Այսօր առավոտյան հերթական ինքնասպանության դեպքն է գրանցվել: Ժամը 7.30-ի սահմաններում Կիեւյան կամրջից իրեն նետել է Արմավիրի բնակիչ, 1986 թ. ծնված Մուկուչ Հովհաննեսի Հովհաննիսյանը: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա համայնքի աշխատակիցները: Ինքնասպանության պատճառների մասին դեռեւս չի հայտնվում: Նշենք, որ սա վերջին շաբաթվա ընթացքում երրորդ դեպքն է Կիեւյան կամրջի հետ կապված: