Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ո՞ւր են տնտեսության «շինարարները». ես նրանց չեմ տեսնում, իսկ ամպերը կուտակվում են

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանում է տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը

– 2020թ. հունվարի 1-ին լրանում է ԵԱՏՄին անդամակցելիս Հայաստանին տրված մի շարք ապրանքատեսակների առումով արտոնյալ ժամկետը: Այդ և չի բացառվում, որ այլ ապրանքատեսակների առումով գնաճ է արձանագրվելու: Ինչպիսի՞ն կլինի արձանագրվելիք գնաճի, տնտեսական աճի վրա դրա ազդեցությունը, հատկապես որ արդեն այսօր գնաճի նկատելի մակարդակ ունենք:

– Ես կարծում եմ, որ դա ռեալ է, ու անպայման պետք է դրան պատրաստ լինել: Սխալ կլինի վստահ լինել, որ գնաճ չի լինելու, կամ ԿԲ-ին կհաջողվի պահել գները: Այդ իմաստով, իմ սուբյեկտիվ կարծիքով՝ ԿԲ-ն իրենից կախված առավելագույնն անում է, դրամավարկային քաղաքականության մասով պահում է և կայունությունն ապահովում է: Բայց արտաքին և ներքին գնաճային ճնշումները դժվար կառավարելի է լինելու: Ավելի լավ կլինի, որ մենք՝ իբրև պետություն, պատրաստ լինենք դրան, քան մտածենք, թե այս կամ այն գործոնը կհակակշռեն: Այդպես չի կարող լինել: Հատկապես որ մեր տարածաշրջանում վաղուց այդ ռիսկերը գեներացվել են, վաղուց գնաճը երկնիշ թվով առկա է բոլոր մեր հարևան երկրներում, և ազգային արժույթների արժեզրկում է տեղի ունենում բոլոր հետխորհրդային երկրներում: ԵԱՏՄ-ում վերջին երեք տարիներին, եթե ընդհանուր միտումը դիտարկենք, դեռ տնտեսությունները վերջնականապես չեն վերականգնվել, չեն ապաքինվել այն վնասներից, որը բերել էր ռուբլու, թենգեի և բելառուսական ռուբլու գերարժեզրկումը: Այս առումով պետք է պատրաստ լինենք, որովհետև ամպերը կուտակված են:

Ի՞նչ պետք է անի կառավարությունը պատրաստ լինելու համար:

– Սպառիչ դեղատոմս առաջարկելը դժվար է, բայց կան քայլեր, որոնց կատարումը միանշանակ օգտակար կլինի: Մեր տնտեսությունը մեծ կախվածություն ունի ներմուծումից: Այդտեղից են գալու հիմնական գնաճային ճնշումները՝ պայմանավորված մաքսատուրքերի բարձրացումով, էներգետիկ ճգնաժամային միտումներով, սննդամթերքի գների շարունակական աճով, համաշխարհային պարենային ճգնաժամով: Մյուս կողմից՝ պատրաստի ապրանքներ, սարքավորումներ խմբի ապրանքները, նոր տեխնոլոգիաներն ու սարքավորումները, որ անհրաժեշտ են մեր պես զարգացող երկրներին ու արտադրվում են հատկապես զարգացող երկրներում, սրանք, իրենք այդ տեխնոլոգիաների, սարքավորումների կարիքն ավելի շատ իրենք ունեն և ձեռնպահ են մնում դրանք արտահանելուց, ինչը նշանակում է, որ այդ սարքավորումների գներն էլ ավելի են թանկանալու: Իսկ դրանք մեզ խիստ անհրաժեշտ են վերադիրքավորվելու, մրցունակություն բարձրացնելու համար: Այդ ճակատից էլ մենք գնաճային լուրջ ռիսկեր ունենք:

Գուցե ծառայությունների առանձին տեսակների մեջ կարող ենք գտնել ընտրության հնարավորություն, որը թույլ կտա որոշակի գնային խաղեր տալ, բայց մնացած դեպքերում և տարածաշրջանային ու համաշխարհային զարգացումների առումով այդ ճնշումները զգալու ենք շատ ուժեղ: Ի՞նչ կարող է անել Հայաստանը՝ մեղմելու համար այդ ճնշումները. ռուբլու գոտուց, որտեղ մեր գործընկերային հարաբերությունները զարգանում են հիմնականում ՌԴ-ի հետ, և Իրանից հումք ներմուծելով, որը հիմա մի քիչ ավելի նպաստավոր է մեզ համար, հատկապես որ վերջինիս արժույթը արժեզրկված է, վերամշակող ճյուղերը զարգացնել և ներմուծման փոխարինման քաղաքականություն վարելով՝ պատրաստի արտադրանքն ուղղել եվրոյի և դոլարի գոտի: Այս քայլերի շնորհիվ հնարավոր է որոշակիորեն մեղմել գնային ճնշումները:

– «Կառավարությունը քննարկում է 2,7 միլիարդ դոլարի ներդրումային 89 ծրագիր, որից ավելի քան 700 միլիոն դոլարը ներկայումս այս կամ այն կերպ ընթացիկ փուլում է»,- վերջերս հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ ծրագրերի մասին կարող է լինել խոսքը, դրա ո՞ր մասը կարող է լինել օտարերկրյա ներդրում։

– Ցավոք, պետք է ձեզ էլ, ընթերցողին էլ հիասթափեցնեմ: Ես դրա մասին տեղեկություն չունեմ, ինչպես որ չունի ամբողջ հանրությունը, որից կարելի է ենթադրել, որ ԶԼՄ-ներն էլ այդ առումով իրազեկված չեն: Մինչդեռ դրա հրապարակումը, եթե կա, շատ կարևոր է՝ թեկուզև դրական սպասումների ձևավորման համար: Դրա համար ենթադրություններ չեմ ուզում անել, բայց կարող եմ իմ դիտարկումներն անել, թե այդ գումարները, եթե կան, դեպի ուր պետք է ուղղել: Դրանք մի քիչ երկարատև և մեծ շահույթներ ապահովող ներդրումներ են, բայց չգիտեմ, թե որքանով են առնչվում նշյալների հետ:

Ներդրումները առաջին հերթին պետք է ուղղել կրթությանը և գիտությանը առնչվող ոլորտներ, որովհետև մենք այսօր էլ արտահանում ենք կրթական ծառայությունները, բայց չկանոնակարգված, խիստ անկազմակերպ: Եթե պետական մակարդակով մարկետինգ իրականացվի, կպարզվի, որ դրանք մեծ ներդրումներ չեն, որ առնչվում են ենթակառուցվածքներին: Մենք ունենք ամբողջական ծրագիր այդ առումով՝ բժշկական, առողջապահական ծառայությունների արտահանման մեջ ներդրումներ, գիտության այն ոլորտներում, որտեղ արդեն գիտության պետական կոմիտեն վերջին հինգ-յոթ տարիների ընթացքում մրցութային, ընտրովի աշխատանքներ է տանում, և ես համոզված եմ, որ այդտեղ տեղական միջոցները խիստ անբավարար են ինովացիաները զարգացնելու համար: Շատ կարևոր է ռազմարդյունաբերական համալիրում երկակի նշանակության ապրանքների մեջ ներդրումներ իրականացնելը, որ ընդհանրապես ուշադրությունից դուրս է թողնված:

Մինչ իշխանության գալը Նիկոլ Փաշինյանը խոստանում էր ստվերային տնտեսության հաշվին բյուջեի եկամուտներն ավելացնել առնվազն 30%-ով: Դա համարժեք է տարեկան լրացուցիչ շուրջ 800 մլն դոլարի։ Իշխանափոխությունից հետո «պատերազմ հայտարարվեց» ստվերային տնտեսությանը: Այդուհանդերձ, ըստ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի, 2018 թ. Հայաստանում 438 մլրդ դրամով պակաս հարկ է հավաքվել, քան իրենց գնահատականներով պիտի հավաքվեր։ Այն գումարը, որի մասին խոսում է ֆինանսների նախարարը, համարժեք է պետական բյուջեի հարկային եկամուտների գրեթե 35%-ին: Խոսքը ստվերում ձևավորվող հարկերի մասին է, որոնք պետական բյուջեն չի ստացել։ Նախարարը չի բացառում, որ ընթացիկ տարում այն կարող է ավելի մեծ լինել։ Հարցի առնչությամբ «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցադրմանը վարչապետը որևէ հոդաբաշխ պատասխան չտվեց: Մինչդեռ միայն ստվերի պատճառով պետական բյուջեն կորցնում է տարեկան ավելի քան 900 մլն դոլար։ Եվս այդքան գումար բյուջեն չի ստանում արտոնությունների տեսքով։ Խոսքը ընդհանուր առմամբ 880 մլրդ դրամի մասին է, ինչը համարժեք է բյուջեի հարկային եկամուտների 70%-ին։ Տրամաբանակա՞ն է, Ձեր գնահատականներով՝ այդպես կարո՞ղ է լինել: Ստացվում է, որ  ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի խոստումների՝ իշխանափոխությունից հետո ևս Հայաստանում շարունակում են պտտվել ստվերային ահռելի միջոցներ, որոնք շրջանցում են պետական բյուջեն։

– Պատճառները շատ պարզ են: Հիմնական պատճառներից մեկն էլ հետևյալն է. Բացահայտումները, որ արվում են տնտեսական հանցագործությունների, շորթումների, զեղծարարությունների առումով, շատ ողջունելի են: Դրանք պետք է շարունակել և խստացնել: Բայց դա դեռևս չի նշանակում նոր արդյունք ստեղծել: Եթե հրաշքով ամբողջ ստվերը կրճատվի, զրոյացվի, ինչը անհավանական է, հետո ի՞նչ է լինելու: Ի՞նչ ենք ստեղծում: Մեդալի հակառակ կողմը պետք է նայե՞նք, թե՞ չէ: Ո՞ւր են այդ «շինարարները». ես այդ շինարարներին չեմ տեսնում: Նոր արդյունք ստեղծողներին, բացի այն համառ մասնավոր սեկտորի ձեռնակատերերից, ովքեր իսկապես նպատակ են դրել ու գնում են դրան, այլ մարդկանց չեմ տեսնում: Նոր արդյունք ստեղծելու համար լուրջ գիտելիք է պետք: Ժաղովրդական խոսքն ասում է՝ հացը տուր հացթուխին, մի հաց էլ ավել տուր: Դրանով ամեն ինչ ասված է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում