Եվրոպան պետք է համոզի Իրանին մնալ միջուկային համաձայնագրում՝ ԵՄ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ տեղեկացնում է ria.ru-ն։
«Անկասկած մենք հնարավորություն կունենանք քննարկելու դա հիմա։ Ֆրանսիան ամենասկզբից ամուր պահպանում է մեր կողմից կնքված պայմանագիրը։ Այդ պայմանագիրը ամբողջական չէ, մենք կցանկանայինք լրացնել այն հաշվի առնելով տարածաշրջանում և հրթիռային ոլորտում Իրանի գործունեությունը»,- հայտարարել է Մակրոնը լրագրողներին։
«Իրանը պետք է մնա համաձայնագրի շրջանակներում և մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի նա մնա այդտեղ»,- ավելացրել է նա։