Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Ստեփանակերտի ռեժիմը՝ որպես Երևանի նախկին հանցավոր ռեժիմի մասնաճյուղ, վերածվել է դավադրության գլխավոր որջի

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը։

– Պարոն Ավետիսյան, Ռոբերտ Քոչարյանը «Ռոյթերզ» գործակալությանը հայտնել է, որ Հայաստանի ընդդիմադիր ուժերը միավորվում են՝ մարտահրավեր նետելու գործող իշխանություններին: «Սասնա ծռեր» կուսակցությունն իրեն արդյոք տեսնո՞ւմ է այս բևեռի մեջ։

– Նախ՝ բևեռ երբեք էլ չի ձևավորվի, բայց «հինգերորդ շարասյուն» ձևավորված է, և այն իր սև գործը շարունակում է անել։ Դրա պարագլուխներից մեկը, առայժմ երևացող տիտղոսային պարագլուխը Ռոբերտ Քոչարյանն է։ Միանալ-չմիանալու հարց չկա, նա վաղուց դրա մեջ է։ Իսկ «Սասնա ծռերի» միանալը հայրենիքի դավաճաններին և ոճրագործներին. չգիտեմ՝ հարցը որքանո՞վ է կոռեկտ։ Կսահմանափակվեմ այսքանով։

– Ռևանշի վտանգ այսօր տեսնո՞ւմ եք նախկինների կողմից։

– Այո՛, մինչ օրս կա ռևանշի վտանգ, այլ հարց է՝ ռևանշը կհաջողի թե ոչ։ Իմ համոզմամբ՝ չի հաջողելու, բայց վտանգ եղել է միշտ և մինչև հիմա էլ կա, որովհետև հեղափոխությունը հեղափոխության նման չեղավ։ Թույլ տվեցին, որ ոճրագործները և դավաճանները վերամոբիլիզացվեն և սպառնան մեր պետականությանը։

– Ի՞նչ պետք է արվեր, որ չի արվել։ Պետք է անցումային արդարադատությո՞ւնը գործեր։

– Անմիջապես պետք է հեղափոխական տրամաբանությամբ քայլեր կատարվեին, ոչ թե պետք է մնայինք կեղծ սահմանադրության և հակաիրավական օրենքների շրջանակներում և ապավինեինք ոճրագործներից բաղկացած դատավորներին և մյուս իրավապահ մարմիններին, որոնք հիմնականում հանցագործներից են բաղկացած, այլ պետք է ստեղծվեր անցումային արդարադատության ատյան, ամբողջական համալիր համակարգ՝ իր ամբողջ համակազմով, և ըստ այդմ՝ պետք է հեղափոխական քայլեր կատարվեին, ամբողջ հանցավոր համագործակցությունը պետք է նստեր մեղադրյալի աթոռին և պատասխան տար իր արածների համար։ Դրանց բոլորին հարկավոր էր անմիջապես հավաքել։ Եվ բացի քաղաքական ու գործակալական լյուստրացիայից՝ պետք է տնտեսական լյուստրացիայի գործընթաց ձեռնարկվեր, նրանց միջոցները պետք է սառեցվեին, սկսվեր թալանի վերադարձը, և նրանք ընդհանրապես պետք է զրկվեին ֆինանսական միջոցներ ունենալու և դրանց հոսքերը կառավարելու հնարավորություններից, որպեսզի չկարողանային այսօր գրավել մեր մեդիայի կեսից ավելին և տեղեկութային հոգեբանական հիբրիդային պատերազմ վարել մեր ժողովրդի և պետականության դեմ։

– Արցախի ներկա և նախկին նախագահները՝ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, դիմել են ՀՀ գլխավոր դատախազին՝ միջնորդելով կալանքից ազատել Ռոբերտ Քոչարյանին, ինչը մերժվեց։ Արցախի իշխանությունների կողմից կա՞ ակնհայտ աջակցություն Ռոբերտ Քոչարյանին։

– Նախ՝ հարցադրման վերաբերյալ. Արցախը Հայաստանի մարզերից մեկն է, ինչպես Սյունիքը, Լոռին, Գեղարքունիքը, և ներքին գործերին խառնվել-չխառնվելու հարց ընդհանրապես չի կարող լինել։ Առհասարակ, Արցախի անկախացումը, սուբյեկտացումը դավաճանություն էր, ի սկզբանե այդ դավաճանական հայեցակարգը որդեգրվեց 91-ից, և մինչ օրս մենք դրա մեջ ենք, իսկ նրանց ակտիվանալը նույն պատճառն ունի. քանի որ հեղափոխական քայլեր չկատարվեցին, մենք ընդամենը մասնակի իշխանափոխություն կարող ենք արձանագրել գործադիրի և օրենսդիրի մասով։ Բնականաբար, նրանց համար թողնվեց ազատ տարածություն, և Ստեփանակերտի ռեժիմը՝ որպես Երևանի նախկին հանցավոր ռեժիմի մասնաճյուղ, այսօր վերածվել է հակահեղափոխության և ընդհանրապես դավադրության գլխավոր որջի։ Բնականաբար, նրանք այնտեղ իրենց շատ լավ են զգում, երեկ էլ, այսօր էլ մենք տեսնում ենք, որ իրենք գնացել, իրար գլխի հավաքվել են, նախորդ օրն էլ ինչ-որ ֆորում էին անում ռազմավարական դաշինք կնքելու համար, երևի վաղը Արմավիրի մարզի հետ էլ դաշինք կկնքեն։

Այս ամենը Արցախի միջոցով Երևանն ամբողջությամբ վերագաղութացնելու կրեմլյան ծրագրերի շրջանակներում է, և դա ամբողջությամբ կոորդինացված գործողությունների հետևանք է։ Քոչարյանի հարցազրույցը, այդ դիմումը, դրանից առաջ Վանեցյանի պայմանագիր կնքելն այնտեղի ստորաբաժանման ղեկավարի հետ համագործակցության, մանդատներ բերելը, Արցախի հետ դաշնակցելը, Արցախն անկախ համարելը, Արցախն առանձին դիտարկելը, իբրև թե իրար գործերին չխառնվելը, այդ բոլորը նույն ծրագրի տարբեր բաղադրիչներ են՝ տարբեր դերակատարների միջոցով դրսևորվող։

– Կարծում եք՝ հակահեղափոխության վտանգն Արցախի՞ց է գալիս։

– Ոչ թե Արցախից է գալիս, այլ պարզապես հնարավորություն են տվել այնտեղ նրանց իրենց որջը վերակազմակերպելու, բայց դա որևէ արդյունք չի ունենալու։ Այնտեղ էլ է լինելու փոփոխություն, և Հայաստանը մաքրվելու է։ Առջևում դեռ իրադարձություններ կան, դեռ ազգային հեղափոխությունը իր ավարտին պետք է հասնի։ Մենք ընդամենը մեկնարկային վիճակում ենք։

– Կարծում եք՝ 2020-ին Արցախի ընտություններում հեղափոխական փոփոխություններ կլինե՞ն, թե՞ իշխանության թեկնածուն կընտրվի։

– Եթե այնտեղ ռեժիմը կարողանա վերարտադրվել, այո, դա Հայաստանի ոչ միայն իշխանությունների, այլև հայկական պետականության համար վտանգ է լինելու։ Բայց ես այդ կարծիքին չեմ, անկախ ժամանակավոր արդյունքներից՝ սա վերջավոր գործընթաց է, և շատ շուտով փոխվելու է  իրավիճակը հակառակ ուղղությամբ, և այդ բոլորը պատասխան են տալու մինչ օրս իրենց արածների և ծրագրած գործողությունների համար, որոնց այսօր պատրաստվում են։

– Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի անհրաժեշտություն ինչո՞ւ հիմա առաջացավ։

– Արցախի սուբյեկտացման որևէ դրսևորում դավաճաբություն է և կործանարար հետևանքներ կարող է ունենալ ՀՀ պետականության համար։ Այո՛, դա մեկ կենտրոնից կոորդինացվող պլանի մի բաղադրիչ է և, ցավոք սրտի, Դաշնակցության ղեկավարությունը, դավաճանելով իր դարավոր սկզբունքներին, նպատակներին և իր շարքերին, որոնք բաղկացած են ազնիվ և հայրենասեր մարդկանցից, հակառակն է, կազմված է ազգային դավաճաններից  և ներգրավված է այդպիսի հակահայ պլանների մեջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում