Thursday, 25 04 2024
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում

Էջմիածնի նախկին բռնապետական էջը կարող ենք փակված համարել. Դիանա Գասպարյան

Վերջերս Տարածքային կառավարման և զարգացման նախարարության իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ Սիրանույշ Աբրահամյանը տեղեկացրել էր, որ սկսվել է Մանվել Գրիգորյանին պատկանող կամ նրա կողմից վարձակալությամբ տնօրինվող 40 անուն անշարժ գույքը համայնքին վերադարձնելու գործընթաց։ «Այժմ մեր նախարարության վարչական վերահսկողության վարչության աշխատակիցները ուսումնասիրություններ են կատարում Արմավիրի մարզի համապատասխան համայնքներում, մասնավորապես՝ ուսումնասիրվում են համապատասխան փաստաթղթեր, որոնք հավաքագրելուց և ամփոփելուց հետո պատրաստվում ենք դիմել դատարան։ Այդ հողատարածքները Մանվել Գրիգորյանին աճուրդով են տրամադրվել, փորձում ենք պարզել՝ ինչ կարգով է տեղի ունեցել աճուրդը, օրինակա՞ն է, թե՞՝ ոչ։ Կդիմենք դատարան, որպեսզի առ ոչինչ ճանաչվեն համայնքի ղեկավարների որոշումները՝ տարածքները Մանվել Գրիգորյանին տրամադրելու վերաբերյալ, ինչից հետո այդ բոլոր հողերը կվերադարձվեն համայնքներին»,-ասել էր Աբրահամյանը։

Այս և այլ թեմաներով «Առաջին լրատվական»-ը մի քանի հարց ուղղեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանին։

-Տիկին Գասպարյան, Դուք տեղյա՞կ եք, թե այս պահին ինչ փուլում է Գրիգորյաններին պատկանող սեփականությունը համայնքին վերադարձնելու գործընթացը։

-Փաստն այն է, որ տարածքային կառավարման նախարարության իրավական վերահսկողական մարմինը քաղաքապետարանի ստուգումների արդյունքում հայտնաբերած հիմքերով պատրաստվում է դատարանում վիճարկել ժամանակին աճուրդով այդ տարածքները Գրիգորյանին վաճառելու գործընթացի օրինականությունը և որպես արդյունք հնարավոր է, այո, այդ գույքերը հետ վերադարձվեն համայնքին։ Այս պահին այլ՝ կոնկրետ ինֆորմացիա տրամադրել չեմ կարող։ Բացի դա՝ դատական պրոցեսը բավական երկար կտևի և դեռ վաղ է ասել, թե ինչ է հնարավոր համայնքին վերադարձվի, ինչը՝ ոչ։

-Դուք տեղյա՞կ եք, դատական պրոցես արդեն սկսվե՞լ է։

-Ոչ, դեռ դատական հայց չի ներկայացվել նախարարության կողմից։ Հայց ներկայացնող մարմինը տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն է։ Մենք գործընթացին ծանոթ ենք այնքանով, որ հարցն անմիջականորեն առնչվում է համայնքին և մեր ուշադրության կենտրոնում է։

-Տիկին Գասպարյան, Դուք կարո՞ղ եք պնդել, որ աճուրդները եղել են անօրինական։

-Խոսքը գնում է այն տարածքների մասին, որոնց վերաբերյալ կա հատուկ քննչական ծառայության որոշում, որը նաև չի բողոքարկվել և օրինական ուժի մեջ է մտել որով վկաների ցուցմունքներով և այլ ապացույցներով արձանագրվում և փաստվում են, որ այդ աճուրդները իրականում չեն կայացել։ կայացել են ձևական, միայն թղթի վրա։ Մենք խոսում ենք փաստերի մասին, որոնք հաստատված են հատուկ քննչական ծառայության որոշումներով, բայց լրացուցիչ նաև տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն է վերահսկողություն, ստուգումներ իրականացրել և դրանց արդյունքում այլ մանրամասներ են ի հայտ եկել։

-Դրանք միայն հողատարածքներ են, թե՞ նաև անշարժ գույք։ Եվ եթե այդ տարածքները վերադարձվեն համայնքին, ապա կա՞ արդեն ծրագիր, թե համայնքը ինչ նպատակներով է տնօրինելու։

-Իհարկե, շատ արժեքավոր հողատարածքներ են և այլ տեսակի անշարժ գույք, որոնք կարող են շատ լավ ներդրումային ծրագրերի հիմք լինել, ծառայել։ Կոնկրետ տարածքներ կան, որոնց հետ կապված, այո, կարելի է շատ կոնկրետ ծրագրեր իրականացնել։

-Տիկին Գասպարյան, ձմռան ամիսներին մամուլը գրում էր, որ Էջմիածնում դժգոհ են ձեզանից, անգամ ստորագրահավաք էր սկսվել ձեր հրաժարականի պահանջով։

-Եթե այդ լուրերը և ստորագրահավաքը հաջողությամբ ավարտվեր, ապա նույն մամուլում կգրվեր նաև դրա հետևանքների մասին։ Այսինքն այդ գործընթացը մեկ-երկու դժգոհությւնից ու ստորագրահավաքից այն կողմ չի անցել։

-Ձեր քաղաքապետ ընտրվելու ընթացքում շատ էր խոսվում Էջմիածինը քրեական մթնոլորտից ազատելու , մաքրելու մասին։ Հիմա կարո՞ղ եք ասել՝ հաջողվել է ձեզ վերացնել քրեական մթնոլորտը Էջմիածնից և Գրիգորյանների ազդեցությունից։

-Քրեական մթնոլորտի վիճակի մասով ես պատասխանել չեմ կարող, քանի որ դա ինձ չի վերաբերում, չի մտնում իմ լիազորությունների մեջ։ դա ոստիկանության գործն է, բայց ընդհանուր առմամբ էջմիածնում մթնոլորտը փոխվել է, շատ ավելի լավ ու դրական մթնլորտ է։ Մարդիկ շատ ավելի ազատ են, անկաշկանդ են։ Քաղաքում մեծ տեմպերով շինարարություն է սկսվել, բիզնեսմիջավայրը շատ ավելի բարենպաստ ու անվտանգ է։ Այնպես որ կարող եմ ասել, որ Էջմիածնի նախկին բռնապետական էջը փակված է։

-Դուք վերջերս աշխատանքային այցով Ֆրանսիայում էինք։ Ի՞նչ տվեց այցը քաղաքի համար։ Կարողացա՞ք քաղաքի համար ներդրումային ծրագրեր բերել։

-Այո, այցի ժամանակ Էջմիածինն ու Իսի լե Մուլինոն ճանաչվեցին քույր քաղաքներ։ Բացի այն, որ վերահաստատվեց մեր եռեսնամյա համագործակցությունը, նաև շատ կարևոր համաձայնագիր ստորագրեցին մեր քույր քաղաքի հետ, որ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ էր։ Էջմիածին և Իսի լե Մուլինո քաղաքների միջև ստորագրվեց ”Smart Cities” «Խելացի քաղաքներ» համագործակցության պայմանագիր, որով մի քանի ոլորտներում պարտավորվում են համագործակցել։ Նախատեսվում է, որ երկուստեք՝ ներկայացուցիչների միջոցով ստեղծվելու է աշխատանքային խումբ և հստակ պրոեկտների վրա արդեն աշխատելու ենք երկկողմ ֆինանսավորմամբ, նաև այս պահին Իսի լե Մուլինո քաղաքի համաֆինանսավորմամբ մեր մանկապարտեզներից մեկում արդեն իսկ վերանորոգման աշխատանքներ են սկսվել, երկրորդ փուլը կմեկնարկի աշնանը։ Այնպես որ շատ արդյունավետ եմ համարում մեր այցը։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում