Thursday, 25 04 2024
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է

Հայաստանը պատասխանեց Ռոդնինային, իսկ ի՞նչ են պատասխանում հայ մեծահարուստները

Ներքաղաքական թոհուբոհը նախօրեին հանրային ուշադրությունից որոշակիորեն դուրս թողեց մի որոշում, որ կայացրեց Երևանի ավագանին՝ գեղասահքի դպրոցի վերաբերյալ: Դպրոցը, որ կրում էր սովետական գեղասահորդուհի, ներկայումս ՌԴ Պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինայի անունը, անվանափոխվեց և այժմ Երևանի գեղասահքի և հոկեյի դպրոց է: Այդ որոշման պատճառն այն էր, որ Իրինա Ռոդնինան մեկն էր այն ռուսաստանցի պատգամավորներից, որոնք մի քանի շաբաթ առաջ Բաքվում մասնակցել էին ադրբեջանական, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» ակցիային, հակահայկական ակցիային:

Հայաստանի պատասխանը հնչեց դեռևս այդ օրերին՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ ՌԴ Պետդումայում ունեցած հայտնի ելույթում: Բայց անկասկած էր նաև, որ այդ ամենը շատ տարօրինակ տեսք կունենար, եթե Հայաստանում պահպանվում էր Իրինա Ռոդնինային մեծարող դպրոցի անվանումը: Վերջին հաշվով, խորհրդանիշները հույժ կարևոր տեղ ունեն ազգերի, պետությունների կենսագործունեության ոլորտում՝ մշակույթից մինչև մեծ քաղաքականություն: Սակայն այստեղ կա մի առանցքային հանգամանք, որը խոսում է մեկ այլ՝ շատ ավելի խորքային խնդրի մասին: Եվ խոսքը Ռոդնինայի մասին չէ, այլ դրա առիթով մեկ այլ հիմնարար հարցի, որ կանգնած է թե՛ հայկական պետականության, թե՛ համայն հայության առաջ: Գեղասահքի դպրոցը Ռոդնինայի անունով անվանակոչելու նախաձեռնողը Սերգեյ Համբարձումյանն է՝ ռուսաստանցի մեծահարուստ հայ, որը մի շարք ներդրումային ծրագրեր է իրականացնում Հայաստանում: Նա Ռոդնինայի հետ անձնական մտերմություն ունի: Համբարձումյանը դեմ էր արտահայտվել գեղասահքի դպրոցի անվանումը փոխելուն թե՛ նրանից առաջ, երբ հարցը հայտնվել էր օրակարգում, թե՛ նախօրեին կայացած որոշումից հետո՝ հայտնելով, որ համաձայն չէ դրան: Ընդ որում՝ հետաքրքիր է, որ Համբարձումյանը ընդունում է Ռոդնինայի՝ Բաքվում արած քայլով պայմանավորված խնդիրը, սակայն համարում, որ այդուհանդերձ դպրոցի անվանափոխում չպետք է լիներ:

Այն, որ ռուսաստանցի հայ մեծահարուստ Սերգեյ Համբարձումյանը հայրենասեր է, սիրում է Հայաստանն ու պատրաստ է Հայաստանի զարգացման համար կատարել ներդրումներ, կասկածի ենթակա չէ: Ինչպես բազմաթիվ այլ ռուսաստանահայ մեծահարուստների պարագայում: Սակայն այստեղ շատ կարևոր է, թե այդ հայրենասիրությունը մտածողության և արժեհամակարգային ի՞նչ բազայի վրա է կառուցված, և ինչ դեր ունի այդտեղ հայկական պետականության հանգամանքը: Այսինքն՝ Հայաստանի ոչ միայն զուտ հայրենիք, այլև պետություն լինելու հանգամանքը, որն արդեն պահանջում է մի շարք այլ չափանիշներ, արժեքներ, նշաձողեր, քանի որ խոսքն այս դեպքում միջազգային փոխհարաբերությունների բարդ համակարգի մասնակից սուբյեկտի մասին է, որի վարքագիծը համաշխարհային ուշադրության կենտրոնում է: Իսկ տվյալ պարագայում, երբ Իրինա Ռոդնինան իր «մարզական բարձունքից» թքած ունի Հայաստանի Հանրապետության վրա, Հայաստանի Հանրապետությունում էլ մեծարվում է նրա անունը պատանի գեղասահորդների դպրոցի վրա, թվում է թե բացարձակ ապաքաղաքական հարցը դառնում է լրջագույն քաղաքական քննություն, որովհետև դրանով չափվում է միջազգային հարաբերությունների Հայաստան սուբյեկտի արժանապատվության զգացումը:

Եվ այստեղ ռուսաստանահայ մեծահարուստի արձագանքը, վերաբերմունքը առաջացնում է հիմնարար հարցեր՝ հաշվի առնելով այն, որ այդ ռեսուրսը ևս կարևոր ու թանկ ռեսուրս է հայկական պետականության ամրապնդման գործում և միաժամանակ, իհարկե, այն, այսպես թե այնպես, մի ռեսուրս է, որը կարող է իր դերն ունենալ Հայաստանի Հանրապետության կյանքում: Ամբողջ հարցն այն է, թե ինչպիսի՞ դերը: Եվ այդ հարցին պետք է պատասխանի ոչ միայն Սերգեյ Համբարձումյանը, այլ նաև ռուսաստանահայ խոշոր կապիտալիստներն ընդհանրապես, որոնք նախկին իշխող համակարգի հետ պայմանավորվածության շրջանակում Հայաստանում իրականացրել կամ ծրագրել են բազմաթիվ նախագծեր, ներդրումային նախաձեռնություններ, և հիմա փաստորեն հայտնվել են Հայաստանում տեղի ունեցող խորքային փոփոխությունների իրողության առաջ: Հետևաբար, ո՞րն է նրանց ընկալման մեջ Հայաստան պետությունը՝ հայրենիք, որը չի կարող առանց Ռուսաստանի և առանց ռուսական մեծապետականության առաջ խոնարհումների՞, թե՞ պետություն, որի բարեկեցությունը և զարգացումը չի կարող հենված չլինել արժանապատվության զգացումի վրա, որովհետև առանց այդ զգացումի չի զարգանում և չի զարգացել որևէ պետություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում