Tuesday, 23 04 2024
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ

2016-ի քառօրյա պատերազմին մեր հաղթանակը գողացան. մեզ ստիպել են կանգ առնել

Հայությունը տոնում է Շուշիի ազատագրման հաղթանակը, որը տեղի ունեցավ 1992թ. մայիսի 8-9-ին, ինչը գործնականում հանգուցային նշանակություն ունեցավ Արցախի պատերազմի հետագա ընթացքի և հաղթանակի համար: Շուշիի հաղթանակը պարզապես ռազմական հաղթանակ, ռազմարվեստի մեծ դրսևորում չէր, երբ հակառակորդի անհամեմատ գերակշռող ուժի, զինանոցի, նաև աշխարհագրական դիրքի պայմաններում հաջողվեց ազատագրել քաղաքը և պարտադրել զինադադար: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցին մասնակցեցին ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանը, պատմաբան Դավիթ Թինոյանը և ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը:

Շուշիի հաղթանակը ծնկի բերեց հակառակորդին, որին էլ հաջորդեց զինադադարը:  Իսկ ինչո՞ւ զինադադար, եթե կարելի էր այլ փաստաթուղթ կնքել: Անդրադառնալով այս հարցին՝ Մհեր Հակոբյանը նշեց. «Շուշիի հաղթանակը յուրօրինակ նշանակություն ունեցավ արցախյան ազատամարտի համար, սակայն ես հեռու եմ այն մտքից, որ հենց Շուշիի հաղթանակը կոտրեց հակառակորդի մեջքը, այն ունեցավ բեկումնային նշանակություն Արցախյան ազատամարտի համար՝ հոգեբանական և ռազմական առումով, սակայն չմոռանանք, որ Շուշիի հաղթանակին հաջորդեց 1992թ. ամառը, որը հայկական կողմի համար ամենածանր շրջաններից մեկն էր: Հակառակորդի մեջքը կոտրվեց 1993-94թթ ձմռանը, երբ պատերազմն արդեն մղվում էր ժամանակակից համազորային դասական կանոններով: Շուշիի ազատագրումը պատերազմը բարձրացրեց նոր մակարդակի, ռազմավարական նախաձեռնությունն այդ փուլում անցավ մեր ձեռքը: Շուշիի հաղթանակը նաև հոգեբանական նշանակություն ունեցավ՝ հավատ ներշնչելով մեր ուժերի նկատմամբ»:

Դավիթ Թինոյանի դիտարկմամբ՝ Շուշիի հաղթնակի խորհրդանշական նշանակությունը հսկայական է. «Շուշիի գրավման լուրը մեծ ոգևորություն պարգևեց բոլորին: Շուշին մեր գիտակցության մեջ «մեխվել» է որպես Արցախյան պատերազմի հաղթանակի խորհրդանիշ, որպես այն «Բեռլինը», որ մենք գրավեցինք»:

Հ. Պետրոսյանցի խոսքով՝ զինանադարից հետո էլ Ադրբեջանը միշտ լարված իրավիճակ է ստեղծել սահմանին, բայց առավել ակտիվացել է 2010-ից հետո, 2015-16թթ. լարվածությունը հասավ կիզակետին, ինչն էլ հանգեցրեց լայնամասշտաբ գործողությունների:

Անդրադառնալով դիտարկմանը, որ 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ ևս հայկական կողմը կարող էր զինադադար պարտադրել, մեր զրուցակիցները նշեցին, որ հայկական կողմին պարտադրվել է կանգ առնել և հակահարձակումը կասեցվել է: Մ. Հակոբյանն ընդգծեց. «2016թ. քառօրյա պատերազմի ժամանակ մեր հաղթանակը գողացվել է ռազմաքաղաքական որոշման արդյունքում»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում