԱՄՆ-ին անհուսալի երկիր է» համարում նրա հետ բանակցություններ վարելու և որևիցե համաձայնագիր կնքելու առումով: Ջավանին նաև վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ն ամեն դեպքում «ռազմական գործողությունների չի դիմի» Իրանի դեմ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: