Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Արցախի ղեկավարների կողմից զուտ մարդասիրական նամակ է եղել. հարցը փակված է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը։

– Պարոն Բաբայան, ՀՀ վարչապետն արձագանքել է Արցախի ղեկավարների՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դիմումին և նշել, որ Արցախի ղեկավարները Հայաստանի ներքին գործերին միջամտելու հնարավորություն չունեն։ Արդյոք  դիմումն այդպիսի փո՞րձ էր, կա՞ արդյոք նման ցանկություն։

Արցախն ընդհանրապես չի միջամտում Հայաստանի ներքին գործերին, Հայաստանն էլ չի միջամտում Արցախի ներքին քաղաքականությանը. սա հրամայական է։ Նամակը պետք է դիտարկել պարզապես մարդասիրական տիրույթում և ոչ թե միջամտություն համարել։ Այդպիսի բան պարզապես հնարավոր չէ, անթույլատրելի է։ Արցախը որևէ այդպիսի նպատակ չի ունեցել և չպետք է ունենա։ Հետևաբար սա պետք է դիտարկել մարդասիրական տեսանկյունից, այլ ոչ թե ներքին քաղաքական միջամտությունների և այլ գործընթացների տիրույթում։

– Կարծում եք՝ սա հետագայում Երևանի և Ստեփանակերտի հարաբերությունների վրա անդրադարձ կունենա՞։

Չեմ կարծում, գիտեք, որ վարչապետ Փաշինյանը եկել է Արցախ, և  մենք արդեն տարածել ենք տեղեկատվություն, որ վարչապետ Փաշինյանն ու նախագահ Սահակյանը այցելել են Ստեփանակերտի մայր տաճար, մասնակցել տոնական միջոցառումներին։

Շատ ջերմ մթնոլորտում հանդիպել, առանձնազրույց են ունեցել։

– Իսկ այդ հարցն առանձնազրույցի ընթացքում շոշափվե՞լ է։

Չեմ կարծում, թե այդ հարցին անդրադարձ է կատարվել, չգիտեմ, ես այդ տեղեկությունը չունեմ։ Խոսվել է երկու հայկական հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող տարբեր հարցերի շուրջ։  Կարծում եմ՝ այդ հարցը փակված է, որովհետև նամակը իր բնույթով եղել է զուտ մարդասիրական, պատասխանն էլ եղել է, և այդ հարցը փակած է։

– Բայց հարց է առաջանում՝ արդյոք Արցախի ղեկավարներին որևէ մեկը չէ՞ր հուշել, որ հարցն այլևս դատախազության տիրույթում չէ։

– Կրկնում եմ՝ դա զուտ մարդասիրական հարց է,  ոչ թե քաղաքական կամ իրավական։ Պարզապես իրենց ցանկությունն է եղել, պարզապես դիմել են դատախազին, որևէ քաղաքական կամ իրավական ենթատեքստ ու խնդիր չկա։

– Վարչապետ Փաշինյանը ասուլիսի ընթացքում նաև նշել է, թե ինչո՞ւ Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի հետ կապված նման մոտեցում չկար։ Տպավորություն է, որ կոնկրետ  Քոչարյանի հարցով սելեկտիվ մոտեցում է կիրառվում։

Սելեկտիվ մոտեցման խնդիր չկա։ Նախևառաջ մենք ասել ենք, որ ամեն ինչ պետք է լինի օրենքի սահմաններում։ Հիմա խնդիրն ի՞նչ է, ինչո՞ւ Քոչարյանին… ես չեմ կարող հարյուր տոկոսով պատասխանել, դա երկու նախագահների անձնական ցանկությունն է, միգուցե հաշվի է առնվել, որ Քոչարյանը եղել է և՛ Արցախի, և՛ Հայաստանի նախագահը։ Ես այլ ենթատեքստ չեմ տեսնում և կրկնում եմ՝ սա իրենց անձնական նախաձեռնությունն է. երևի թե տրամաբանությունը սա է եղել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում