Google ամերիկյան կորպորացիան առաջիններից մեկն է, որը խելացի տան համար սմարթ էկրանը ներդրված տեսախցիկի հետ է համադրել։ Այն ունի դեմքերը ճանաչելու համակարգ։
Nest Hub Max-ի շնորհանդեսը տեղի է ունեցել Google I/O ծառայության մշակողների ամենամյա համաժողովի ժամանակ, անցած շաբաթ, ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում։
25․4 տրամագծով սենսորային էկրանը նախ կվաճառվի ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում և կարժենա շուրջ 229 դոլար։