Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ֆեյք մտահոգություն Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի կողմից. Որտեղից են փչում նրանց դիմումի «քամիները»

Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմում-խնդրանքը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, արժանացավ հասարակական-քաղաքական լայն քննարկման։ Վարչապետ Փաշինյանի պատասխանն էլ այդ դիմումին առնվազն հուշում է, որ Երևանի և Ստեփանակերտի հարաբերություններում առաջիկայում ամեն ինչ այնքան էլ հարթ չի ընթանա։

Քաղաքագետ, ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Անկեղծ ասած՝ ցավով ընթերցեցի այդ դիմումը. ինչպե՞ս կարող էին Արցախի երկու ղեկավարներ նման տողեր գրել։ Այդ ազգային միասնականության վերաբերյալ պնդումները որքան էլ լեգիտիմ համարեմ, այդուհանդերձ պետք է նշեմ, որ թավշյա հեղափոխությունից բացի՝ հայ ժողովուրդն այսքան միասնական եղել է մեկ էլ 88 թվականի ղարաբաղյան շարժումից հետո։ Ըստ էության, թավշյա հեղափոխությունից հետո տեղի ունեցած բոլոր ընտրությունների արդյունքերը, հետագա գործընթացները ցույց են տալիս, որ այս ժողովուրդը համախմբված է։ Նման կեղծ անհանգստություններ հայտնել՝ թե եկեք վերականգնենք ազգային միասնականությունը, թող Քոչարյանն ազատ արձակվի ու մայիսի 9-ին լինի Շուշիում, ֆեյք մտահոգություն է»։

Սաֆարյանը հավելեց. «Այդ նույն մարդիկ երբևիցե չեն մտահոգվել, երբ տասնամյակներ շարունակ՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ, ազգը միասնական չէր։ Հենց այստեղից էլ հետևություն եմ անում. եթե մարդը մտահոգված է ազգի միասնականությամբ, ապա պետք է որ ավելի վատ շրջաններում շատ երևելի ու տեսանելի գործունեություն իրականացներ ազգի միասնականությունը վերականգնելու համար։ Երբ դա չի արվում, ու գործողությունը կրում է սելեկտիվ բնույթ, այսինքն՝ միայն Ռոբերտ Քոչարյանի համար է արվում, ապա տեսնում ես, որ իրական մտահոգությունն ամենևին էլ ազգի միասնականությունը չէ, այլ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված մեղադրանքը»։

Քաղաքագետը շեշտեց՝ եթե անգամ ՀՀ գլխավոր դատախազը ունենար իրավասություն ընդառաջելու այդ կոչին, դա չպետք է աներ: «Դատախազը պատասխանել է, որ իր իրավասության շրջանակներում չէ քննարկել այդ հարցը, բայց եթե անգամ ունենար այդպիսի իրավասություն՝ ոչ մի դեպքում դա չպետք է աներ։ Ես կասկածում եմ, որ հիմնական մոտիվացիան ազգի միասնականությունը վերականգնելն է։ Հանցագործներն ու նրանց զոհերը չեն կարող միասնական լինել, թալանչիներն ու նրանց զոհերը չեն կարող միասնական լինել։ Այս ի՞նչ նոր միասնականության մոդել է, որ նրանք ուզում են, որ բորենիների ոհմակն ու եղնիկները նույն տարածքում լինեն. այդպիսի միասնակնություն չի լինում։

Եթե իրենք ազգի միասնականությունն այդպես են պատկերացնում, ապա շատ վատ է, որ ղեկավարում են։ Իսկ եթե այդպես չեն պատկերացնում ու ազգի միասնականության տակ ուզում են քողարկել Ռոբերտ Քոչարյանի անպատիժ մնալու ցանկությունը, ներեցեք, բայց սա արդեն այլ բանի նշան է։ Ես վստահ եմ, որ Արցախում կան շատ սթափ շրջանակներ, որոնք թույլ չեն տա Երևանի ու Ստեփանակերտի միջև լարվածության առաջացում, որովհետև խնդրանքն ու առաջարկն այնպիսին է, որը շատ վտանգավոր է։ Կոչ եմ անում, որ երկու կողմերի սթափ շրջանակները հասկանան և ընդհանրապես տուրք չտան այս կեղծ մտահոգություններին»,- ասաց մեր զրուցակիցը։

Մեր այն դիտարկմանը՝ սա կարո՞ղ էր լինել միայն Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի ինքնուրույն նախաձեռնությունը, թե՞ կա նաև Ռուսաստանի ազդեցությունը, Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Ես չեմ կարող մերկապարանոց հայտարարություն անել, բայց ես տեսնում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակմամբ աշխատում են տարբեր ուղղություններով։ Կարող է՝ Արցախից աշխատում են «զեմլյաչեստվայի» կոնտեքստում, Ռուսաստանից՝ այլ, բայց ես տեսնում եմ, որ բոլորի գործողությունները ժամանակային առումով համընկնում են։ Որքանով են դրանք փոխկապակցված, որքանով է «մեր զեմլյակն է, պաշտպանենք» թեզը կապված մյուսի հետ՝ չեմ կարող ասել։ Բայց վստահաբար կարող եմ ասել՝ եթե ես քաղաքականության մեջ եմ ու տեսնում եմ, որ հյուսիսից, հարավից և այլ տեղերից նման քամիներ են գալիս, հաստատապես իմ մտահոգությունները այլ կերպ եմ արտահայտում, նույնիսկ եթե այլ պատկերացումներ ունեմ, և ոչ թե միանում եմ նվագախմբին»,- եզրափակեց նա։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ Արցախի ղեկավարների նամակն անտեղի էր, որևէ ձևով իրավական գործընթացի վրա չէր կարող ազդել, քաղաքական առումով ևս դրական ազդեցություն չէր կարող ունենալ՝ «հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչ մեղադրանք է առաջադրված Ռոբերտ Քոչարյանին, ինչի համար է նա կալանքի տակ պահվում, և ընդհանրապես՝ հանրային վերաբերմունքը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ինչպիսին է»։

Մեհրաբյանը հավելեց. «Նույնիսկ քաղաքական նպատակահարմարության տեսակետից ես լավ չեմ հասկանում, թե իմաստը որն էր նման նամակ գրելու»։

Ինչ վերաբերում է Երևանի և Ստեփանակերտի հետագա հարաբերություններին, Ռուբեն Մեհրաբյանը նշեց. «Չեմ կարծում, թե դա էական ազդեցություն կունենա Երևան-Ստեփանակերտ քաղաքական հաղորդակցությունների վրա։ Ըստ իս՝ սա կընկալվի որպես մի աննշան բան, որը եկավ-անցավ գնաց։ Ընդհանրապես կարծում եմ, որ նման պրակտիկան պարզապես որևէ ձևով օգուտ տալ չի կարող»։

Հարցին ի պատասխան, թե կա՞ր արդյոք Ռուսաստանի ազդեցությունը, Մեհրաբյանը նշեց. «Այս հարցին պատասխանելը կապված կլինի բացառապես ենթադրությունների հետ, և այդ իմաստով չեմ կարծում, թե ենթադրություններն ինչ-որ արժեք կունենան:Չեմ կարծում՝ այս առումով ես ասելիք ունեմ»։

Քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչի հետևանք է նման դիմում-խնդրանքը, պատասխանեց. «Ինչպես պարզ դարձավ Հայաստանի գլխավոր դատախազի պաշտոնական պատասխանից՝ դա նախ հետևանք է նախագահների և նրանց աշխատակազմերի իրավական անգրագիտության, և հետո, որ ամենակարևորն է, նրա, որ այդ մարդիկ այլևս ի ցույց են դնում իրենց հակահեղափոխական, ապազգային մոտեցումը: Դա նաև արդեն բացահայտ ռևանշի ձգտման փորձ է Երևանի նոր իշխանությունների հանդեպ և նախկինի ամենակարկառուն ներկացուցիչներից մեկին փրկելու ջանք»։

Երևանի և Ստեփանակերտի հետագա հարաբերություններում այն ի՞նչ ազդեցություն կունենա. մեր դիտարկմանն ի պատասխան՝ Մարտիրոսյանը նշեց. «Դժվար է ասելը: Երևանի իշխանություններն անչափ անկանխատեսելի են այլևս դարձել և գործում են հակատրամաբանական դաշտում:

Հայտարարում են, որ հեղափոխություն են արել, բայց շարունակում են հանդուրժել հակահեղափոխության օջախը, որ ապաստանել է պաշտոնական Ստեփանակերտում: Երբ հեղափոխության հետօրէին զգուշացնում էինք, որ Փաշինյանի անգործությունը՝ Ստեփանակերտում նույնպես իշխանափոխություն իրականացնելու, վտանգավոր է լինելու, մեզ ականջալուր չէին լինում: Դրա փոխարեն վարչապետը հատուկ Արցախ գնաց և իր զորակցությունը հայտնեց սարգսյանական ռեժիմի ստեփանակերտյան մասնաճյուղին: Ընդ որում՝ այդ մասնաճյուղը վերապրում է նաև մեր եկեղեցու Արցախի թեմում: Արքեպիսկոպոս Պարգև Մարտիրոսյանը, իր հերթին, մի քանի անգամ հրապարակային անուղղակի աջակցություն է հայտնել Ռոբերտ Քոչարյանին»։

Ըստ Մարտիրոսյանի՝ այժմ Փաշինյանը իր այդ լրջագույն բացթողման և սխալի պտուղներն է քաղում. «Բայց, իհարկե, դատելով նրա պատգամավոր աներորդու պատասխանից, որով վերջինս Արցախը «իրենց երկիր» է կոչում, բացառված չէ, որ Փաշինյանը նույնպես համարի, որ դա «այլ երկրի իրենց համերկրացու» պաշտպանության կոչ է: Կարծում եմ՝ վարչապետի աշխատակազմից նման կոչ-նամակին կոշտ պատասխան պետք է հնչեր: Փոխարենը իրավական բնույթի գեղեցիկ և նուրբ մերժում է հեղինակել գլխավոր դատախազությունը: Սա ևս մի ապացույց է, որ Երևանում չգիտեն, թե ինչ են անում, և գաղափար չունեն, թե ինչ պետք է անեն: Բայց վստահությունը, որ ամեն բան ճիշտ է արվում, իհարկե, նախկինի պես, ասնպառ է»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում