Լոնդոնի «Արսենալը» Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակչում է: Կիսաեզրափակչի պատասխան խաղում անգլիական թիմը հյուրընկալվելիս 4:2 հաշվով առավելության հասավ «Վալենսիայի» նկատմամբ» հետ: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Պյեր Էմերի Օբամեյանգը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ալեքսանդր Լակազետը:
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ կայացած առաջին խաղում Էմերիի թիմը հաղթել էր 3:1 հաշվով:
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը փոխարինման դուրս գալով 62-րդ րոպեին, 89-րդ րոպեին դարձավ գոլային փոխանցման հեղինակ:
Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակիչ տեղի կունենա մայիսի 29-ին՝ Բաքվում: