Thursday, 28 03 2024
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան

Չարենցավանի քաղաքապետը ստում է. Քրեական գործ է հարուցվել, կա տուժող

Օրերս մենք գրել էինք, որ Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի և նրա հոր՝ Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի վերաբերյալ քրեական գործ է քննվում։ Գրել էինք, որ նրանց նախկին բիզնես գործընկերը դիմել է իրավապահներին՝ տեղեկացնելով, որ տարիներ առաջ Շահգալդյանները խլել են իր բաժնեմասը, և նրանց մեղադրել շորթման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Խոսքը վերաբերում է Չարենցավանում գտնվող մի բենզալցակայանի, որը ներկայումս չի աշխատում։ Լցակայանի 50 տոկոսի սեփականատերը եղել են Շահգալդյանները, մյուս կեսի սեփականատերը՝ նրանց բիզնես գործընկերը՝ Նորիկ Վարդանյանը։

Նախօրեին Հակոբ Շահգալդյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հերքել էր այս տեղեկությունը՝ ասելով, որ իրեն ոչ մի քրեական գործ հայտնի չէ. «Բացարձակապես նման բան չկա։ Մենք էդ մարդիկ չենք։ Մենք ոչ մեկից ոչինչ չենք խլել, դա զրպարտություն է։ Ես որևէ գործով չեմ հարցաքննվել, այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում։ Մնացածը իրավապահների խնդիրն է։ Համենայնդեպս, ինձ որևէ քրեական գործի մասին տեղյակ չի պահվել, ես չգիտեմ։ Ինչ-որ մեկը գնացել, խելքից դուրս բաներ է գրել, բայց ինձ որևէ հարցով չեն կանչել, իրավապահները չեն դիմել։ Եկեք դեպքերից առաջ չընկնենք։ Երբ որ իրավապահները իրենց գործողությունները կանեն, ես էլ իմ մեկնաբանությունը կտամ դրա հետ կապված»,- ասել էր նա։

Այս հերքումից հետո «Առաջին լրատվական»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես, որ Նորիկ Վարդանյանը իրավապահներին հաղորդում է ներկայացրել վերջերս՝ ապրիլի 5-ին, և իրավապահներին տեղեկացրել, որ այդ բենզալցակայանը ինքը գնել է 2006 թվականին պետությունից, ապա իր միջոցներով բենզալցակայան է կառուցել։ Սակայն այդ ընթացքում ի հայտ է եկել Կոտայքի այդ ժամանակվա մարզպետ Կովալենկո Շահգալդյանը և տեղեկացրել, որ այդ տարածքի նկատմամբ հավակնություններ են ունեցել բարձրաստիճան պաշտոնյաներ, և որպեսզի խնդիրներ չառաջանան հետագայում, առաջարկել է, որ ինքը «տանիք» լինի, որպեսզի Վարդանյանը չզրկվի տարածքից։ Գազալցակայանը սկսել է գործել 2007 թվականից, և այդ պահից մինչև 2016 թվականի ապրիլ ամիսը Վարդանյանը ստացած եկամուտը հավասար կիսել է Կովալենկո Շահգալդյանի հետ առանց փաստաթղթային որևէ ձևակերպման։ Իսկ 2009 թվականին մարզպետի պահանջով լցակայանի բաժնեմասի կեսը ձևական՝ 150 հազար դրամով, վաճառվել է Չարենցավանի այդ ժամանակ արդեն քաղաքապետ դարձած Հակոբ Շահգալդյանին։ Իսկ սկսած 2015 թվականից տարաձայնություններ են առաջացել, և Կովալենկո Շահգալդյանը պնդել է, սպառնացել, որ գազալցակայանի 90 տոկոսը պետք է պատկանի իրեն, իսկ եթե հրաժարվի դա անել, սպառնացել է, որ Վարդանյանին կպատժի ու հաշվեհարդար կտեսնի նրա հետ։ Եվ քանի որ Վարդանյանը չի համաձայնել գնալ այդ քայլին և գազալցակայանը տալ հայր և որդի Շահգալդյաններին, վերջիններս հասել են նրան, որ լցակայանը մեծ պարտքեր է կուտակել «Գազպրոմ Արմենիա»-ին, և 2016-ին դադարեցվել է լցակայանի գործունեությունը։

Փաստի առթիվ Ոստիկանության Չարենցավանի բաժնում հարուցվել է քրեական գործ և նույն օրը ուղարկվել է քննչական վարչություն, որտեղ էլ ընդունվել է վարույթ։ Նորիկ Վարդանյանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել։

Նորիկ Վարդանյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ նախաքննության ընթացքում ինքը մի քանի միջնորդություններ է ներկայացրել, որպեսզի նախաքննական մարմինը պետռեգիստրից ու կադաստրից տեղեկություններ պահանջի ու ստանա հայր և որդի Շահգալդյանների, նրանց ընտանիքի այլ անդամների սեփականության վերաբերյալ, քանի որ, իրենց տեղեկություններով, այս դեպքը եզակի չէ, երբ մարզպետն ու քաղաքապետը ի պաշտոնե չունենալով ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու իրավունք ՝ունեցել և տնօրինել են բիզնեսներ։

«Օրինակ՝ մեր տեղեկություններով, որը տրամադրել ենք նաև նախաքննական մարմնին, Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը «Կարկոր» ՍՊԸ-ում ունեցած իր 50 տոկոս բաժնեմասը չի արտացոլել իր տարեկան հայտարարագրում։ Եվ նման մի քանի այլ դեպքեր»,- ասաց Սիրունյանը։

Ի դեպ, Սիրունյանը նշեց նաև, որ ինքը արդեն իսկ դիմել է, որպեսզի քրեական գործի քննության օբյեկտիվության տեսանկյունից գործի քննությունը տեղափոխվի և շարունակվի Հատուկ քննչական ծառայությունում։

Շահգալդյանները դեռևս կարգավիճակ չունեն այս գործով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում