Friday, 19 04 2024
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը

Քոչարյանի շուրջ ընդդիմադիր բևեռ ստեղծելու հեռանկար գոյություն ունենալ չի կարող, բերմուդյան եռանկյունուց պետք է ձերբազատվել

Հայաստանի պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը Մարտի 1-ի գործով մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման համար, բանտից Reuters գործակալությանը տված գրավոր հարցազրույցում հայտարարել է, որ հզոր ընդդիմադիր ուժերը միավորվում են՝ մարտահրավեր նետելու Հայաստանի նոր իշխանություններին: Քոչարյանը հույս է հայտնել, որ ինքը այդ ուժերի թվում կլինի։ Իսկ թե որոնք են լինելու այդ ուժերը և կոնկրետ ինչպիսին կլինի Քոչարյանի մասնակցությունը՝ վերջինս չի հստակեցրել։

https://cdn2.img.armeniasputnik.am/images/619/42/6194203.jpg

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե որոնք կլինեն այդ ուժերը, նշեց, որ առայժմ միանշանակ այդ հարցին հնարավոր չէ պատասխանել. «Նրանք, ովքեր դուրս են մնացել խորհրդարանից, ընդդիմադիր են, բայց ընդդիմադիր են առանձին-առանձին։ Դեռևս չկա որևէ նշան, որ նրանք ընդհանուր ճակատով են հանդես գալու, ընդհանուր բևեռ են ստեղծելու»։

Շարունակելով՝ Հակոբյանն ընդգծեց. «Դեռևս չի նշմարվում միավորում նաև նախկին իշխանությունների միջև, ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ընդդիմադիր դիրքերից են հանդես գալիս, բայց չենք կարող ասել, որ միասին ու համակարգված են հանդես գալիս։ Ամեն մեկն այս կամ այն չափով ընդդիմադիր է։

Հիմա ասել, որ նրանց կմիանան նոր ձևավորվող ուժեր՝ վաղ է այդ մասին խոսել, նրանք նոր իրենց առաջին համագումարներն են անցկացնում։ Նրանք ևս հանդես են գալիս ընդդիմադիր դիրքերից, բայց նույնպես առանձին-առանձին ձևաչափով»։

Ըստ քաղտեխնոլոգի՝ այդ ուժերը կարող են ունենալ ընդհանուր թիրախ՝ գործող իշխանությունները, բայց նրանք անցել են տարբեր պատմություն, տարբեր տեսլականներ, տարբեր ծագումնաբանություն ունեն. «Եվ ասել, որ նրանք հենց այսօր կարող են միավորվել իշխանության դեմ, հետո էլ ինչ-որ կերպ նրանց միավորվի Ռոբերտ Քոչարյանը՝ շատ վաղաժամ է։ Այս պահին կարելի է խոսել ինչ-որ առանձին տենդենցների մասին, բայց ասել, որ հստակ ինչ-որ բան է ուրվագծվում, վաղաժամ է, ուստի Քոչարյանն էլ այդ հարցազրույցում վաղաժամ կարծիքներ է հայտնել»։

Վիգեն Հակոբյանը միևնույն ժամանակ շեշտեց. «Չենք կարող ասել, որ, օրինակ, ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանը» կմիանա դրան, որովհետև այդ ուժի առաջնորդն ասել է, որ հին իշխանությունների հետ գործ չունի, ուստի միանշանակ չէ, որ իշխանություններին ընդդիմադիր ցանկացած ուժ պետք է միավորվի այդ բևեռում։ Իսկ այն, որ վաղ թե ուշ այս իշխանություններին ընդդիմադիր ուժ է ձևավորվելու՝ հստակ է, դա աքսիոմատիկ միտք է»։

Արդյոք այդ ընդդիմադիր ուժի առանցքը կարո՞ղ է Քոչարյանը լինել՝ հարցին ի պատասխան Վիգեն Հակոբյանն ասաց. «Հայաստանում կլինեն լուրջ քաղաքական ընդդիմադիր ուժեր, բևեռներ, բայց թերահավատ եմ, որ դա կլինի մեկ բևեռ, Հայաստանում տարբեր պատճառներից ելնելով այդպես չի լինում։ Բայց ես կարծում եմ, որ նախկին երեք նախագահների բերմուդյան եռանկյունուց պետք է դուրս գալ։ Երբ խոսում ենք ընդդիմադիր բևեռների մասին, պետք է նկատի ունենանք նոր ընդդիմությունը, նախկինների տիրույթից պետք է դուրս գալ՝ հաշվի առնելով և՛ ներկա, և՛ նախկին իրողությունները, տարածաշրջանում ու աշխարհում ձևավորված մարտահրավերները։ Աշխարհում իրավիճակներն ու տենդենցներն այլ են՝ նոր որակի լիդերների կարիք կա»։

https://i.ytimg.com/vi/dFWnSfiyiPQ/maxresdefault.jpg

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, հրապարակախոս Նարինե Դիլբարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հավաստիացրեց՝ ընդդիմադիր «Ժառանգության» և Քոչարյանի միջև բևեռ ստեղծելու հեռանկար գոյություն ունենալ չի կարող. «Նրա իշխանության ժամանակաշրջանում «Ժառանգության» գործունեությունը եղել է ընդդիմադիր, և գնահատականներն էլ եղել են հստակ, ուստի ոչինչ չի փոխվել։ Ինչ վերաբերում է մնացած կուսակցություններին, ապա հնարավոր է՝ այդպիսի քայլեր այժմ կատարվում են»։

Դիլբարյանը միտում է նկատում, որ ՀՀԿ-ից շատ ուժեր հեռանում են՝ հիասթափվելով Սերժ Սարգսյանի լռությունից, ու գնում առավել ակտիվ տեղը. «Սերժ Սարգսյանը լռում է, իսկ Քոչարյանը խոսում և գործում։ Ուստի նկատելի է Հանրապետականից արտահոսք, բայց ինձ համար զարմանալի է, բայց փաստ, որ Քոչարյանի շուրջը համախմբվում են նախկին գործիչներ, որոնք գնահատականներ են տալիս նրա խափանման միջոցի վերաբերյալ, ստեղծում ակումբներ, քննարկումների դաշտ, ՀՅԴ-ն ևս մտնում է հակառակ բևեռ ձևավորելու գործընթացի մեջ։ Ցավով արձանագրենք, որ մենք դարձյալ վերադառնում ենք նախորդ փակ շրջանին։ Կա նոր ուժ, որը եկել է իշխանության, և հին ուժեր, որոնք ձգտում են ռևանշի, այնտեղ կանգնած են նախկին երեք նախագահները, և մենք ոչ մի կերպ չենք կարողանում նրանց ու նրանց գլխավորած ուժերին ուղարկել պատմության պահոց կամ թանգարան, որտեղ, իմ համոզմամբ, նրանց տեղն է։ Այդ գործիչներին տրվել էր հնարավորություն, բայց պատմության ընթացքում մենք տեսանք, թե նրանց ՕԳԳ-ն ինչպիսին է եղել, ու դարձյալ կարծես միտումնավոր ուզում են ապացուցել, որ Նիկոլ Փաշինյանի միակ այլընտրանքը Ռոբերտ Քոչարյանի շուրջ ձևավորվող բևեռն է»։

Ըստ մեր զրուցակցի՝ որոշ հանդիպումներ կլինեն, որոշ ուժեր կմիավորվեն, բայց այն որևէ հեռանկար ունենալ չի կարող. «Ինչո՞ւ, որովհետև ուժը պետք է հանրային հենարան ունենա, իսկ որքան էլ մեծանա Նիկոլ Փաշինյանի հանդեպ քննադատությունը, այդ մարդիկ բոլորովին էլ չեն պատրաստվում վերադառնալ դեպի Քոչարյանը»։

Դիլբարյանն ընդգծեց՝ մոտ ժամանակաշրջանում կստեղծվի իրական հզոր ընդդիմադիր ուժ, որը կներառի թե՛ խորհրդարանի, թե՛ արտախորհրդարանական դաշտի ուժերին. «Այսօր Նիկոլ Փաշինյանին առավելապես քննադատում են, որ նա օգտվում է նախորդ նախագահների գործիքակազմից, և այն ժամանակվա ստեղծված արատավոր համակարգը շարունակում է գործարկել։ Նրան մեղադրում են կեղծված Սահմանադրությունից չհրաժարվելու, արատավոր Ընտրական օրենսգիքրը չփոխելու, հարկային անարդյունավետությունն ապացուցած համակարգը չփոխելու մեջ։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանին այսօր մեղադրում են հին գործիքակազմից չազատվելու համար, ինչո՞ւ է խոսք գնում լյուստրացիայի, անցումային արդարադատության մասին, որովհետև առողջ ուժերը անհանգստանում են, որ հին գործիքակազմը ամեն բարի մտադրություն կարող է վերածել նույն արատավոր գործելակերպի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում