Tuesday, 23 04 2024
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի

Ի՞նչ են խոսել Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը հին համակարգի մասին

«Հարցրեք վարչապետ Փաշինյանին, նա է «վերելակային դիվանագիտությամբ» զբաղվում»,- Ստեփանակերտում ասել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ ի պատասխան լրագրողների այն հարցին, որը կապված է եղել ադրբեջանական կրակոցների աշխուժացման հետ:

Վիտալի Բալասանյանի օգտագործած «վերելակային դիվանագիտություն» արտահայտության մեջ հեգնանք կա՞, թե՞ ոչ: Համենայն դեպս, այդ արտահայտությունը ամենից հաճախ օգտագործում են նախկին իշխող համակարգի ներկայացուցիչները՝ վարչապետին քննադատելու համար: Վիտալի Բալասանյանի այդ հայտարարությունը առնվազն հարցեր առաջացնում է՝ կասկածների կամ դժգոհության իր նկատելի տողատակով, եթե անգամ առանց հեգնանքի:

Միևնույն ժամանակ, Վիտալի Բալասանյանի հայտարարություններն այդ առումով նորություն չեն, և նա Արցախի իշխանության թերևս բացառիկ ներկայացուցիչ է, որը թավշյա հեղափոխությունից հետո աչքի է ընկել Հայաստանում տեղի ունեցող զարգացումների և Հայաստանի իշխանության քայլերի նկատմամբ չթաքցվող կոշտ արտահայտություններով: Միաժամանակ, Հաղթանակի օրը, որի առիթով Նիկոլ Փաշինյանը և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մեկնեցին Ստեփանակերտ և մասնակցում են հանդիսություններին, աչքի ընկավ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի հայտնի ուղերձով՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու դիմումով՝ ուղղված գլխավոր դատախազին: Դա ևս աննախադեպ էր:

Երևանում իր ասուլիսում՝ Արցախ մեկնելուց առաջ, վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի ղեկավարությունը չունի Հայաստանի ներքին կյանքին միջամտելու հնարավորություն: Փաշինյանը հայտարարեց, որ հասկանում է անցյալի հանգամանքը, ընկերական կապերը, սակայն տարակուսած է, թե ինչո՞ւ Արցախի իշխանությունը բոլոր հերոսների հանդեպ և բոլոր ժամանակներում չէ, որ եղել է այդպես հոգատար կամ լինում է այդպես հոգատար:

Ստեփանակերտում եղե՞լ է այդ թեմայով խոսակցություն Հայաստանի և Արցախի ղեկավարների միջև: Իհարկե, հազիվ թե որևէ կողմ հայտարարի այդ մասին՝ եղած լինելու դեպքում: Միաժամանակ բացառված չէ, որ, օրինակ, մամուլում ի հայտ կգան տարբեր «հավաստի» տեղեկություններ, այդ թվում՝ մանիպուլյատիվ և մտացածին հիմքով: Խնդիրը սա չէ: Հարցն ավելի խորքային է, և ակնհայտ է, որ առնչվում է Երևան-Ստեփանակերտ փոխհարաբերության հստակեցմանն ու կանոնակարգմանը:

Անխուսափելի է իհարկե, որ այդ հարցը չհայտնվեր օրակարգում: Վերջին հաշվով, խոսքը հայկական պետականության առանցքային հարցի մասին է, ըստ այդմ՝ Երևան-Ստեփանակերտ սուբյեկտային փոխհարաբերությունը ևս ունի հույժ կարևոր նշանակություն թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության համատեքստում: Նախկինում ամեն ինչ շատ պարզ էր՝ վերադաս Երևան և ստորադաս Ստեփանակերտ: Թավշյա հեղափոխությունից հետո ոչ միայն այդպես չէ, այլև ակնառու է, որ պաշտոնական Երևանը չի էլ ուզում, որ լինի ադպես: Եվ այստեղ պատճառներն ու մոտիվները բազմաթիվ են, սակայն առանցքայինն այն է, որ այդպես չի կարող լինել առողջ գործընթաց, եթե առկա է դե յուրե տարբեր կարգավիճակ, սակայն դե ֆակտո վարչահրամայական հարաբերություն:

Միաժամանակ, նոր իրավիճակը պահանջում է հասկանալի և հանրայնացված նոր «կանոնակարգ»: Դա ոչ միայն արդյունավետության համար է կարևոր, այլ նաև հանրային ընկալումների մակարդակում Երևան-Ստեփաակերտ հարաբերությունը մանիպուլյատիվ խոցելիությունից պաշտպանելու համար: Առավել ևս, որ նախկին համակարգից ու նաև արտաքին մի շարք շրջանակներից կան այդ խոցումների կամ մանիպուլյացիաների հարցում շահագրգռված տարրեր:

Իր հերթին, թեման իհարկե շատ նուրբ է և ժամանակատար՝ նոր հարաբերության կանոնները մշակելու և փոխադարձաբար հասկանալու համար: Ի վերջո, այն հանգելու է երկու հայկական պետականությունների միջև հարաբերության ձևաչափի մշակմանն ու ներդրմանը: Սակայն այստեղ գործընթացն առնվազն պետք է սկսել՝ մանիպուլյացիոն սադրանքները չեզոքացնելու համար: Առավել ևս, որ 2020 թվականին տեղի են ունենալու Արցախի խորհրդարանի և նախագահի ընտրություններ, ինչը կարող է դառնալ բավականին պատեհ մեկնակետ նոր փոխհարաբերության ֆորմալացման գործընթացի համար: Հետևաբար, թե՛ Ստեփանակերտը, թե՛ Երևանը թերևս պետք է արդեն իսկ փորձեն այդ ընտրությանը մոտենալ որոշակի ճշգրտված հայեցակարգերով, ընտրական գործընթացի արդեն ֆորմալացման փուլում համարժեք և այդ առումով կենսունակ մթնոլորտ ու դիսկուրս ձևավորելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում